Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Ноябрь
2022

Новости за 14.11.2022

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Հաղարծին գյուղում

168.am (168 ժամ) 

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 12-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 46-ամյա Ռոբերտ Ա.-ին:

Նոր Նորքում կրակոցներ հնչեցնելու գործով ձերբակալվել է նույն թաղամասի 44-ամյա բնակիչը

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ հնչեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվող Աբոլֆազլ Ա.-ն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

168.am (168 ժամ) 

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է ներկայացվել 31-ամյա Աբոլֆազլ Ա.-ն։

Թաիլանդը երկրի օդանավակայաններում ուժեղացրել է անվտանգության միջոցներն ԱԽՏՀ-ի գագաթնաժողովից առաջ

168.am (168 ժամ) 

Թաիլանդի Ներգաղթային ծառայությունն ուժեղացնում է անվտանգության միջոցները երկրի բոլոր միջազգայն օդանավակայաններում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունների ղեկավարների հանդիպման նախաշեմին միջոցառումների սկսված շաբաթվա առնչությամբ, հանդիպում, որը կկայանա նոյեմբերի 18–19-ը:

Ինչպե՞ս ցույց տանք, որ վստահում ենք Աստծուն

168.am (168 ժամ) 

Երբ նեղության մեջ ենք լինում, շատ հաճախ լսում ենք մարդկանց կարծիքները ու դրանք հիմնականում լինում են հուսադրող։ Շատերը մեզ փորձում են համոզել ու ասել որ՝ ոչինչ, կանցնի, վստահիր Աստծուն ու հավատա, որ ամեն բան շատ լավ է լինելու։



Բժիշկներն անվանել են անսպասելի կապտուկների առաջացման պատճառները

168.am (168 ժամ) 

Մարդիկ չեն զարմանում, երբ հարվածից կան ընկելուց հետո իրենց վրա կապտուկներ են առաջանում, սակայն ի՞նչ անել, երբ առաջանում են հեմատոմաներ, որոնց առաջացման պատճառը մենք չգիտենք։ Ինչի՞ մասին կարող են դրանք վկայել։

Փոխվել է գազի և էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը. Ո՞րն է կառավարության լռության պատճառը

168.am (168 ժամ) 

Մինչև իշխանափոխություն՝ հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, դժվարությամբ, բայց հաջողությամբ առաջ էին գնում։ Իշխանափոխությունից 4,5-5 տարի հետո ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են տապալել։ Տարիներ անց, անգամ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել։ Չսկսվածների մասին անիմաստ է անգամ խոսելը։ Ո՞վ է հիմա հիշում Մեղրիի հէկ-ի ծրագրի մասին, որը պիտի իրականացվեր բացառապես իրանական կապիտալով, արտադրված հոսանքը որոշ ժամանակ մատակարարվեր Իրան... Читать дальше...

Թրամփի կրտսեր դուստրը՝ Թիֆանին, ամուսնացել է միլիարդատիրոջ հետ. հբացառիկ տեսանյութ

168.am (168 ժամ) 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Մարլա Մեյփլսի կրտսեր դուստրը՝ Թիֆանին, ամուսնացել է նիգերիացի միլիարդատեր Մայքլ Բուլոսի հետ։ Տոնակատարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Ֆլորիդայի քաղաքական գործիչ Մար-ա-Լարգոյի կալվածքում, հայտնել է Daily Mail-ը։

«Ահազանգ, հորդոր, խնդրանք». Հասմիկ Պապյան

168.am (168 ժամ) 

Երկու տարի շարունակ, հարցազրույցներում, տարբեր առիթներով հայտնել եմ իմ խորը մտահոգությունը համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող և ձայնագրող օպերատորների, ինչպես նաև հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին, բայց ցավոք առ այսօր ոչինչ չի փոխվել։

Դժոխքի նոր մարքետինգը․ Աղասի Ենոքյան

168.am (168 ժամ) 

Յագան ասես շանթահարվեց այս նկատողությունից։ Հասկացավ, որ ինչ-որ ծրագրերի, սին արժեքների պատճառով մտահան է արել իր Հայրենիքը՝ իր Մութ Անտառը, իր գազաններին, իր մարդկանց։

Ինձ դավաճանված եմ զգում. Ռոնալդուի սկանդալային անդրադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում առկա խնդիրներին

168.am (168 ժամ) 

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանրահայտ լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցով անդրադարձել է իր անձի շուրջ վերջին շրջանում տարածվող լուրերին և խոսել «Կարմիր սատանաների» ունեցած խնդիրներից:

«Փաշինյանի ստերի շահառուն այս անգամ ուսուցիչներն են. նրանց խաբում են». Հասմիկ Ափյան

168.am (168 ժամ) 

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության նպատակադրումն է՝ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ, և ըստ Փաշինյանի՝ կամավոր ատեստավորման համակարգը դա կարող է թույլ տալ: «Ուսուցիչները կարող են իրենք որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և նույնիսկ եռապատկման մասին»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:

«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանն անօրինականորեն և հայկական կողմի թողտվությամբ փակեց Կապան-Ճակատեն ճանապարհը». Ալվինա Աղաբաբյան

168.am (168 ժամ) 

Ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհն անօրինական արգելափակելուց ուղիղ մեկ տարի անց Հայաստանի "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամը հաղորդում է, որ ավարտվել է "Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցումը"՝

Որոտանում տները կորցրած 12 բնակիչներից միայն մեկն է փոխհատուցում ստացել

168.am (168 ժամ) 

168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ բնակիչներից մեկին՝ Սեյրան Օհանջանյանին, 25 մլն դրամ փոխհատուցում են տվել, իսկ մնացածների բնակարանների հարցերի լուծումն ընթացքի մեջ է։

75.000 դրամով նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է բերել փոքր բիզնեսի փակման, կամ անցմանը ստվերին. Վաչե Գաբրիելյան

168.am (168 ժամ) 

Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը վստահեցնում է՝ 2022 թվականին արձանագրված 14.1 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ինչի հետևանքով էլ ունենք սպասարկման, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի և հյուրընկալության ոլորտում աննախադեպ ֆինանսական հոսքեր։

«Բալես, դու բոյով ես, գլուխդ չբարձրացնես․․․»․ տիկին Աիդան Սյունիքում զոհված որդու հետ մարտերը սկսվելուց րոպեներ առաջ էր խոսել

168.am (168 ժամ) 

«Շատ դժվար ու ահավոր ցավ է, սրանից դժվար ու դաժան ապրելակերպ չկա․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով զոհված 18-ամյա Սարգիս Արշակյանի մայրը՝ Աիդա Արտաշյանը։

Հայաստան կայցելեն Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին

168.am (168 ժամ) 

Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյը և Ամիթավ Բաներջին նոյեմբերի 15-18-ը կայցելեն Հայաստան։ Նրանց այցի հետ կապված ծախսերի կատարման մասին որոշումը նոյեմբերի 14-ին կայացրել է Նիկոլ Փաշինյանը։ Այն հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *