Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Ноябрь
2022

Новости за 24.11.2022

Տղամարդը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ

168.am (168 ժամ) 

Ոստիկանության Վարդենիսի բաժնում ապօրինի ծառահատման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ Փոքր Մասրիկ բնակավայրի 35-ամյա բնակիչը նոյեմբերի 20-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է 6 ակացիա և 15 թեղի ու տեղափոխել իր տան բակ:

Գողության մեղադրանքով հետախուզվող Կարեն Կ.-ն ներկայացվել է դատարան

168.am (168 ժամ) 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 23-ին բաժին է ներկայացել 36-ամյա Կարեն Կ.-ն:

Սեուլում անհարգալից են համարել Կիմ Չեն Ընի քրոջ խոսքերը Հարավային Կորեայի նախագահի հասցեին

168.am (168 ժամ) 

Հարավային Կորեայի կառավարությունը ցավալի Է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնի հայտարարությունը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հասցեին: Կիմ Յո Չժոնը Հարավային Կորեայի ղեկավարին անվանել էր «Վաշինգտոնի հավատարիմ շուն և խաղազինվոր»:

Նիկոդեմոս

168.am (168 ժամ) 

Այսօրվա «Ճաշու Ավետարանում» հիշատակվող Նիկոդեմոսը նշանակալի տեղ չի գրավում ավետարանական պատմության մեջ: Միայն Հովհաննեսի Ավետարանում է, որ Նիկոդեմոսին հանդիպում ենք երեք դրվագներում:



Բժիշկն ասել է, թե ինչու հիպերտոնիկները պետք է հրաժարվեն աղից

168.am (168 ժամ) 

Հիպերտոնիան բավականին տարածված երևույթ է և հայտնի է շատերին: «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում բժիշկ Մյասնիկովը նշել է հիպերտոնիայի կանխարգելման ուղիները և բացատրել, թե ինչու հիպերտոնիկ հիվանդները չպետք է աղ օգտագործեն։

Անցած տարի ջրի սակագինը 20 դրամով բարձրացնելուց հետո հայտարարում էին, թե 10 տարի սակագինը կայուն կլինի, բայց էլի չեղավ. Ի՞նչ է սպասվում գազին և էլեկտրաէներգիային

168.am (168 ժամ) 

Օգոստոսին «Վեոլիա ջուրը» հայտ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագները ճշգրտելու և բարձրացնելու վերաբերյալ։ Գործող 200 դրամի փոխարեն՝ բնակչության հիմնական խմբերի համար առաջարկվեց սակագինը դարձնել 209 դրամ։

Գազ չի լինելու

168.am (168 ժամ) 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով նոյեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Արծվաքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Թոշակառու կնոջից գողացել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։

«Կանգնած ենք մեծագույն աղետի առաջ. երաշխավորված կործանարար պատերազմ է սպասվում». Էդգար Ղազարյան

168.am (168 ժամ) 

«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ ոք ոչինչ չի հասկանում, և այդ մասին նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ պաշտոնական Երևանից լսվող իրարամերժ տեղեկությունների պատճառով իրենք չեն կարողանում պատկերացում կազմել Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները միջազգային հարաբերություններում ոչ ոք չի կարողանում հասկանալ, որովհետև իսկապես դժվար է հասկանալ մի մարդու, որը միաժամանակ համաձայն է և՛ Ադրբեջանի, և՛ Վաշինգտոնի, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի... Читать дальше...

Որքա՞ն է 35-ից բարձրտարիք ունեցող գործազուրկների թիվը, և ի՞նչ է առաջարկում պետությունը

168.am (168 ժամ) 

Պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ 250,000-350,000 դրամի չափով, եթե նրանք աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու։

Ջուր հավաքեք

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Երասխ գյուղի ջրամատակարարումը:

Բրիտանական հատուկ ծառայությունները Հայաստանում հավաքագրել են sut.am կայքը, որը վերանվանվել է Fip.am. Հովհաննես Իշխանյան

168.am (168 ժամ) 

Վավերագիր Հովհաննես Իշխանյանն ահազանգում է՝ անանուն հաքերական խմբերը հրապարակել են բրիտանական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր. այս փաստաթղթերի արտահոսքից բացահայտվում են հակառուսական քարոզչությանը միտված մի շարք ծրագրեր աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝Հայաստանում։

Եթե պետք է լիցենզավորվեմ ու ոչ մի հարկ չվճարեմ, ինչի՞ համար եմ լիցենզավորվում

168.am (168 ժամ) 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վարորդներին  հորդորում է մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվել, գալ օրենքի դաշտ, այլապես չլիցենզավորված տաքսու վարորդները կտուգանվեն: Ըստ նշված հորդորի, լիցենզավորման դաշտ գալով՝ անհատ տաքսիստները հարկային պարտավորություն չեն ունենալու, պարզապես պարտավորվելու են մեքենայի վրա տարբերանշան ունենալ ու մինիմալ արժեք փակցնել:

Ոստիկանները թող իմանան՝ կարող է 80 տարեկան լինեն, մահճակալներից հանեն ու քրեական պատասխանատվության ենթարկեն իրենց թոռների ու ծոռների աչքի առաջ. Հայկ Ալումյան

168.am (168 ժամ) 

«Ես իրենց խորհուրդ կտամ կարդալ մի հատ, իսկ ավելի լավ է՝ մի քանի անգամ կարդան ու անգիր անեն, որովհետև մինչև 12 տարի ազատազրկում է նախատեսում: Ու թող լավ իմանան, որ իրենց չի օգնելու այն, որ իրենք հրաման են կատարել, որովհետև ակնհայտ ապօրինի հրաման կատարելը նրանց չի ազատելու պատասխանատվությունից»,- ասաց Հայկ Ալումյանը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *