Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Ноябрь
2018

Новости за 07.11.2018

Կամավորները կմասնակցեն 12-ամյա Արթուրի որոնողական աշխատանքներին

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր դուրս են գալու Վանաձորում և Վանաձորի հարակից անտառային տարածքներում 06.11.18 թվականին անհայտ կորած Վանաձորի բնակիչ՝ 2006թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները կատարելու նպատակով:

Բոլթոնը փորձում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից և Իրանից

168.am (168 ժամ) 

Նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերին այցելեց Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան՝ փոխանցելով Սպիտակ տան դիրքորոշումը տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:

Սպիտակում ապօրինի ծառահատում կատարած քաղաքացիները խոստովանական բացատրություն են տվել

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Սպիտակի բաժնում անտառխախտման արձանագրություն է ստացվել, համաձայն որի՝ հոկտեմբերի 22-ին Սպիտակի անտառպետության թիվ 7 պահաբաժնի թիվ 4 քառակուսու թիվ 30 անտառամասում (Սարահարթ համայնքի վարչական տարածք) հայտնաբերվել են անհայտ անձի կողմից հատված 16 հատ տարբեր տրամագծի ցցաչոր սոճենի ծառերի կոճղեր:

«Լավ է, որ «Յուվենթուսում» կան խաղացողներ, ովքեր խփում են նույնքան հեշտությամբ, որքան ջուր են խմում». Պոգբան՝ Ռոնալդուի մասին

168.am (168 ժամ) 

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Պոգբան կիսվել է թուրինյան «Յուվենթուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով:

ՏԻՄ ղեկավարների կամ ծառայողների կողմից չարաշահումների դեպքերով հարուցված գործերով վերականգնվել է 86 միլիոն 269 հազար 663 դրամ

168.am (168 ժամ) 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն 2018 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 31-ը շարունակել է տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:



«Թուրքիայից 35 հազար տոննա լոլիկ է ներկրվել և իրացվել հայկական շուկայում». Հրաչ Բերբերյան

168.am (168 ժամ) 

«Վարչապետի օգնականները ոնց որ միտումնավոր նրան թյուրիմացության մեջ գցեն, անընդհատ շեղում են իրական վիճակից։ Ոչ մի նորմալ վերամշակող Թուրքիայից լոլիկ չի ներկրի Հայաստան, որ հետո տոմատի մածուկ պատրաստի»:

Ինչպես ստանալ կուտակային հաշվի 2018թ․ հաշվետվությունը

168.am (168 ժամ) 

2018 թվականի կենսաթոշակային հաշվիների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով  հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով:

«ԵԺԿ-ն խրախուսում է ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ազատ մամուլի դերը, բացառում է քաղաքական կուսակցությունների ձուլումը պետությանը». Սանդրա Կալնիետե

168.am (168 ժամ) 

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում ԵԺԿ խմբի նախագահ Սանդրա Կալնիետեն Հելսինկիում ելույթ է ունեցել ԵԺԿ համագումարին, որտեղ, ողջունելով ԵԺԿ իր գործընկերներին, նա անդրադարձել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի դերին՝ նշելով, որ այն հարթակ է ոչ միայն Արևելյան գործընկերության գործընկեր երկրների միջև երկխոսության, այլև հենց Արևելյան գործընկերության երկրների իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև:

Նշաններ, որ օրգանիզմին չի բավարարում ճարպերի քանակը

168.am (168 ժամ) 

Առողջ ճարպերի օգտագործումն էական նշանակություն ունի առողջության համար: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ դրանք կարող են արգելակել բորբոքային պրոցեսների զարգացումը, նպաստում են սիրտ-անոթային համակարգի առողջությանը և նույնիսկ ազդում տրամադրության վրա:

Որքանով ԱՄՆ-ն կկարողանա Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու արդյունքում Հայաստանի վրա տնտեսական ճնշումները մեղմել

168.am (168 ժամ) 

«Բոլթոնի այցի ժամանակ ԱՄՆ-ը հավանաբար ավելի շուտ ուզում էր տեղեկացնել, որ գործընթացներ են տեղի ունենալու, և ուզում էր հասկանալ, թե Հայաստանում նոր ձևավորված պետական էլիտայի դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ ինչպիսին են»։

Ցուկերբերգը հրաժարվել է ելույթ ունենալ բրիտանացի և կանադացի խորհրդարանականների առջև

168.am (168 ժամ) 

Facebook-ի հիմնադիր եւ ղեկավար Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է ներկա գտնվել բրիտանացի եւ կանադացի խորհրդարանականների՝ ապատեղեկատվության հարցերին նվիրված համատեղ նիստին, վերջիններս խիստ հիասթափված են մնացել այդ պատասխանից։

«Տարիներ շարունակ օրենքների խախտմամբ Երևանում ապամոնտաժվել են պատմամշակութային հուշարձաններ». ճարտարապետ

168.am (168 ժամ) 

Ճարտարապետ Դավիթ Նահատակյանն անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցին և այն պնդումներին, որ շինությունը պետք է քանդել և գտնվելու տեղից երկու մետր հեռու տանել, որի մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետի պոշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նշեց, որ այս մոտեցումը տարիներ շարունակ գործել է նաև Երևանի մյուս պատմամշակութային հուշարձանների նկատմամբ։

«Շինծու գործ է». Լարիսա  Ալավերդյանը՝ գերեվարված Կարեն Ղազարյանի դատավարության մասին

168.am (168 ժամ) 

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) շրջանում նոյեմբերի 20-ին տեղի է ունենալու Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի դատավարությունը, ով 2018թ. հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։

«Պարեկը ոստիկանության դեմքն է, պետության դեմքն է, հանրության դեմքն է». Նիկոլ Փաշինյան

168.am (168 ժամ) 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *