Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2021

Новости за 04.01.2021

Ջենիֆեր Լոպեսը հիացրել է երկրպագուներին

168.am (168 ժամ) 

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը իր նոր՝ In the Morning երգի տեսահոլովակի համար իմիջն արմատապես փոխել է։ Instagram-ում վառ լուսանկարը հրապարակել է աստղի ոճաբան Քրիս Էփլթոնը:

Վենեսուելան չի կարողանում պատվաստանյութ գնել․ պետական միջոցները սառեցված են

168.am (168 ժամ) 

Վենեսուելայի իշխանությունները դիմել են Եվրամիությանն ու ԱՄՆ-ին պետական միջոցները սառեցումից դուրս բերելու խնդրանքով՝ հանրապետության համար հակակորոնավրուսային պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։ Մերժում են ստացել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television-ի եթերում։

Ես պարզապես ուզում եմ 11 780 ձայն. ձայնագրությունը գաղտնազերծել է Թրամփի ճնշումը Ջորջիայի նկատմամբ

168.am (168 ժամ) 

Washington Post-ը ձեռք է բերել «արտառոց» խոսակցության ձայնագրություն. Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևած հեռախոսազրույցում ճնշում է գործադրել Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի վրա՝ «գտնելու» բավարար ձայներ՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը չեղյալ համարելու համար:

Որ մթերքի միջոցով կարելի է ճարպեր այրել

168.am (168 ժամ) 

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ օրական մեկ խնձոր ուտելն օգնում է ճարպեր այրելուն։ Այս մասին հայտնել է բրիտանացի առաջատար սննդաբան Ռոբ Հոբսոնը։ Ըստ Հոբսոնի, խնձորը երեք անգամ ավելի հագեցնող է, քան շոկոլադե սալիկը, ինչպես նաև շատ ավելի օգտակար է:

Հունաստանում Pfizer-ի պատվաստանյութը ստանալուց հետո բժիշկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

168.am (168 ժամ) 

Աթենքում հիվանդանոցի վարիչի տեղակալը ստորին շնչառական ուղիների վարակի ախտանշաններով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Առողջապահության նախարարությունը պատվաստանյութի և առաջացած վարակի միջև կապ չի տեսնում:

Վրաստանում հազվագյուտ գույնի շուն է լույս աշխարհ եկել

168.am (168 ժամ) 

Վրաստանի Ախալցխա քաղաքի մոտակա գյուղում (Սամցխե-Ջավախք մարզ) հազվագյուտ գույնի՝ կանաչ շնիկ է շույս աշխարհ եկել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը, շան տերը հայտնել է, որ իր հետ արդեն կապ են հաստատել կենդանաբանական այգու աշխատակիցները, սակայն ինքը մտադիր չէ հրաժարվել շան ձագից:



Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Гала ТВ 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է։ Սյունիքի մարզի Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի …

Читать дальше...

Քաշաթաղի շրջանի վարչակազմը՝ աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցության մասին

Medialab 

Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը տեղեկություն է տրամադրել աշխարհազորայիններին տրամադրվող պետական աջակցության մասին: «Հարգելի՛ քաշաթաղցիներ, այն աշխարհազորայինները, ովքեր տարեվերջին չեն ստացել իրենց հասանելիք պետական աջակցությունը, տեղեկացնում ենք, որ աջակցության տրամադրման գործընթացը վերսկսվել է։ Բերձորում գտնվող աշխարհազորայինները, ովքեր դեռ չեն ստացել իրենց հասանելիք աջակցությունը, վաղը` հունվարի 5-ին, վաղ առավոտից կարող են մոտենալ շրջվարչակազմի շենք։ ՀՀ այլ բնակավայրերում […]

Читать дальше...

Հենրիխ Մխիթարյանը այսօր մարզում է անցկացրել, չնայած երեկ մասնակցել է թիմի խաղին

Гала ТВ 

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, թեև նախօրեին ծանր խաղ է անցկացրել «Սամպդորիայի» հետ, սակայն արդեն այսօր մարզում է անցկացրել և սկսել է պատրաստվել «Կրոտոնեի» հետ հունվարի 6-ին կայանալիք հանդիպմանը: Ինչպես նշում է forzaroma կայքը, «Սամպդորիայի» հետ խաղին մասնակցած ֆուտբոլիստները, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, մարզասարքերի վրա են մարզումներ անցկացրել, …

Читать дальше...

Այրվել է վագոն-տնակ

Гала ТВ 

Հունվարի 4-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 15-րդ փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:07-ին, մարվել` 13:47-ին: Այրվել է վագոն-տնակ՝ մոտ 40 քմ:

Читать дальше...

Մեսսին չի ընդգրկվել L’Equipe-ի՝ 2020-ի խորհրդանշական հավաքականում

Гала ТВ 

Ֆրանսիական L’Equipe պարբերականը թվիթերյան իր էջում ներկայացրել է 2020-ի արդյունքներով կազմված՝ աշխարհի հավաքականը: Թիմում տեղ չի գտել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին: Ընդ որում, թիմում «Բավարիայի» միանգամից 5 ներկայացուցիչ կա, որոնք անցած 12 ամսում միանգամից 5 տիտղոս էին նվաճել: Մյունխենցիների հետ ՉԼ եզրափակչում խաղացած ՊՍԺ-ից հավաքականում ընդգրկվել է ընդամենը մի ֆուտբոլիստ: 2020-ի հավաքականն այս տեսքն ունի․ …

Читать дальше...

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ բախվել են BMW-ն ու LADA Priora-ն, կա 1 զոհ, 3 վիրավոր

Гала ТВ 

Այսօր, հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և LADA Priora մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և մի քանիսին իրենց ավտոմեքենաներով …

Читать дальше...

Շուռնուխում իր տնից դուրս է եկել 12 ընտանիք, 11 տուն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, բոլորին կտրվի փոխհատուցում

Medialab 

Շուռնուխ գյուղով անցնող Մ2 ավտոմայրուղու ներքևի հատվածում գտնվող 12 տներից 11-ն անցել է Ադրբեջանի հսկողության ներքո, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով 12-րդ տնից ընտանիքը ևս դուրս է եկել: 12 ընտանիքից 9-ն այս պահին տեղավորվել է հենց Շուռնուխում, բոլորին կտրվի փոխհատուցում:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Շուռնուխում ստեղծված իրավիճակը պարզաբանեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: «11+1 տուն. 11-ն անցել է իրենց, […]

Читать дальше...

Ադրբեջանը ստացավ Արցախի մեծ մասը, բայց կորցրեց ինքնիշխանությունը. Կնյազև

Armeniasputnik.am 

Ռուս փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանում իր ռազմական ներկայությամբ Էրդողանը նպատակուղղված ձգտում է շրջապատել Իրանը՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ապացուցելով, թե ինքը որքան օգտակար է Թեհրանի հետ առճակատման հարցում:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են շուրջ 19 000 պայթյունավտանգ առարկա

Гала ТВ 

Ռուսաստանի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքից մաքրել են 414,6  հա տարածք, 160,3  կմ ճանապարհ, 617 շենք, այդ թվում՝ 22-ը՝ սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել են վնասազերծվել է 18 925  չպայթած առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ապահովվում է քաղաքացիների վերադարձն իրենց մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում …

Читать дальше...

Վրաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել

Medialab 

Aliq.ge-ն գրում է․ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնը:  Վարակը հաստատվել է 50 անց տղամարդու մոտ, ում վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը գտնվում է մեկուսացման մեջ: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության […]

Читать дальше...

Գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչն ասում էր՝ դուք պետականության զգացողություն չունեք…

Аравот 

Այ, եթե լենինականցի կամ երևանցի տղան դադարի կրկնել, թե եկել է պաշտպանելու Ղարաբաղը, ասես սա իր հայրենիքը չէ, այն ժամ միայն հնարավոր կլինի խոսել պետականության զգացողության մասին…





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *