Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2020

Новости за 29.09.2020

Եվրոպայի լիգայի խաղը պատերազմի վտանգի բերումով Երևանի փոխարեն կանցկացվի Նիկոսիայում

Azatutyun.am 

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա ոչ թե Երևանում, այլ Կիպրոսում: Փլեյօֆ խաղը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 1-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, սակայն ՈՒԵՖԱ-ի ղեկավարները, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումն ու հայ - ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան լարված վիճակը, որոշել են խաղը տեղափոխել տարածաշրջանից հեռու գտնվող «չեզոք» երկիր: «Արարատ-Արմենիա»-ն և «Ցրվենա զվեզդա»-ն... Читать дальше...

Բայդեն․ ԱՄՆ-ը պետք է Թուրքիայից պահանջի չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը

Ilur  

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայից պետք է պահանջի չմիջամտել հակամարտությանը Ղարաբաղում։ Այդ մասին հաղորդել է Интерфакс-ը։ Առաջիկա ընտր...

Պաստառներ՝ ձկնկիթի փոխարեն․ հայերի հանրահավաքն ու Փարիզում Ադրբեջանի դեսպանատան արձագանքը

Armeniasputnik.am 

Տավուշյան իրադարձություններից հետո Ֆրանսիայում հայերի նկատմամբ համակրանքը զգալիորեն աճել է հիմնականում Էդողանի հանդեպ ֆրանսիացիների հակակրանքի պատճառով։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. «ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին եւ Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները»

Аравот 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։ Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև …

Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator-ին

168.am (168 ժամ) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին:

Մոսկվայի իշխանությունները հայտարարել են երկշաբաթյա դպրոցական արձակուրդների մասին

168.am (168 ժամ) 

Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը 2020 թվականի հոկտեմբերի 5-ից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 18-ը երկարացրել է աշնանային դպրոցական արձակուրդները կորոնավիրուսի պատճառով։



Ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայված բնակավայրում. Տեսանյութ

Ilur  

Կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին: Հայկական միասն...

Չեխիայում կվերականգնեն արտակարգ դրության ռեժիմը կորոնավիրուսի տարածման պատճառով

168.am (168 ժամ) 

Չեխիայի կառավարությունը սեպտեմբերի 30-ին կայանալիք արտահերթ նիստում պետք է որոշում ընդունի կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել է նախարարների կաբիենտի ղեկավար Անդրեյ Բաբիշը։

Հակառակորդի ամբողջ ստորաբաժանման ոչնչացում. Տեսանյութ

Ilur  

ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան։ Կադրերում միանգամից ամբողջ ստորաբաժանման ոչնչացման փայլուն իրականացված գործողութ...

«Դատապարտելի է Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը». Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ

Аравот 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը տարածել է հետեւյալ գրառումը. Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեներում ԵՄ պատվիրակության անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի մամլո հաղորդագրությունը․ ԵՄ-ն պետք է դատապարտի ագրեսիան․ անհապաղ կրակի դադարեցում «Խստորեն դատապարտում եմ շարունակվող բռնությունները և, մասնավորապես, ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրականացվող ռազմական գործողությունները... Читать дальше...

ՌԴ ԱԳՆ-ում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հանդիպումը

Ilur  

ՌԴ ԱԳՆ-ում տեղի է ունենում պլանային հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ։ Այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել, որ հանդիպմ...

Ջավախքցիները փակել են Վրաստան-Թուրքիա ճանապարհն` արգելելով Ադրբեջան մեկնող բեռնատարների տեղաշարժը

Medialab 

Ջավախքցիները Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել են Վրաստան-Թուրքիա միջպետական ճանապարհը և արգելում են բեռնատարների տեղաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Jnews լրատվամիջոցը՝ նշելով, որ ճանապարհը փակող մարդկանց խոսքերով` այս ճանապահով Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում: Լրատվամիջոցի տվյալներով` այս պահին գյուղում լարվածությունը նվազել է, ճանապարհը գրեթե բաց է: Կարծախում է գտնվում Վրաստանի խորհրդարանի գործող պատագամավոր Սամվել […]

Читать дальше...

Անվտանգության խորհրդի քարտուղարն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ

Аравот 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին: ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է վիրավորների բուժման ընթացքով, մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն է հայտնել անձնվեր ծառայության համար: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար ՀՀ վարչապետի աշխատակազմ

Սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. վարչապետի հարցազրույցը The Spectator պարբերականին

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Spectator հեղինակավոր հանդեսին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և պատերազմական գործողություններին: Ներկայացնում ենք հարցազրույցի հեղինակ Կապիլ Կոմիրեդդիի հոդվածն ու վարչապետի հետ հարցուպատասխանը:   «Կիրակի օրն Ադրբեջանն սկսեց գնդակոծել հայկական դիրքերը Լեռնային Ղարաբաղում: Վերջինս հիմնականում հայերով բնակեցված վիճելի տարածք է: 1920-ականներին, արհամարհելով տարածքի ժողովրդագրությունը, խորհրդային... Читать дальше...

Հայերը պետք է միավորվեն՝ Արցախի վրա Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հարձակման դեմ

Аравот 

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2020 թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի և իսլամիստական ջիհադական ​​վարձկանների անմիջական մասնակցությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ։ Թուրք-ադրբեջանական կողմը հարձակվեց ոչ միայն հայկական զինված ուժերի, այլև տարբեր գյուղերի խաղաղ բնակիչների և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա։ Խիստ մտահոգիչ էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռների գործունեությունը պատերազմական գոտում՝... Читать дальше...

Կամավոր բուժաշխատողների անձնվեր աշխատանքը շարունակվում է

Ilur  

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում երկու օր է` մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմ...

«Այո, դա մանիպուլյացիա է, ինչպես իրենց հատուկ է». Ռուբեն Սաֆրաստյանը՝ թուրքական կողմի հայտարարության առիթով, թե իրենք հայկական ինքնաթիռ չեն խոցել

Аравот 

Ըստ նրա՝ Թուրքիայի գործելաոճը միանգամայն հասկանալի է: Ինքը լկտիաբար իր պահվածքով ցույց է տալիս, որ ինչ ուզում է, կարող է անել նաև Հարավային Կովկասում:

Երեւանի ավագանու մոտ տասն անդամներ զորակոչվել են կամ կամավորագրվել

Аравот 

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ՖԲ էջում գրառում է կատարել. «Երեւանի ավագանու շուրջ տասը անդամ այս պահին կամավորագրվել են կամ զորակոչվել։ Ասում են, Միքայել Մանրիկյանն ու Մարկոս Հարությունյանն արդեն սկսել են գույքագրել հակառակորդի կողմից լքված բնակավայրերի վթարային շենքերը, իսկ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամները սկսել են քանդել հակառակորդի ապօրինի խրամատները : Ընդ որում, Արսեն …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *