Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2022

Новости за 31.12.2022

Արցախցի երիտասարդներն Ամանորը դիմավորեցին Եռաբլուրում

168.am (168 ժամ) 

Արցախցի երիտասարդներն Ամանորը դիմավորեցին «Եռաբլուրում» Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Բերձորի միջանցքն Ադրբեջանի կողմից փակելու հետևանքով հարյուրավոր արցախցիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ։ Այսօր մի խումբ արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ տեղի ունեցավ մոմավառությամբ լուռ երթ դեպի Եռաբլուր։ Նրանց խոսքով` այս պահին իրենց տուն տանող ճանապարհը փակ է, այդ պատճառով էլ իրենք որոշել են Ամանորը դիմավորել «Եռաբլուրում»` արժանիների […]

Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են․ Արցախի նախագահի ուղերձը

Аравот 

Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար:

«Այսպիսի դժվարին իրավիճակում չենք կարողացել ազգային ներուժով լիարժեք միաբանվել հայրենիքը զորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար». Գարեգին Բ

Mamul.am 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Ամանորի առիթով Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու...

Այս պահին ուզում եմ ամուր գրկել շրջափակման մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին և նրանց ասել, որ տարածաշրջանում հարաբերությունների որակ փոխելու ասելիքի կարևոր հասցեատերն են իրենք․ Նիկոլ Փաշինյան

Аравот 

Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը:

«Ինքնիշխան, ուժեղ և ապահով պետություն ունենալու խիստ պրագմատիկ խնդրի լուծման բանաձևը մեկն է». վարչապետ

Mamul.am 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սիրելի ժողովուրդ,Սիրելի հայրենակիցներ, Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝...

Գարեգին Բ․ Հեռու վանենք մեզանից վհատությունը, ապազգայնությունն ու անտարբերությունը և հուսառատությամբ համախմբվենք ազգային ու պետական շահերի շուրջ

Аравот 

Սիրելիներ, քրիստոնյայի առաքելությունն է ապրել հույսով և լինել լավատես՝ համոզումով, որ, ինչպես ասում է առաքյալը, «հույսը երբեք չի ամաչեցնում»



«Վստահ եմ՝ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով». Արցախի նախագահ

Mamul.am 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ամանորյա ուղերձը Սիրելի՛ հայրենակիցներ, 2023թ-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Medialab 

Սիրելի ժողովուրդ,Սիրելի հայրենակիցներ, Ահա անցնում է 2022 թվականը և րոպեներ անց 2023 թվականը կթակի մեր դուռը՝ մեզնից յուրաքանչյուրի և մեր երկրի կյանքում բացելով մի նոր ժամանակ: Սրա համար ենք մենք սիրում Նոր տարին. այն տիեզերական և հոգեբանական մի շեմ է, որից անդին մենք հույս ունենք թողնել մեր բոլոր ձախողումները, մեր բոլոր սխալներն ու կորուստները և […]

Читать дальше...

Երնեկ, թե այս նոր տարին…

168.am (168 ժամ) 

Մեզ վերագտնելուց հետո, վստահաբար, գտնվելու են նաև բոլոր խնդիրների լուծման ուղիները, փակվելու են աղետների դռները և բացվելու են կյանքի ճանապարհները։ Դա ամենևին չի նշանակում հրաշքի ակնկալիք, մեզ՝ որպես հանրություն, սպասում է դժվարին ճանապարհ, գոյաբանական որոշումների կայացում, ընտրություն ոչ միայն՝ լավի ու լավագույնի, այլև ավելի հաճախ՝ վատի ու վատթարագույնի միջև։

Գարեգին Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ամանորի առիթով

Medialab 

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։ Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղավ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստներ։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև․ […]

Читать дальше...

Կայունություն, տոկունություն, համազգային միասնություն. Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Mamul.am 

Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց ծանր ու դժվարին հերթական տարին և ցավոք, հայ ժողովուրդը կրեց անդառնալի և ծանր կորուստներ: Մի քանի տասնյակ մեր հայրենակիցներ շարունակում են տառապել Բաքվի բանտերում,...

Երնե՜կ, թե այս Նոր տարին

Аравот 

Հայե՛ր, երբեք չերկմըտենք, Կըկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք Փոքրոգություն մեր սըրտեն։

Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

168.am (168 ժամ) 

Հայրապետիս աղոթքն է, որ Ամենակարողն Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը և անփորձանք՝ հայրենյաց պաշտպան մեր զինվորներին։ Տիրոջ օրհնությունն ու մխիթարությունն ենք հայցում ծանր կորուստներ կրած ընտանիքներին, ապաքինություն՝ վիրավորներին, շուտափույթ վերադարձ՝ գերեվարված ու անհայտ կորած մեր զավակներին։

Թող մեզ տրված փորձությունները միշտ հաղթահարելի լինեն և ավելի ամուր ու իմաստուն դարձնեն մեզ. Տիգրան Ավինյան

Tert.am (hy) 

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ: Դրանում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

«Ժամեր անց հրաժեշտ կտանք 2022 թվականին, որը և՛ կորուստներով, և՛ ձեռքբերումներով առանձնացած տարի էր: Մենք ցույց տվեցինք, որ դեռ ունակ ենք պայքարել և տարեց տարի կազդուրվում ու ամրանում ենք:

Ինձ համար առանձնահատուկ էր այս տարին նաև նրանով, որ ստանձնեցի իմ ծննդավայր Երևանը զարգացած և ժամանակակից մայրաքաղաք դարձնելու պատասխանատու և պատվավոր աշխատանքը:
Մենք միասին շատ ջանք ունենք ներդնելու այստեղ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *