Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Апрель
2019

Новости за 24.04.2019

Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. РБК

Tert.am (hy) 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մեր երկրում այլևս գրաքննություն չկա:

Նրա խոսքով՝ ներկայում մամուլը երկրում ազատ է, «քան երբևէ»: «Մեզ մոտ հեռուստատեսությամբ միշտ հստակ գրաքննություն է եղել: Եթե դա գրաքննություն չանվանենք, ապա այնուամենայնիվ բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ: Այժմ մեզ մոտ ընդհանրապես գրաքննություն չկա», - մեկնաբանել է Փաշինյանը:
 
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը... Читать дальше...

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը. yerkirmedia.am

Аравот 

yerkirmedia.am. ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատն այսօր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել, որտեղ առանձին կետով ճանաչել է Արցախի անկախությունը։ Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան շրջանի գրասենյակի համայնքային զարգացման ծրագրի համակարգող Սիմոն Մաղաքյանը։

Հայոց ցեղասպանության մասին Ջեմալ փաշայի թոռան գրառումը բարկացրել է թուրքերին

Armedia.am (arm) 

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի մասին գրառում է արել Twitter-ում, որը դարձել բուռն քննարկման առարկա:



Արոնյանն ու Վաշյե-Լագրավը ոչ-ոքի արեցին

Аравот 

Գերմանիայում ընթացող շախմատի GRENKE Chess Classic 2019 գերմրցաշարը շարունակվում է: Այսօր հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեց Ֆրանսիայի առաջատար գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Ոչ-ոքի է ավարտվել նաեւ Վիշվանաթան Անանդ-Ֆաբիանո Կարուանա դիմակայությունը: Մյուս  պարտիաները շարունակվում են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ է հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամակում Էրդողանը հերթական անգամ Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»:

Читать дальше...

«Ցեղասպանության հետեւանքների մասին հայ մասնագետների աշխատանքը կարող է լուրջ կռվան դառնալ». Արմեն Մարուքյան

Аравот 

Հայոց ցեղասպանության վնասների եւ հետեւանքների գնահատմամբ զբաղվող փորձագետների խմբի աշխատանքն ավարտվում է, հրատարակության է պատրաստվում աշխատություն

Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ դերակատարության մասին

Tert.am (hy) 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվա է ժամանել` մասնակցելու Միջազգային անվտանգության VIII մոսկովյան համաժողովին: 

Читать дальше...

Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել. Ermenihaber.am

Аравот 

Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել: Նշվում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը: Ոստիկանությունը պատճառաբանել է, որ Ստամբուլի իշխանությունները չեն արտոնել արարողության իրականացումը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Սուլթանահմեթ հրապարակում է գտնվել նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Ավելի... Читать дальше...

Հայրս թավշյա հեղափոխության միակ զոհն էր, նրան սպանողին փախչելու շանս տվեցին. ԵԿՄ սպանված անդամի դուստր

Tert.am (hy) 

Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիսյանը՝ ԵԿՄ Էջմիածնի տարածքային գրասենյակի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի դուստրը։ Հիշեցնենք, որ Նվեր Հովհաննիսյանը սպանվել է 2018-ի ապրիլի 23-ին էջմիածնի կենտրոնում:

«Սպանության մանրամասները 2 ամիս հետո միայն բացահայտեցին, հայտարարեցին հետախուզում, ընդ որում ասացին, որ հետախուզվողը ՀՀ տարածքից  դուրս չի եկել, բայց արդեն մեկ տարի է՝ չեն կարողանում նրան հայտնաբերել: Հարցեր են առաջանում. Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *