Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Октябрь
2022

Новости за 10.10.2022

1 զոհ, 4 վիրավոր. վթար՝ Օշական համայնքում

168.am (168 ժամ) 

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Օշական համայնքի Մաշտոցի և Շահվերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ:

Խոշոր չափի կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյաների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

168.am (168 ժամ) 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ աշխատանքի արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ հարկատուից որպես կաշառք ստացել են շուրջ 5 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցներ և գույքային առավելություն, այնուհետև օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Չավուշօղլուն եւ Կուլեբան քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները

168.am (168 ժամ) 

Թուրքիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ում:

Հրապարակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը. պարագլուխ Արթուր վարդանյանն ազատազրկվեց, Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատ արձակվեց

168.am (168 ժամ) 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանը, որն ըստ մեղադրանքի համարվում է զինված խմբի պարագլուխը, մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին։



«Եթե Նիկոլ Փաշինյանն է փաստացի Արցախը հանձնում, ապա ինչո՞ւ չպետք է նրա անունը հնչեցնենք հանրահավաքի ժամանակ». Արցախցի

168.am (168 ժամ) 

168.am-ի հետ զրույցում Արցախի «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր Արշակ Աբրահամյանն ասաց, որ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանության ջատագով և կողմնակիցներից մեկը հանրահավաքի ժամանակ փորձել է հավաքվածներին ներկայացնել, թե իբր հանրահավաքը Վիտալի Բալասանյանի կողմնակիցներն են կազմակերպել։

«Կապի մեջ ենք՝ դա նույնն է, որ զանգում եմ վարչության պետին, բան եմ ասում, ասում է՝ լսում եմ». Հրաչյա Սարգսյան

168.am (168 ժամ) 

Երևանի և Ֆրասիական Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ համագործակցության շրջանակներում մեր կողմից ֆրանսիական կողմին ուղարկվել են առաջարկները՝ Երևանում փակ հանքավայրի տարածքի վերականգնման վերաբերյալ: Սեպտեմբերին նախատեսվում էր փորձագետների այցը Երևան, որը հետաձգվել է, սպասում ենք նրանց արձագանքին»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության վարչությունից:

«Էդ մարդն ասաց՝ ուղարկեք մեր լաբորատորիա, կնայենք». Քաղաքապետը՝ ծառերի վնասատու միջատներին Ֆրանսիա ուղարկելու մասին

168.am (168 ժամ) 

«Ծառերի վնասատուների դեմ պայքարի միջոցների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու նպատակով վնասատու միջատների տեղափոխման ուղղությամբ դեռևս ֆրանսիացի մեր գործընկերներից պատասխան չունենք, քանի որ իրենք միջատների ներմուծման, կարգավորումների և լաբորատորիայի ընտրության հետ կապված պարզաբանումների գործընթացում են»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին բնապահպանության և արտաքին կապերի վարչություններից:

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Արա Գոչունյանին

168.am (168 ժամ) 

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արման Մուսինյանը՝ տարածելով հանդիպման այս լուսանկարը։

Գրող-հրապարակագրի ներաշխարհի բացահայտումը

168.am (168 ժամ) 

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հովանավորությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել Արտակ Վարդանյանի «Հոգու և կարոտի ճամփաներով» խորագիրը կրող էսսեների ժողովածուն:

Ոչ մի բանտարկյալ չպետք է արտոնյալ լինի. Ղարիբաշվիլի

168.am (168 ժամ) 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր տեղափոխման մասին ասել է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունն անում է ամեն ինչ՝ բանտարկյալների առողջությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

«Կարծում էի, որ երկրի ղեկավարի կնոջ խոսքը, համառությունը բավարար պետք է լիներ ինքնակազմակերպվելու համար․․․»․ Աննա Հակոբյան

168.am (168 ժամ) 

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին գրառում է արել իր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «2018 թվականի ամռանը նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Արշավի մասին մանրամասն կարող եք կարդալ այս էջում:

ՀՀ ՊԵԿ փոխնախագահն ու Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահը քննարկել են քննարկել են համագործակցության ուղղությունները

168.am (168 ժամ) 

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Բելառուսի Հանրապետությունում, որի շրջանակում եռակողմ պաշտոնական հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության մաքսային պետական կոմիտեի նախագահ Վլադիմիր Օրլովսկու և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դանիար Ժանալինովի հետ։

Երևան-Գյումրի ճանապարհին մահվան ելքով պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *