Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2023

Новости за 22.09.2023

«Պետք է հասնենք այն կրիտիկական կետին, որ Նիկոլի պաշտպան ոստիկանները զեկուցեն, որ չեն կարողանում դիմադրել ժողովրդին». Սաղաթելյան

Azatutyun.am 

Հանրապետության հրապարակում ընթանում է իշխանությունների հեռացումը պահանջող ուժային կոմիտեի հերթական հանրահավաքը, ինչպես նախորդ օրերին։ Այսօր էլ ընդդիմադիրներն իրենց ակցիաները ամփոփում են այս հրապարակում։ Ողջ օրվա ընթացքում քաղաքում երթեր են անցկացվել, ոստիկանությունն ուժ է կիրառել, եղան ավելի քան ութ տասնյակ բերման ենթարկվածներ, և օրվա երկրորդ կեսից էլ հրապարակն ամբողջապես փակվեց։ ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որ Ազգային կոմիտեի անդամներից մեկն է, իր ելույթը հիմնականում նվիրեց շարժման կարևորությանը։ Նա ասաց... Читать дальше...

Թուրքիայում Աթաթուրքի նկարն անարգելու կասկածանքով դեռահաս է ձերբակալվել

Гала ТВ 

Ստամբուլում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նկարի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու կասկածանքով 17 տարեկան դեռահաս է ձերբակալվել։ Նման պահվածքը փաստող տեսանյութեր էին շրջանառվել թուրքական մեդիայում։ Ավելի ուշ երեխան «Բնակչության մի մասին սոցիալական դասի, կրոնի, աղանդի, սեռի կամ ըստ տարածաշրջանի տարբերության հիման վրա հրապարակայնորեն նվաստացման» և «Աթաթուրքի հիշատակը հրապարակայնորեն անարգելու» հոդվածի հատկանիշներով ձերբակալվել է։

Читать дальше...

«Կոչ ենք անում Հայաստանի ԱԺ-ին վավերացնել Հռոմի ստատուտը առանց վերապահումների կամ սահմանափակումների»

Аравот 

Քաղաքացիական համերաշխության հարթակի հայտարարության մեջ ասվում է՝ – Քաղաքացիական համերաշխության հարթակն իր աջակցությունն է հայտնում Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) միանալու Հայաստանի Հանրապետության որոշմանը։ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կամրապնդի ինչպես միջազգային անվտանգության համակարգը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային դատական համակարգը։ Միևնույն ժամանակ, մեզ մտահոգում են Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաների կողմից նախկինում արված հայտարարությունները՝... Читать дальше...



Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից Արցախ

Armedia.am (arm) 

Նշենք, որ սա արդեն ռուսական բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ: Ավելի վաղ էլ «Ռոյթերսն» իր թղթակցին հղում տալով հաղորդել էր, որ 7 ռուս խաղաղապահների բեռնատար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղևորվել է Արցախ:

Մենք չենք պայքարում նրա համար, որ մեզնից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա․ Իշխան Սաղաթելյան

Tert.am (hy) 

Մեզ բոլորին միավորում է մեկ նպատակ՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությունն է։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Читать дальше...

«Տուժողի տատիկն ասաց, որ թոռն իրեն պատմել է, որ հրամանատարն իր հին վերքը փորփրել է և նստել վիրավորի տեղը ու փախել»․ նոր զարգացումներ՝ Իշխան Վահանյանի գործով

Аравот 

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ այս փուլում կշարունակվեն հարցաքննությունները։

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Гала ТВ 

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 387.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.89 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.87 դրամ (նվազել է 1.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 474.21 դրամ (նվազել է 3.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.03 դրամ (աճել …

Читать дальше...

Լեռնային Ղարաբաղի հայկական ստորաբաժանումները հանձնում են զենքը

Azatutyun.am 

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Տելեգրամ ալիքում գրել է, որ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները սկսել են հանձնել զենքը և զինամթերքը: Գործընթացը տեղի է ունենում ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Բացի այդ, Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը: Դա համաձայնեցվել է Եվլախում կայացած հայ-ադրբեջանական հանդիպման ընթացքում... Читать дальше...

Լևոնն այս պահին ուղեղի ցնցումով հիվանդանոցում է․ Սիրուշո

Medialab 

Մեզ համար այս պայքարը երբեք իշխանության գալու մասին չի եղել, երբեք ոչ ես, ոչ Լևոնը նման մտադրություն կամ ցանկություն չենք ունեցել. այն էլ հաշվի առնելով, թե մեր ընտանիքը ինչերի միջով է անցնում դրա արդյունքում: Ու այսօր էլ կշարունակեինք զբաղվել մեր գործերով, եթե չլիներ այս սարսափելի իրավիճակը:Այս մասին գրել է Սիրուշոն։ «Ինձ համար սա հայի՝ հայ […]

Читать дальше...

Անցակետի մյուս կողմում արցախցիներն իրենց հարազատներին են սպասում, որոշների տեղը նույնիսկ չգիտեն

Azatutyun.am 

Լաչինի միջանցքի սկզբնամասում անորոշ սպասման մեջ են մի խումբ արցախցիներ։ Գրիգորի Զախարյանը արդեն երրորդ օրն է՝ այստեղ է։ Ադրբեջանի կողմից հարձակման լուրը լսելուն պես Ռուսաստանից Կոռնիձոր է հասել։ «Չերեզ-չերեզներով եսիմ զանգել ենք, իմացել ենք, դե ասում են` սաղ են, բայց ոչ մեկը ոչ մեկին չի տեսել, չի իմանում` որտեղ են, որ անտառում են, որ սարում են, ուղղակի ոչ մի տեղեկություն չունենք իրանցից», - ասում է նա։ Արցախում մնացած հարազատների մասին շատ բան չգիտի, բայց գույժը ստացել է՝ գյուղի մոտ տեղի ունեցած մարտերում երկու եղբայրներն են զոհվել... Читать дальше...

«Պետք է դիտարկեն՝ կա՞ ատելության խոսքի տարածում, թե՝ ոչ». որոշ լրատվամիջոցների որակումները դժգոհության առիթ են դարձել

Azatutyun.am 

Երևանում սկսված բողոքի ակցիաները լուսաբանող իշխանամերձ լրատվամիջոցների որակումները երեկ դժգոհության ալիք բարձրացրեցին։ Պատճառը նրանց տեսանյութերի վերնագրերն էին, երբ հատուկ ընդգծվում էր, որ մայրաքաղաքում ակցիա անողները ղարաբաղցիներն են, ջարդում, փշրում են ավտոմեքենաները, վիրավորում ու հայհոյում իրենց հետ չհամաձայնողներին։ Օգտատերերը քննադատեցին Civic.am, Ararat news լրատվամիջոցներին՝ պնդելով՝ նրանք ատելություն են տարածում։ «Մենք տեսանք հրապարակումներ, որտեղ մեր հայրենակիցների մի խումբ թիրախավորվում էր... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *