Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2023

Новости за 23.09.2023

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար վիճակի կապակցությամբ

Azatutyun.am 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած զրույցներում խորը մտահոգություն է հայտնել «անցած շաբաթվա գործողությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ»։ Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ինքը՝ Բլինքենը՝ հավելելով, որ ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է գործադրված ջանքերին: «Գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, պարզապես հակասում են այդ ջանքերին, ինչպես նաև արդար և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին... Читать дальше...

«Ոչ ոք չի կարողանում այդ բացը լրացնել». Վարդան Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 2-ին «Բոգոլի» կոչվող բարձունքում․ «Փաստ»

168.am (168 ժամ) 

Հիմա էլ չի գալիս երազներիս, խնդրում եմ, աղաչում, որ գա, մի բան ասի, բայց էլ չի գալիս: Երևի դեռ ասելիք չունի: Երբ ունենա, նորից կգա երազիս: Աշխատում եմ չլացել երեխաների մոտ, մեր ծնողների, ընտանիքի անդամների մոտ:

Գեւորգ Ղարիբյանը քթի վնասվածքով հաղթել է ադրբեջանցուն եւ գոտեմարտելու է ԱԱ բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար

Аравот 

Այսօր Գեւորգ Ղարիբյանը բրոնզե մեդալի եւ օլիմպիական վարկանիշի համար գոտեմարտում սպասում է իր մրցակցին, որի անունը կորոշվի սփոփիչ գոտեմարտում։

«ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0». Տիգրան Աբրահամյան

168.am (168 ժամ) 

2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն` զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ

Galatv.am (hy) 

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Ի շարունակություն ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի սեպտեմբերի 19-ին կայացած հանդիպման և սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի …

Читать дальше...



Ստեփանակերտում անվճար տաք սնունդ կտրամադրվի. Տեղեկատվական շտաբ

Medialab 

Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Читать дальше...

«Փողոցային թրջված շան կարգավիճակում գտնվող Հայաստանի պարագայում ի՞նչ եք ուզում, որ էթնիկ զտում չլինի՞»․ «Առերեսում»

Аравот 

Փաստացի՝ մենք անդառնալիորեն կորցրեցինք Ղարաբաղը, արդեն վերջնականապես։ Ու մեզ հիմա թող չթվա, թե ամեն ինչ ավարտվեց, ողբերգությունը եղավ ու արթնանալու ենք արդեն նոր Հայաստանում։ Կինոն դեռ նոր է սկսվում։ Դեռ կա Զանգեզուրի ճանապարհ–միջանցքի հարցը, դեռ կա անկլավների հարցը։ Բայց փաստն այն է, որ այդ ճանապարհը մնում է Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների ամենամեծ կնճիռը, ինչը կարող է նոր աղետների, նոր զոհերի, նոր ավերածությունների պատճառ դառնալ։

Տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում 

Medialab 

Ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում։ Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։  Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Читать дальше...

Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտում անվճար տաք սնունդ կտրամադրվի տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին:

Читать дальше...

Աշխարհին մէջ քիչ են այն երկիրները, ուր ոստիկանութիւնը իր պատրաստութեամբ, նիւթական վարձատրութիւններով եւ հզօրութեամբ կը գերազանցէ… բանակը․ «Հայրենիք»

Аравот 

Այս ընթացքով, ո՛չ միայն Արցախի մէջ նոր ցեղասպանութիւն տեղի կ’ունենայ, այլ նաեւ համաթուրանականութեան նորաձեւ եաթաղանները շուտով կրնան հասնիլ Սիւնիք, Գեղարգունիք, Վայք եւ ի վերջոյ․․․ «Էրիվան»՝ 19 Բաղրամեան պողոտայ, եւ ուրեմն՝ վերջ անկախ հանրապետութեան, վերջակէտ մը եւս Հայոց Պատմութեան էջերուն։

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Galatv.am (hy) 

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը: …

Читать дальше...

«Չկա և չի լինելու նման կանգ. թշնամին առաջ է գալու…». Վարդան Ոսկանյան

168.am (168 ժամ) 

Համազգային մակարդակում մեր հիմնական պատրանքներից մեկն այն է, որ մեզ թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը որպես աշխարհաքաղաքական գործոն Հայաստանը և Արցախը վերացնելու իր գործողությունների որևէ միջանկյալ փուլում իր կամքով կանգ է առնելու։

Ոմանք ասում են, որ գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում։ Բայց մենք գործ ունենք ձագուկ լքող կենգուրուների հետ, որոնք ամբողջ Հայաստանը կլքեն իրենց անիմաստ գոյությունը պահպանելու համար․ «Ազգ»

Аравот 

Փաշինյանի ուղեղին հասու չեղավ, որ Արցախը հակառակորդի երախը տալով՝ Մայր Հայաստանը չի կարող փրկվել: Երիտթուրքերի համաթուրանականության ծրագիրը շարունակվելու է գործադրվել ամեն գնով, եւ Արցախի պատվարի քանդումը առաջնահերթություն է այդ ճանապարհին:

Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ․ «Փաստ»

Tert.am (hy) 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որի նպատակն է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և դրան առնչվող հարակից մի շարք օրենքներում։ Մասնավորաբար, առաջարկվում է վերանայել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը՝ միասնականացնելով աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանվող չափը և միաժամանակ հանելով «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը... Читать дальше...

Բոլոր ոստիկանները պարգևավճարներ են ստացել. «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգեւավճարները այլեւս որեւէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգեւավճարների քանակով, այլեւ հիմնավորումներով:

Читать дальше...

Արթուր Հովհաննիսյանին «իշխանության Գեբելս» մականունն են տվել. «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանին իշխանական որոշ պատգամավորներ «իշխանության Գեբելս» մականունն են տվել։ Տեղեկատվական եւ քարոզչական կեղծիքների տարածման ծանր բեռը դրված է Հովհաննիսյանի ուսերին, նա ե՛ւ իդեոլոգն է, ե՛ւ դրանք իրացնողը: Երբեմն իր գրած տեքստերն է բաժանում պատգամավորներին, որ նրանք հրապարակեն: Այսինքն՝ ՔՊ-ի քարոզչական տեխնոլոգիաների «կնքահայրն» է՝ մեր օրերի Գեբելսը:

Читать дальше...

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է. Կոչուբաև

Medialab 

Լևոն Քոչարյանը ձերբակալվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Լևոն Քոչարյանը մեղադրվում է 4 ոստիկանի հարվածելու համար: Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին այսօր հասարակական կարգը խախտելու համար ՆԳՆ ոստիկանները բերման էին ենթարկել, որի ժամանակ նա դիմադրություն էր ցուցադրել և վնասվածքներ ստացել: Վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *