Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Ноябрь
2018

Новости за 07.11.2018

«ՀԱՊԿ անդամ երկրները չեն համաձայնի, որ Հայաստանը շարունակի պաշտոնավարել ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում»

168.am (168 ժամ) 

«Կիսում եմ ՀՀ պաշտպանության նախարարի այն մոտեցումները, որ ՀԱՊԿ-ում քարտուղարի պաշտոնում պետք է Հայաստանը շարունակի պաշտոնավարումը։ Սակայն ինքս այդքան էլ վստահ չեմ, որ ՀԱՊԿ մյուս անդամներն այս ամենի հետ կարող են համաձայնել»,- անդրադառնալով նոյեմբերի 8-ին Աստանայում քննարկվելիք ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցին՝ նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դիտարկվում է երեք թեկնածություն». Յուրի Ուշակով

168.am (168 ժամ) 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:

Մահացած զինծառայողներից մեկը մեքենայի վարորդն է. 4 զինվորի կյանք խլած վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել

168.am (168 ժամ) 

07.11.2018թ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրեական գործ. Դատախազություն

168.am (168 ժամ) 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

«Դպրոցներում քաղաքական որևէ ուժի օգտին քարոզչություն անողները՝ խստորեն կպատժվեն». Արայիկ Հարությունյան

168.am (168 ժամ) 

Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր. հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:

«Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշագնաց եղավ». Գարո Փալյան

168.am (168 ժամ) 

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել:



«Մենք կարմիր գիծ ենք քաշել կոռուպցիայի և մեր միջև». Վալերի Օսիպյան

168.am (168 ժամ) 

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի ներկայությամբ նախ մանրակրկիտ ուսումնասիրեց յուրաքանչյուր ծառայողի անձնական գործը՝ ընդգծելով, որ խորհրդի մասնակցությամբ կոլեգիալ կարգով կայացված որոշումներն ավելի օբյեկտիվ են, ճիշտ ու թափանցիկ, և ինքն առաջնորդվում է այդ մոտեցմամբ։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  կառաջադրվի վարկանիշային ցուցակով

168.am (168 ժամ) 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի վարկանիշային ցուցակով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց քաղաքական թիմի շանսերը բավականին բարձր են: Սանոսյանը դեռ չգիտի, թե ում հետ է մրցելու:

Սասուն Միքայելյանը և Ռոմանոս Պետրոսյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու են

168.am (168 ժամ) 

«Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ Կոտայքի մարզի թիվ 10 ընտրատարածքում: Սասուն Միքայելյանը նույնպես առաջադրվելու է: Երկուսիս վերաբերյալ արդեն քաղաքական որոշում կա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքներին

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:

«Հին Երևանի տարածքում բոլոր աշխատանքները կատարվում են ապօրինաբար». Մշակույթի նախարարության ներկայացուցիչ

168.am (168 ժամ) 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության պետ Արմեն Աբրոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի քանդելու հետ կապված խոսակցություններին՝ նշեց, որ դեռևս 2014 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախկին Քաղաքաշինության նախարարության վրա դրվել էր լիազորություն՝ ապահովելու «Հին Երևան» ծրագրով նախագծման աշխատանքների կազմակերպումը։

Վայոց ձորի մարզպետն առաջադրվելու է ռեյտինգային համակարգով

168.am (168 ժամ) 

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն առաջիկա ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային համակարգով Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» շանսերը բարձր են, արդյունքը կերևա բնակչության քվեարկությունից հետո:

Արարատի մարզպետը չի վախենում, վախենում են Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Ալիկ Սարգսյանի ռեյտինգներից

168.am (168 ժամ) 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տոկոսների անալիզ չի արել, ակնկալիքը ազատ-արդար ընտրություններն են, որպեսզի ժողովրդի կամքն արտահայտվի քվեախցիկում:

«Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ». Արծրուն Հովհաննիսյանը` վթարից վիրավորված զինծառայողների մասիի

168.am (168 ժամ) 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում Գորիս-Կուբաթլի ճանապարհին տեղի ունեցած վթարից վիրավորված զինծառայողների մասին մանրամասներ է ներկայացրել:

Գեղամ Գևորգյանը՝ Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերության 16 մլն դրամի դրամաշնորհի մասին

168.am (168 ժամ) 

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը բացառում է որևէ կոռուպցիա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու գործում:

«Թվով 152 հէկ-երին տեղեկացրել ենք պահանջի խախտման մասին». Նախարարը անուններ չտվեց

168.am (168 ժամ) 

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ բացահայտվել է, որ հէկ-երի մեծ մասը ջրաչափեր չեն ունեցել:

«Սա Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղակի շատ տգեղ քայլ էր իր մտերիմ շրջապատից». Տիգրան Հեքեքյան

168.am (168 ժամ) 

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այլևս որևէ հուշարձան չի քանդվելու, այդ թվում՝ Արամի 23-ը և բոլոր այն հուշարձանները, որոնք գտնվում են այդ տարածքում, հարկ եղած դեպքում կլինեն միայն նախագծային որոշ լուծումներ:

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի համաձայնագրի շուրջ կքվեարկի նոյեմբերի 27-ին. BBC

168.am (168 ժամ) 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը նոյեմբերի 27-ին քվեարկությամբ իր վերաբերմունքը կհայտնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագրի եւ Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ ապագա հարաբերությունների՝ կառավարության կողմից նշված ձեւաչափի նկատմամբ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *