Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2021

Новости за 21.12.2021

Ծիլքարից Սպիտակի ոլորանների հատվածում 200-ից ավելի ավտոմեքենաներ ձնաբքի պատճառով չեն կարողանում շարժվել. shamshyan.com

Tert.am (hy) 

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղացած ձյան բքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում երթևեկել։ 

Читать дальше...

«Պատվաստված կամ վարկված և առողջացած մարդիկ կարող են նորից վարակվել». ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի արագ տարածման մասին

Tert.am (hy) 

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն տարածվում է ավելի արագ, քան «Դելտա» հիմնամանրէն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը:

«Այժմ հաստատուն ապացույցներ կան, որ «Օմիկրոն»-ը զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» հիմնամանրէն: Եվ հավանական է, որ Covid-19-ի դեմ պատվաստված կամ վարկված և առողջացած մարդիկ կարող են նորից վարակվել», - ճեպազրույցում ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը:

ԱՀԿ-ի գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանն էլ հավելել է... Читать дальше...

Պուտինն ու Մակրոնը գոհունակություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ

Livenews.am 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ:

Իսրայելի խորհրդարանն իր երկրի քաղաքացիներին արգելել է այցելել ԱՄՆ, Թուրքիա, Գերմանիա և ևս 7 երկիր

Tert.am (hy) 

Կնեսետի (Իսրայելի խորհրդարան) սահմանադրական հանձնաժողովը երեքշաբթի հավանություն է տվել իսրայելցիների այցելությունների արգելքին ԱՄՆ, Թուրքիա, Գերմանիա, Բելգիա, Հունգարիա, Իտալիա, Կանադա, Մարոկկո, Պորտուգալիա և Շվեյցարիա՝ կապված կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Սահմանադրական հանձնաժողովը հավանություն է տվել Իտալիան, ԱՄՆ-ն, Բելգիան, Գերմանիան, Հունգարիան, Մարոկկոն, Պորտուգալիան, Կանադան, Շվեյցարիան և Թուրքիան երկրների կարմիր ցուցակում ներառելուն... Читать дальше...



Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է անցկացվում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի. հազարավոր մասնակիցներ պահանջում են ազատ արձակել նախկին նախագահին

Tert.am (hy) 

Վրաստանի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ ի պաշտպանություն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նրանք պահանջում են ազատ արձակել նրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Գործողությունը տեղի է ունենում Սաակաշվիլիի ծննդյան օրը։ Աջակիցները ցուցապաստառներ են պահել և իշխանություններին կոչ են անում ազատ արձակել քաղաքական գործչին։

Թբիլիսիում հանրահավաքին եկել են նաև մարզերից։ Ակցիայի գլխավոր կազմակերպիչը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն... Читать дальше...

ՌԴ-ն ու Ֆրանսիան համաձայնեցված կգործեն Ղարաբաղի հարցում. Պուտինը զրուցել է Մակրոնի հետ

Armeniasputnik.am 

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները գոհունակություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված ջանքերի կապակցությամբ:

Օգնելու փոխարեն խանգարում են. խոտի հոկեյի ապագան և Գյումրիի կիսատ մնացած մարզաքաղաքը

Armeniasputnik.am 

2013 թվականին համացանցում առաջին անգամ ներկայացվեց «Gyumri Sport City» նախագիծը, որը և՛ զարմանք, և՛ ուրախություն պատճառեց բոլորին։ Նախագծի հետագա ճակատագրի մասին պատմել է Հայաստանի խոտի հոկեյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանը։

Ադրբեջանում զինծառայող է մահացել

Tert.am (hy) 

Ադրբեջանը հայտնել է զինծառայողի մահվան մասին: Նշվում է, որ բանակի զինծառայող Մուշֆիգ Նասիրովն անզգուշության հետևանքով զոհվել է էլեկտրահարումից։

Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը, փաստի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Միրզոյանն ու Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Azatutyun.am 

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն այսօր քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Քննարկվել են նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցերը, հաղորդում է ԱԳՆ-ն: Միրզոյանն ու Պեկրեսն անդրադարձել են նաև երկու... Читать дальше...

«Տարօրինակ կլիներ, եթե վարչապետի ընտրությունը կանգներ «գել ու գազաններից» մեկի վրա»․ Բ․ Նավասարդյան

Mamul.am 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասում էի նման մի մեկնաբանության Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնաց...

Մեկնարկել է Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի 17-րդ հանդիպումը

Livenews.am 

Դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում  մեկնարկել է Սիրիայի հարցերով Աստանայի ձևաչափի շրջանակներում բանակցությունների 17-րդ հերթական հանդիպումը: Բանակցությունները տևելու են

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 քաղաքացի

Tert.am (hy) 

Իրանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 43 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 131 167-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 2413 նոր դեպք. 376 մարդ հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 6 175 782 դեպքից 6 012 695-ն առողջացել է: 2835 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ 59 269 038 քաղաքացի ստացել... Читать дальше...

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ Երևանում կանցկացվի միջկառավարական հանձնաժողովի նիստ

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Երևանում կկայանա Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *