Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2020

Новости за 20.09.2020

«Հին Երևանի» մի մասն այս տարի կբացվի, մնացածի հարցը բարդ է. բնակիչները շատ փող են ուզում

Armeniasputnik.am 

«Հին Երևան» նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ ընթացքի մեջ է արդեն 15 տարի շարունակվող ծրագիրը։ Ճարտարապետը հայտնել է նաև, թե ինչ խնդիրներ կան ծրագրում բնակիչների, ներդրողների ու նաև քանդված հուշարձանների քարերի հետ կապված։

«Նման տեմպով Սերժ Սարգսյանին էլ շուտով փոխվարչապետ կնշանակեն». Հ. Խուրշուդյանը՝ ՍԴ ճգնաժամի եւ հեղաշրջման վտանգների մասին

Galatv.am (hy) 

Ընտրությունների արդյունքում Սահմանադրական դատարանի ճգնաժամը էլ ավելի խորացավ, այս կարծիքին է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Խուրշուդյանը նշել է, որ Սահմանադրական դատարանում կադրային փոփոխությունների ջերմեռանդ ջատագովներից է եղել: «Որովհետև ակնհայտ էր, որ հին կազմով Սահմանադրական դատարանը չի կարող հաղթահարել այն ճգնաժամը, որն առաջացել էր նախկին իշխանությունների՝ դատական իշխանության մեջ …

Читать дальше...

Ուժայիններն արցունքաբեր գազը փչում են ցուցարարների աչքերին. կոշտ ձերբակալումներ Բրեստում

Mamul.am 

Ինչպես արդեն հայտնել ենք, բողոքի ակցիաները նոր թափով են վերսկսվում Բելառուսի մի շարք քաղաքներում: Ուժայիններն անհամաչափ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում ցուցարարներին: Հրապարակվել է տեսանյութ,...

Մինսկում մեկնարկել է Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով հերթական բողոքի ակցիան

Azatutyun.am 

Մինսկում մեկնարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով հերթական բողոքի ակցիան՝ «Արդարության երթը»: Այսօր կեսօրից հետո արդեն մայրաքաղաքի կենտրոնում տեղակայվել էին մեծաթիվ ոստիկանական ուժեր, ջրցան մեքենաներ, փակ են մետրոյի որոշ կայարաններ: Նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ըստ պաշտոնական աղբյուրների` ձերբակալվել է 390 մարդ, մեծամասնությունը` կանայք: Երեկ բելառուսական անկախ լրատվամիջոցները հայտնում էին, որ ձերբակալվածների մեծ մասը ազատ է արձակվել, քանի որ մայրաքաղաք Մինսկի ոստիկանական բաժանմունքները լեփ-լեցուն էին... Читать дальше...

2574 մետր հեռավորությունից խոցվում է նշանակետը. հայ դիպուկահարը ռեկորդ է սահմանել

Galatv.am (hy) 

Banak.info-ին են տրամադրել տեսանյութ, որտեղ դիպուկահարը ցուցադրում է սեփական ռեկորդը։ Ավելի քան 6 ամիս մարզումներից հետո տեսանյութում 2574 մետր հեռավորությունից խոցվում է նշանակետը (թիրախի տրամագիծը կազմում է 75.4 սմ): Թիրախի բարձրությունը 1215 մետր է, կրակային դիրքինը՝ 1197 մետր, իսկ գնդակի թռիչքի բարձրությունը 104.75 մետր։ Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում։

Читать дальше...



Բարսելոնայի հարձակվողը վնասվածք է ստացել

Galatv.am (hy) 

Դանիացին վնասվածք է ստացել ձախ ազդրի  մկանի շրջանում: Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հստակեցված չեն: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն ​​մասին, որ «Բարսելոնան» կարող է բաժանվել Բրայթվայտից:

Читать дальше...

Թրամփը վստահ է, որ կարժանանա Նոբելյան մրցանակի

Armedia.am (arm) 

«Ես վստահ եմ` սա Խաղաղության համար Նոբելյան մրցանակ է: Մենք դադարեցնում ենք Կոսովոյի և Սերբիայի միջև մասսայական սպանությունները: Նրանք միմյանց այդքան տարի սպանել են: Այժմ նրանք կադադարեն սպանել»,- ասել է Թրամփը:

Քաղաքացին վնասել է ոտքը. Օգնության են հասել փրկարարները

Galatv.am (hy) 

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղում արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը․ վերջինիս շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Читать дальше...

«Ալիևը սուտ չի խոսում». Ստեփան Դանիելյան

Mamul.am 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը մեր թշնամին է, սակայն թշնամին էլ է որոշակի հատկություններ ունենում, ու նրան պետք է ճիշտ բնորոշել։ Ալիևը, որպես կանոն, սուտ...

«Հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք». Տաթևիկ Հայրապետյան

Mamul.am 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք...

Ուզբեկստանի փոխվարչապետը մահացել է կորոնավիրուսից

Mamul.am 

Ուզբեկստանի փոխվարչապետ Ուքթամ Բարնոևը, որը ղեկավարում էր երկրի գյուղատնտեսական և արդյունաբերական ոլորտը, այսօր մահացել է: Պատճառը կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններն են եղել:...

Բժիշկներից քանի՞սն են ունեցել Covid-19–ի հակամարմիններ. բնակիչները և՞ս կթեստավորվեն

Armeniasputnik.am 

Կորոնավիրուսի հակամարմինների թեստավորման առաջին փուլն ավարտվել է։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե քանի բուժաշխատող է հետազոտվել և ինչ են փաստում հետազոտման արդյունքները։

Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ

Armedia.am (arm) 

Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։

Բելառուսում կրկին մեկնարկել են բողոքի ցույցերը

Mamul.am 

Բելառուսում կրկին մեկնարկել են բողոքի ցույցերը: Մինսկի կենտրոնում ցուցարարների թիվը հաշվվում է տասնյակ հազարներով, նրանք ուղևորվում են Լուկաշենկոյի նստավայր: Բողոքի ակցիաներ են նաև Գրոդնոյում,...

Արցախում «Թումո» կենտրոնների ցանցը կընդգրկի նաև շրջանները. ԱՀ նախագահը պայմանավորվածություն է ձեռք բերել

Galatv.am (hy) 

Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հայտնել է Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ, օգտագործելով պատեհ առիթը, այսօր ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: «Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված …

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *