Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2019

Новости за 06.04.2019

ՀՀ նախագահը Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադրի հետ քննարկվել է նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր

Tert.am (hy) 

Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ 

Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է... Читать дальше...

Կանխավ հայտնի քո ճակատագիրը (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Аравот 

Պատերազմը մեզ երջանիկ դարձրեց: Հետևելով Պատվիրանին, մենք սիրում էինք թշնամուն և առանձնահատուկ հաճույքով էինք ջարդում նրա գլուխը: Աննախադեպ այս իրավիճակում մենք հասկացանք հանկարծ, որ չենք կարող երջանիկ ապուշներ լինել առանձին-առանձին՝ միմյանց հեղինակազրկելով ու ստորացնելով: Ուստի պետք է երջանիկ ապուշներ լինենք կուռ միասնության մեջ, որպեսզի մեր սիրելի պատերազմը հանկարծ չավարտվի: Այս նպատակին հասնելու համար աբորիգենների Պաշտպանության …

Էդուարդ Բաբայանը դատապարտվել է եւ համաներմամբ ազատվել պատիժ կրելուց

Гала ТВ 

Երեկ՝ մարտի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանից։ Մելքոնյանի խոսքով՝ պաշտպանական կողմը քննարկում […]

Կրասնոյարսկում ականատեսները նկարահանել են երկնաքարի անկումը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Կրասնոյարսկում ականատեսները տեսագրել են երկնքում երևացող երկնային մարմնի տեղաշարժն ու լուսարձակումը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, երկնային մարմինը երկու անգամ լուսարձակելուց հետո անհետացել է:

Ավելի ուշ Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ, աստղագետ Վլադիմիր Սուրդինը հաստատել է, որ ականատեսները հետևել են երկնաքարի անկմանը:

«Մեր օրերում այնքան շատ են տեսաձայնագրիչ սարքերը, որ գրեթե անհնար է բաց թողնել որևէ երկնաքարի թռիչք», - ասել է աստղագետը:

Երկնային... Читать дальше...

Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Аравот 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



Բակո Սահակյանն ընդունել է Արթուր Վանեցյանին, քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարների հանդիպմանը կարևորվել է ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համերաշխությունը

Аравот 

Ապրիլի 6-ին պաշտոնական այցով Կիգալիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Ռիչարդ Սեզիբերայի հետ: Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարարը հատկանշական համարեց, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնական այցն իրականանում է Ռուանդայի ցեղասպանության ոգեկոչման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին զուգահեռ: Զոհրաբ Մնացականյանը և Ռիչարդ Սեզիբերան համակարծիք էին, որ վերջին …

Կլոպ․ Մենք խելահեղ լիգայում հիանալի արդյունք ենք գրանցում

Tert.am (hy) 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ գոհ է իր թիմի գրանցած արդյունքից, տեղեկացնում է Armsport.am–ը:

«Մենք բարձրակարգ ֆուտբոլ չցուցադրեցինք, բայց թիմը պայքարում էր։ Մարդիկ ցանկանում են, որ խաղանք «Մանչեսթեր Սիթիի» նման, սակայն մենք նման բան չենք անելու։ «Լիվերպուլն» իր ֆուտբոլն է ցուցադրում։ Այժմ 82 միավոր ունենք, ինչը խելահեղ լիգայում հիանալի արդյունք է։ Ես իսկապես գոհ եմ։ Սա անհավանական... Читать дальше...

Լարսին այլընտրանք ունենալը դանդաղում է ոչ հայկական կողմի պատճառով, հարցն ավելի շատ ռուս-վրացական օրակարգում է․ Հակոբ Արշակյան

Tert.am (hy) 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը համակարծիք է, որ տնտեսական հեղափոխության համար առաջնային է ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումը, քանի որ դա նաև արտաքին աշխարհի հետ կապ է։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հենց այս գիտակցումից ելնելով է, որ կառավարությունն այս տարի լրացուցիչ շուրջ 5 մլրդ դրամ է հատկացնելու ճանապարհաշինությանը համար՝ թե՛ միջպետական, թե՛ հարակից։

«Կարծում եմ՝ սրա էֆեկտն այս տարվա վերջում կզգանք, որովհետև մենք ունենք ճանապարհներ... Читать дальше...

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի արտգործնախարարի հետ

168.am (168 ժամ) 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Բենզեմայի դուբլի շնորհիվ Ռեալը կամային հաղթանակ տոնեց Էյբարի նկատմամբ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Պրիմերայի 31-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Էյբարին» և կամային հաղթանակ տոնեց, տեղեակցնում է Armsport.am–ը։

Հանդիպման հաշիվը բացվեց 39-րդ րոպեին, երբ Մարկ Կարդոնան առաջ մղեց հյուրերին։ Երկրորդ խաղակեսում «սերուցքայիններին» հաջողվեց հաղթանակի հասնել․ 59-րդ րոպեին Կարիմ Բենզեման, որն այսօր կրում էր «Ռեալի» ավագի թևկապը, Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը, իսկ 81-րդ րոպեին գոլով եզրափակեց Թոնի Կրոսի փոխանցումն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

«Այս ի՞նչ օրենք է, սա նշանակում է՝ փոքր բիզնեսը սպանել. մի հաղորդագրություն ուղարկեիք, ախպեր ջան». Սրբուհի Ստամբոլցյանը՝ ՊԵԿ-ին

168.am (168 ժամ) 

«Այդտեղ ինձ նման շատ անհատ ձեռնարկատերեր կային: Ասում էին՝ այս ի՞նչ օրենք է, սա նշանակում է՝ փոքր բիզնեսը սպանել: ԱՁ-ները այդ տոկոսի տակ ուղղակի կմեռնեն: Մարդ է, մոռացել է, մի հաղորդագրություն ուղարկեիք, ախպեր ջան»,- նշեց Սրբուհի Ստամբոլցյանը:

ՀՀ նախագահը հանդիպել է Ղազախստանի արտգործնախարարի հետ

Tert.am (hy) 



Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Читать дальше...

Վարդանյանն ապշել է «սուրբ» բառի արձագանքներից. ի՞նչ են մտածում քաղաքացիները. տեսանյութ

Armeniasputnik.am 

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է մի քանի փողոցների անվանումների դիմաց ավելացնել «սուրբ» բառը: Sputnik Արմենիան հարցում է անցկացրել` ճշտելու համար, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում փողոցների անվանափոխությանը։

Մենք երբևէ չենք հրաժարվել և չենք հրաժարվում հիմնավորված հարկային պարտավորությունների կատարումից. «Սպայկա»

Azatutyun.am 

«Սպայկա» ընկերությունը ի պատասխան Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած տեղեկատվության պարզաբանում է տարածել։ ՊԵԿ-ը պնդում է, որ բեռնափոխադրումներով զբաղվող այս խոշոր ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելով 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը, և երեկ դատարան միջնորդություն է ներկայացրել՝ կալանավորելու «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Ընկերության պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է, որ ՊԵԿ-ը «չճշտված, ենթադրական բնույթ կրող, ենթադրյալ հարկային պարտավորության վերաբերյալ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *