Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2019

Новости за 18.04.2019

Իրաքի մուսուլմանների առաջնորդը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Tert.am (hy) 

Իրաքի Ազգային կրոնական խորհրդի նախագահ շեյխ Յուսիֆ ալ Նասրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է հայերից ներողություն խնդրի «իր արարքների համար»՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանությունը, գրում է asbarez.com-ը:

Ապրիլի 17-ին ալ Նասրին հանդիպում է ունեցել Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանի հետ: Հոգևորականը հանդիպման ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրության իրագործած «անմարդկային ոճիրը»՝ կոչ անելով Թուրքիայի իշխանություններին ներողություն խնդրել իրենց իսկ սերունդի անունից:

Հանդիպմանը... Читать дальше...

Նոր Հրվ. Ուելսի նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Սիդնեյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Tert.am (hy) 

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի՝ վերջերս վերընտրված նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

Ինչպես հաղորդում է Asbarez-ը, Բերեջիկլյանը, որը Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների թոռնուհի է, ղեկավարում է Ավստրալիայի խորոշագույն նահանգը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ սպասվելիք միջոցառման շրջանակում տիկին Բերեջիկլյանի... Читать дальше...



Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին նախագիծը

Azatutyun.am 

Ազգային ժողովն այսօր ձայների 71 կողմ, 40 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը: Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն... Читать дальше...

Արմենականների ժառանգները վերաբացում են կուսակցությունը

Tert.am (hy) 

Ապրիլի 12-ին ստորագրվել է Արմենական կուսակցության և արմենականության վերածննդի հռչակագիր. պաշտոնական ծանուցում տրվել է, կուսակցության համագումարը տեղի է ունենալու մայիսի  25-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմենական կուսակցության վերածնման քաղաքական նախաձեռնության անդամ Արա Պողոսյանը՝ հավելով, որ ինքը 1885 թ-ին Վանում ստեղծված Արմենական կուսակցության անդամի ժառանգ է, կտակն ունի: Նա ընդգծեց, որ այս պահին աշխատում են կուսակցություն հիմնելու անդամության համար նախատեսված քանակն ապահովելու ուղղությամբ. Читать дальше...

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց. կողմ էր միայն «Իմ քայլը»

Tert.am (hy) 

Կառավարության կողմից հեղինակած «Կառավարության կառուցվածքի և  գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումներին ՀՀ ազգային ժողովը կողմ քվեարկեց։ Չնայած ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին՝ այդուհանդերձ առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։  

Читать дальше...

ԱՄՆ-ն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ իմ ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ռուսաստանի հետ ջանքերի կրկնակի-եռակի մեծացման դեպքում՝... Читать дальше...

Հրազենային վնասվածքով 24-ամյա պայմանագրային զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց. նրան գտել են Քանաքեռի զորամասի մոտ. shamshyan.com

Tert.am (hy) 

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։ Ըստ աղբյուրի՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից:

Читать дальше...

Երևանի քաղաքապետարանը աղբատար մեքենաներ կգնի. ընդդիմությունից հակադարձում են՝ գնման մրցույթ չի կայացել

Tert.am (hy) 

Երևանում աղբահանությունը և սանմաքրումը պետք է պատշաճ մակարդակի բերվի: Դրա համար քաղաքային իշխանությունն անելու է ամեն ինչ, այդ թվում, դիմելով հրատապ, տեղ-տեղ կտրուկ, բայց բացառապես օրինական միջոցների:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *