Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2019

Новости за 30.06.2019

Հայտնի է Եվրոպական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

Mamul.am 

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի խաղերի չեմպիոն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Նշենք, որ Եվրոպական խաղերի փակման...

Արտաշավան գյուղի մոտակայքում մեքենան ընկել է ձորակը

Tert.am (hy) 

Հունիսի 30-ին, ժամը 15:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Գ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 20 մ): Վարորդը և ուղևորները՝ Ծ. (ծնված 1959 թ.) և Մ.(ծնված 2009 թ.) Գ.-երը, ստացել են տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ... Читать дальше...

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2-րդն է թիմային հաշվարկում

Mamul.am 

Մինսկում կայացած Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է համարվում, այնպես որ՝ հաշվարկվում է նաև թիմային արդյունք։ Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականը 2 ոսկե և...

Մեդալների հաշվարկով Հայաստանը 11-րդն է Եվրոպական խաղերում

Аравот 

Բելառուսի մայրաքաղաքում ավարտվեցին 2-րդ ամառային Եվրոպական խաղեերը: Մասնակից 50 երկրների ավելի քանի 4000 մարզիկները խաղարկեցին 15 մարզաձեւերի 23 դիսցիպլինների մեդալների հավաքածուները: Հայաստանը մեդալների ոչ պաշտոնական հաշվարկով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը՝ նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Իսկ առաջին եռյակը կազմեցին Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄՆ-ում կամավորությամբ զբաղվող սուզորդը լճի հատակից հանել է 86-ամյա կնոջ կորած ամուսնական մատանին

Tert.am (hy) 

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում տարեց կինը նավի վրա գտնվելու ժամանակ պատահմամբ ամուսնական մատանին Ուոլենփոփեք լիճն է գցել, հաղորդում է Fox News-ը:

Հայտնի է, որ 86-ամյա կինը մատանին կրում էր 64 տարի, և երբ այն կորել է, նրա 89-ամյա ամուսին Կառլը դա վատ նախանշան է համարել: «Մտածեցի՝ սա մեր կյանքի ավարտն է ազդարարում: Ես սնահավատ չեմ, բայց իսկապես մտածեցի, որ մատանու կորուստը մի շարք վատ իրադարձություններ կանխատեսող նախանշան է»,- ասել է տղամարդը:

Կինը՝ Գրեյսը, առաջարկել է նոր մատանի գնել, սակայն ամուսինը պնդել է... Читать дальше...



Թրամփի նորանշանակ մամլո քարտուղարը վնասվածք է ստացել` Կորեայում նախագահների հանդիպմանը տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ

Tert.am (hy) 

Սպիտակ տան մամուլի նորանշանակ քարտուղար Ստեֆանի Գրիշեմը վնասվածք է ստացել, երբ լրագրողները փորձել են մտնել սենյակ, որտեղ անցկացվում էր ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է CNN-ի թղթակից Ջիմ Ակոստան:

«Գրիշեմը փոքր-ինչ վնասվել է: Աղբյուրը կատարվածն անվանել է «զանգվածային ընդհարում»,- գրել է լրագրողը: Նրա տվյալներով՝ Գրիշեմը փորձել է ներս չթողնել հյուսիսկորեացի լրագրողներին:

Հիշեցնենք, որ Գրիշեմն օրերս է նշանակվել Սպիտակ տան մամլո քարտուղարի պաշտոնում... Читать дальше...

Ռուսաստանում մեկնարկել է «Պրոմեթևս S-500» հակահրթիռային համակարգերի արտադրությունը

Mamul.am 

Ռուսաստանում սկսվել է նորագույն «Պրոմեթևս S-500» հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը․ РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է «Ռոստեխ»-ի գլխավոր...

Ռուսաստանն սկսել է C-500 ՀՕՊ համակարգի արտադրությունը

Tert.am (hy) 

Ռուսաստանում սկսվել է C-500 «Պրոմեթևս» հակահրթիռային և հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի արտադրությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

«Մենք արդեն այսօր սկսում ենք C-500-ների արտադրությունը: Սա առավել ժամանակակից համալիր է, քան C-400-ը, ես չէի ցանկանա պատմել դրա մասին»,- ասել է Չեմեզովը:

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանը դեռևս մտադիր չէ վաճառել նորագույն զենքը «ոչ մի գումարի դիմաց»: Նա հավելել է, որ համալիրները կառուցվում են... Читать дальше...

Մեկական ոսկի ու արծաթ՝ Եվրոպական խաղերի մարմնամարզության մրցումներում

Аравот 

Սպորտային մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Մինսկում անցկացված Եվրոպական խաղերի եզրափակիչ օրը մեկական ոսկե եւ արծաթե մեդալ բերեցին Հայաստանի թիմային հաշվարկին: Արթուրը 15.016 միավորով հավասարը չունեցավ հենացատկում, իսկ Վահագնը արծաթե մեդալ նվաճեց օղակներում՝ 14.766 միավոր:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՃՏՊ Արտաշավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Galatv.am (hy) 

Հունիսի 30-ին, ժամը 15:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Գ., ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը …

Читать дальше...

Մինսկ-2019. փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկովը

Tert.am (hy) 

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, որը ոսկե մեդալ է նվաճել 64 կգ քաշային կարգում:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Եվրոպական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա հունիսի 30-ին` Մինսկի «Դինամո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 37 մարզիկով և նվաճեց 11 մեդալ՝ 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե:

Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է «Կիլիկիա» առագաստանավի ֆոնին

Galatv.am (hy) 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 30-ին, այցելել է Սեւանի այն ափը, որտեղ գտնվում է «Կիլիկիա» առագաստանավը։ Փաշինյանը առագաստանավի ֆոնին լուսանկարվել է եւ լուսանկարը հրապարակել Ինստագրամի իր էջում։ Հիշեցնենք, որ «Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 2002 թվականին՝ 13-րդ դարի կիլիկյան նավի օրինակով, ապա կազմակերպվել է նավագնացություն կիլիկյան առեւտրային ուղիներով։

Читать дальше...

Տավուշի մարզում բախվել են ՊՆ զորամասի ծառայողի Volkswagen-ը և Խաչարձանի գյուղի միջնակարգ դպրոցի աշխատողի 06-ը. կան վիրավորներ. Shamshyan.com

Tert.am (hy) 

Հունիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում, Խաչարձանի գյուղամիջյան ճանապարհին, բախվել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Պավել Բուդաղյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 ZP 383 համարանիշի և 48-ամյա Հովակիմ Խոջայանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 42 LL 921 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետանքով վարորդ Հ. Խոջայանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ 17-ամյա Ս.Խ.-ն և 41-ամյա Կարինե Խոջայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն... Читать дальше...

Զելենսկու կուսակցությունը դատարան է դիմել ընդդեմ ԿԸՀ-ի՝ պահանջելով փոփոխություններ կատարել քվեաթերթիկներում

Tert.am (hy) 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը դիմել է Վեցերորդ վարչական վերաքննիչ դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ-ին փոփոխություններ սահմանել քվեաթերթիկներում և մատնանշել, որ այսպես կոչված՝ «պատգամավոր-կլոնները» քաղաքական ուժի անդամ չեն հանդիսանում:

Читать дальше...

Հովհաննես Բաչկովը եւ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպայի ու Եվրոպական խաղերի չեմպիոններ

Аравот 

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը Մինսկում միաժամանակ նվաճեցին Եվրոպական խաղերի ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները: Բաչկովը եզրափակչում առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Սոֆիան Ումիհայի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանը պարտության մատնեց վրացի Սախիլ Ալախվերդովիին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *