Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Апрель
2024

Новости за 04.04.2024

Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցության շուրջ քվեարկություն են ցանկանում, սակայն ԱՄՆ-ն նախապայման է առաջադրել

168.am (168 ժամ) 

Մինչդեռ Վաշինգտոնում կարծում են, որ պաղեստինյան հայտը քննարկելուց առաջ անհրաժեշտ է, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները հաշտության համաձայնագիր կնքեն։

Բլինքեն-Ալիև հեռախոսազանգ՝ ապրիլի 5-ին ընդառաջ․ ի՞նչ նշանակություն կունենա պետքարտուղարի զանգը Բաքու

168.am (168 ժամ) 

Վաղը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ  պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի վերաբերյալ, բնականաբար, հաղորդագրություններ են տարածել թե ադրբեջանական, թե ամերիկյան կողմերը։

Շվեյցարիան համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը

168.am (168 ժամ) 

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) համաձայնություն է տվել Ժնևում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացմանը, որը զբաղվելու է միջազգային կազմակերպությունների հետ կապերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը։

Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին

168.am (168 ժամ) 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է Ֆրանսիայի ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։

Ուկրաինայում մարտական գործողություններն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի անվտանգության համար. Ստոլտենբերգ

168.am (168 ժամ) 

ՆԱՏՕ-ն մտադիր է Ուկրաինային զենք մատակարարել դաշինքի բոլոր երկրների համար պլանային պարտադիր հիմունքներով՝ ի տարբերություն ներկայում գործող կամավոր փոխանցման:

Ֆինլանդիան երկարաձգել է Ռուսաստանի հետ սահմանի փակումը

168.am (168 ժամ) 

Բացի այդ, ապրիլի 15-ից փակ կլինեն զբոսանավերի համար ծովային անցակետերը Հաապասաարիում, Նույյամաա նավահանգստում և Սանտիոյում, որպեսզի կանխվի ծովային ճանապարհով անօրինական միգրացիան, պարզաբանում է ՆԳ նախարարությունը։



Արմեն Աշոտյանի գործով հրատապ գրություններ եմ ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին, միջազգային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին. Թովմասյան

168.am (168 ժամ) 

Եթե շարունակվեց նրա կալանքը, նշանակում է, որ Վահե Դոլմազյանը կատարում է քաղաքական հրահանգ, քանի որ Աշոտյանին կալանքի տակ պահելու որեւէ իրավական հիմք չկա:

Ադրբեջանը պետք է համաձայնի, որ դելիմիտացիայի գործընթացը պիտի տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Վահան Կոստանյան

168.am (168 ժամ) 

Հարցին՝ արդյոք Տավուշի մարզին սահմանակից ոչ անկլավային տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու ժամկետներ կան սահմանված, փոխնախարարը պատասխանեց, որ սահմանված ժամկետներ չկան»

Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ՀՀ-ում ԵՄ դեսպան

168.am (168 ժամ) 

Մարագոսը շեշտեց Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ամբողջական իրականացման կարևորությունը` կենտրոնանալով հատկապես կանոնակարգերի, դրանց համապատասխանեցման և բարեփոխումների վրա։

Վաղվա Բրյուսելի հանդիպումը Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման է բերելու. Սերժ Սարգսյանը զգուշացնում է

168.am (168 ժամ) 

«Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները։ Իսկ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ՀՀ կառավարչից պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց, թե՞ Ադրբեջանի ցանկություններին հագուրդ տալ. Սերժ Սարգսյան

168.am (168 ժամ) 

«Այդ տեղանքը հենց հիմա էլ աչքիս դեմն է։ Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի՞ հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Ցանկացած դիվանագիտական մի թեթև կուրս անցած մարդը գիտի, որ բանակցային պրոցեսն այնպիսի պրոցես է, որ քանի դեռ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Այսինքն՝ սա բանակցությո՞ւն է, սա սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։

Սերժ Սարգսյանն օրինակներով հակադարձում է Փաշինյանին. բազմիցս զգուշացրել է՝ պատերազմ է լինելու

168.am (168 ժամ) 

Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել վերջին 30 տարիների ընթացքում մեր ունեցած միակ հանդիպման ընթացքում, երբ ապրիլի 22-ին Մարիոթ հյուրանոցում նրան ասացի, որ մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի՞ քաղել։ Անմիջապես հետո, ինքն իր բնույթին համաձայն, շուռ տվեց ամբողջ ասածը, կրկին տարավ այնտեղ, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին: Արդեն այն ժամանակ ինձ համար ակնհայտ էր, որ ներքաղաքական իրավիճակը բարդ է, և ունենալով նման իրավիճակ՝ Հայաստանը չէր կարող ունենալ որևէ հաջողություն որևէ ռազմական գործողությունների... Читать дальше...

Դիզվառելիքի գործով շինծու դատական նիստը թևակոխեց ավարտական փուլ. Դատական նիստը հետաձգվեց

168.am (168 ժամ) 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում էր դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների զինված ուժերը հուլիսին կանցկացնեն համատեղ զորավարժություններ

168.am (168 ժամ) 

Ըստ պաշտպանական գերատեսչության տեղեկատվության՝ Ակտաուում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդաժողով, որտեղ քննարկվել են զորավարժությունների նախապատրաստման հետ կապված մի շարք հարցեր:

Զինվորի տունը համալրվել է բժշկական ժամանակակից սարքավորումներով

168.am (168 ժամ) 

Հայաստանում և տարածաշրջանում վերականգնողական եզակի կենտրոն Զինվորի տունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բժշկական գործիքներ և սարքավորումներ՝ մի շարք վիրահատություններ իրականացնելու համար։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին. ԱԳՆ խոսնակ

168.am (168 ժամ) 

Քննարկվող համատեքստում կարող ենք առանձնահատուկ նշել 2022թ. հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին. ի դեպ, Պրահայի հանդիպման և Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *