Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2022

Новости за 08.12.2022

ՔՊ-ական պատգամավորների նոր նախագծով արգելվում է ատել թշնամուն և խտրական վերաբերմունք դրսևորել․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի չորս ՔՊ-ական պատգամավոր՝ Ադրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել են՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Читать дальше...

ՀՀ իշխանությունները պատրաստ են Արցախից ազատվել, Հայաստանը ծվեն-ծվեն անել, միայն թե իշխանավարությունն ավելի երկարի․ Մետաքսե Հակոբյան․ «Փաստ»

Tert.am (hy) 

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պետք է փաստել, որ իրականում բանակցային գործընթաց չկա, կա ընդամենը նման գործընթացի իմիտացիա: Այս կարծիքին է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որի խոսքով, կա զուտ պահանջողի և կատարողի դերակատարմամբ համագործակցություն, որտեղ պահանջողն ադրբեջանական կողմն է, կատարողը՝ հայաստանյան իշխանությունները: Մ. Հակոբյանը նշված հանգամանքով է պայմանավորում նաև ադրբեջանական վերջին սադրանքները:

Читать дальше...

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին

168.am (168 ժամ) 

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը 2022 թ. դեկտեմբերի 6-7-ը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային հակակոռուպցիոն» գլոբալ կոնֆերանսին։

Տոյվո Կլաարը հայտնել է Երևան այցի մասին

Tert.am (hy) 

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ մեկնում է Երևան:

Նա այս մասին գրել է թվիթերյան միկրոբլոգում:

«Բարի առավոտ: Այսօր փորձարկում ենք Վիեննա-Երևան ուղիղ չվերթը։ Կեսօրին ակնկալում եմ բովանդակալից հանդիպումներ»,- գրել է ԵՄ պաշտոնյան՝ կից հրապարակելով օդանավում արված լուսանկար:

Թոշակը նախատեսված է բարձրացնել այն մակարդակի, որ ապահովի նվազագույն սպառողական զամբյուղն ու այլ հիմնական պահանջմունքները․ սոցապ փոխնախարար․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս շաբաթ ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծ։ Այն զեկուցում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Համաձայն այդ նախագծի՝ 2023 թվականից նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն կդառնա 75 հազար։ Սարգսյանին հիշեցրինք, որ ընդդիմությունն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնել, որին դեմ էր իշխող մեծամասնությունը, հետո իջեցրին շեմը՝ 86 հազար, որը դարձյալ մերժվեց։ Ինչո՞ւ որոշվեց 75 հազար դարձնել... Читать дальше...



Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել

Mamul.am 

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդը հայտարարություն է տարածել. «Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի...

Ադրբեջանական կողմը չի կանգնելու և նորանոր պահանջներ է առաջ քաշելու՝ տարածքայինից մինչև դրամական․ Կարեն Վրթանեսյան․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը դեկտեմբերի 5-ին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դեռեւս դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին են փոխանցվել արցախյան առաջին պատերազմի մասնակից ադրբեջանցի 10 զինծառայողի ոսկորներ եւ 2 քարտեզ, որտեղ, ամենայն հավանականությամբ, 4 դիակի թաղման վայր է նշված:

Читать дальше...

Իմփիչմենթից հետո Պերուում ընտրել են առաջին կին նախագահին

Tert.am (hy) 

Պերուի առաջին փոխնախագահ Դինա Բոլուարտեն երդվել է որպես պետության ղեկավար Կոնգրեսում, որտեղ նախօրեին իմփիչմենթի էր ենթարկվել երկրի նախագահ Պեդրո Կաստիլյոն, հայտնում է Life.ru-ն։

«Ես երդվում եմ Աստծո, հայրենիքի և բոլոր պերուացիների անունով, որ այսուհետ մինչև 2026 թվականի հուլիսի 26-ը բարեխղճորեն կկատարեմ Հանրապետության նախագահի պարտականությունները, որոնք ստանձնում եմ Պերուի սահմանադրության համաձայն»,- ասել է նա։

Հարկ է նշել, որ Բոլուարտեն դարձել է Պերուի առաջին կին նախագահը։

Հիշեցնենք... Читать дальше...

Մի խումբ զինհաշմանդամներ ահազանգում են՝ իրենց կարգը փոխվում է, զրկվում են ամսական 150 հազար դրամից

Azatutyun.am 

Նախարարի խոսքով՝ զինապահովագրության հիմնադրամի այն շահառուները, որոնց հաշմանդամության խումբը 2-րդից փոխվել է 3-րդի, կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ։

Կրպակի սեփականատիրոջը բերման ենթարկեցին

Mamul.am 

Քաղաքապետարանը քանդում է Հրապարակի հարևանությամբ տեղադրված կրպակը: Իրավիճակը լարվեց. բերման ենթարկեցին կրպակի սեփականատիրոջը: Ավելի վաղ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր էջում գրել էր....

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն

Tert.am (hy) 

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչվում է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն, հայտնում է svoboda.org-ը:

Փաստաթուղթը դատապարտում է Ռուսաստանին «Ուկրաինայի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրագործելու համար» և կոչ է անում ԱՄՆ-ին և դաշնակիցներին շարունակել աջակցել Ուկրաինայի կառավարությանը, ինչպես նաև հետաքննություն անցկացնել՝ ուղղված այս սարսափելի հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *