Мы в Telegram
Добавить новость
smi24.net
168.am (168 ժամ)
Апрель
2024

Новости за 15.04.2024

Իրավապահները դեռ շանս ունեն չանցնելու կարմիր գծերը. Տեսանյութում ո՛չ խուլիգանության, ո՛չ էլ որևէ այլ հանցակազմի նշույլ չկա. Մելիքյան

168.am (168 ժամ) 

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է։

Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ինքնուրույն պաշտպանելու իրեն

168.am (168 ժամ) 

ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է փոխել եվրոպական պաշտպանության ամբողջ պարադիգմը, քանի որ համայնքի երկրները «չափազանց երկար են անվտանգությունը պատվիրակել ԱՄՆ-ին, իսկ վերջին 30 տարում՝ Բեռլինի պատի անկումից հետո, թույլ են տվել լուռ զինաթափում»։

Մի քանի անշարժ գույք ու տպավորիչ դրամական միջոցներ. Իտալիայի դեսպանի 2024 թվականի հայտարարագիրը

168.am (168 ժամ) 

Հակակոռուպցիոն կոմիտեի կայքէջում արդեն հանրայնացվում են պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը: Հայտարարագիրը ներկայացրած առաջիններից մեկն Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանն է՝ իր տպավորիչ ունեցվածքով: Բայց քանի որ քիչ պակաս տպավորիչ չէ Ծովինար Համբարձումյանի աշխատանքային կենսագրությունը, նախ՝ հակիրճ դրա մասին:

ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին

168.am (168 ժամ) 

Ժամեր առաջ համացանցում տարածում էր գտել մի տեսանյութ, թե ինչպես է մի քաղաքացի հանրային տրանսպորտում վիճաբանում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ: Ավելի ուշ տեղեկացանք՝ քաղաքացին Սամվել Վարդանյանն է, որի ֆեյսբուքյան էջից էլ տարածվել է միայն ընկերների համար ցուցադրվող տեսանյութը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Համո Սահյանի 110-ամյակի առթիվ վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն

168.am (168 ժամ) 

Այս տարի հայ մեծ բանաստեղծի՝ Համո Սահյանի 110-ամյակի առթիվ, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակվել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն։



«Արա՜, դուք վայելեք, քանի դեռ ձեզ ընդամենը վիժվածք են անվանում, դուք կտեսնեք հասարակության իրական արձագանքը՝ հայրենավաճառ խունտայով իշխանությունից հեռացվելուց հետո»

168.am (168 ժամ) 

Մարդը չի հայհոյել, ոչինչ չի արել, ընդամենը նշված արտահայտություններն է հնչեցրել, որին ի պատասխան՝ ստացել է պատգամավորի հարվածները, տեսագրությունն առկա է։

Սա իշխանության կողմից հերթական քայլն է՝ ցույց տալու, որ ցեղասպանություն չի եղել. Ամատունի Վիրաբյան

168.am (168 ժամ) 

168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց, որ նախկինում փորձել են այդ անուններն ամբողջացնել, սակայն, ցավոք, չի հաջողվել։

ԵՄ-ն զգալիորեն մեծացրել է շփումներն Իրանի հետ՝ տարածաշրջանում էսկալացիան կանխելու համար. FT

168.am (168 ժամ) 

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զրույց է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ նշելով, որ անհրաժեշտ է «խուսափել հետագա էսկալացիայից»։

Ծեծկռտուք` Վրաստանի խորհրդարանում․ նիստը տապալվեց

168.am (168 ժամ) 

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին բռունցքով հարվածել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեին՝ ամբիոնից «գործակալների օրենքը» ներկայացնելու ժամանակ։

Գումարի դիմաց նման գործարք առաջարկելով՝ Հայաստանը բերում-հավասարեցնում են երրորդ աշխարհի երկրներին. Արմեն Մանվելյան

168.am (168 ժամ) 

«Թույլ տալ մեծ թվով ներգաղթյալների մուտքը Հայաստան՝ անկախ հանգամանքից՝ դրա դիմաց վճարելու են, կամ՝ ոչ, խնդրահարույց է ՀՀ-ի պես պետության համար՝ նախ բնակչության առումով։ Մենք փոքր բնակչությամբ երկիր ենք, և ներգաղթյալների թվի ավելացումը՝ մանավանդ արդեն իսկ Հայաստան եկած մեծաթիվ հնդիկ ներգաղթյալների ֆոնի վրա, լուրջ ռիսկեր է ստեղծում»:

Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում էսկալացիայի չի ձգտում

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի գործընկերներին վստահեցրել է, որ Վաշինգտոնն էսկալացիայի չի ձգտում Մերձավոր Արևելքում:

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին

168.am (168 ժամ) 

Անցած գիշեր Իսրայելի ռազմաօդային օդուժի կործանիչները Լիբանանի հարավի Այտ էշ Շաաբ, Մատմուրա, Սիդիկին, էլ Լյաբունե բնակավայրերի շրջակայքում հարձակվել են «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա:

Նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՊՆ-ի՝ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի դեպքի մասին

168.am (168 ժամ) 

Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *