Добавить новость
smi24.net
Аравот
Апрель
2018

Новости за 04.04.2018

Դունյա Միյատովիչը նշանակվել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար

Аравот 

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դարձել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար: Ծնունդով Բոսնիա-Հերցեգովինայից՝ Միյատովիչն այս պաշտոնը զբաղեցրած առաջին կին գործիչն է: «Ես մտադիր եմ պահպանել նախորդ հանձնակատարի աշխատանքների ժառանգությունը և պահպանել այդ կառույցի կարողությունը՝ արագ և արդյունավետ …

Զանգվածային հրաձգություն Youtube-ի գրասենյակում. «Ամերիկայի ձայն»

Аравот 

Ոստիկանության տեղեկությամբ զինված մի կին մուտք է գործել Կալիֆոռնիայում YouTube ընկերության գլխավոր գրասենյակ, ուր կրակ է բացել աշխատակիցների ուղղությամբ՝ վիրավորելով երեք անձանց: Վերջինս այնուհետև  ինքնասպանություն է գործել։ Ապրիլի 3-ի կեսօրին Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ Սան Ֆրանցիսկոյի հարավում …

ՄԻԵԴԸ-ը ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. զեկույցը

Аравот 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է դատավճիռների կատարման վերաբերյալ 2017թ. տարեկան զեկույցը՝ հիմնված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վերահսկողության արդյունքների վրա: Կոմիտեն բոլոր գործերը դասակարգում է որպես «քննարկվող» կամ «կրկնվող»: Քննարկվող գործերը նրանք են, որոնք բացահայտում են նոր կառուցվածքային և/կամ համակարգային …

Էրդողան-Պուտին-Ռուհանի՝ Սիրիայի հարցով գագաթաժողովն ավարտվել է

Аравот 

Ապրիլի 4-ին Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի  միջև Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովից հետո երեք երկրների նախագահները մամուլի ասուլիս են տվել։ Մասնավորապես  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քննարկվել են սիրիական հակամարտությունը կարգավորելու հետագա անելիքները։ Թուրքիայի նախագահը, կարևորելով Սիրիայի …

Արսեն Վենգերն ու Վիկտոր Գոնչարենկոն խոսել են Մեծ Բրիտանիա-Ռուսաստան լարված հարաբերությունների մասին

Аравот 

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալ»-ԲԿՄԱ առաջին հանդիպման նախօրեին թիմերի գլխավոր մարզիչները հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունները չեն ազդի իրենց հանդիպումների եւ երկրպագուների վրա: «Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է կատարվում վարագույրների ետեւում: Այս պահին դրանք դիվանագիտական լարված հարաբերություններ …

«ՀՀ-ում սկեսուրները հարսների հետ վարվում են այնպես, ինչպես իրենց հետ են վարվել». եվրոպացի պաշտոնյային զարմացրել են հայ սկեսուրները

Аравот 

Կարծես ասեն՝ «ո՞նց կարող եմ իմ տղուն ուրիշի հետ կիսել»… Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է կանգնած ընտանեկան բռնության արտահայտման լեգիտիմացման թիկունքում

Արսեն Վենգեր. «Արսենալը» հաղթահարել է ճգնաժամը»

Аравот 

«Մենք շատ անտրամադիր ու ճնշված էինք Ման Սիթիից կրած պարտությունից հետո: Մեզանից ժամանակ պահանջվեց սթափվելու համար: Բայց մեր խաղացողները ուժեղ են հոգեբանական առումով, եւ ճգնաժամն արդեն հետեւում է: Թիմին միշտ գնահատում են նրանով, թե ինչպես է նա դուրս գալիս ճգնաժամից: …



«Ասում են՝ Ղարաբաղը կփակեն, հասկանո՞ւմ եք, ծիծաղելի է». Վաղարշակ Հարությունյանը՝ Գյումրիում ռազմական ոստիկանության մասին

Аравот 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ծիծաղելի է ուրիշ երկրի ոստիկանության ուժերը մեկ այլ սուվերեն պետությունում տեղակայելը, դա էլ հո սահմանների պաշտպանությո՞ւն չի՝ Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց. «Հիմա հարց եմ տալիս՝ սուվերե՛ն պետություն, ինչի՞ ենք մենք դիմել, որ բազան այստեղ լինի, եկեք հանենք, եկեք պահանջենք, որպեսզի մեզ գազը վաճառեն՝ ոնց որ աշխարհում են վաճառում, մեզ զենք չտան էլ զիջումներով, անկախ պետություն ենք, մեր սպաներին ինչի՞ են անվճար սովորեցնում»:

Տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ

Аравот 

Ապրիլի 3-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 34-ամյա մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Եղվարդի խճուղում` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան»-ի նախկին մասնաշենքի մոտ, տաքսի ծառայության վարորդն ավտոմեքենայի սրահում դանակի սպառնալիքով իրենից պահանջել է գումար, ապա …

Վանի 400-ամյա հայկական եկեղեցին փլուզման եզրին է

Аравот 

Վանի Մուրադիյե (պատմ. Բերկրի) գավառում գտնվող հայկական պատմական Սբ. Ստեփանոս եկեղեցին փլուզման եզրին է: 400-ամյա եկեղեցին գանձախույզների թիրախն է դարձել: Եկեղեցու պատերը գրեթե ամբողջությամբ քանդված են, իսկ ներսում մի քանի մետր խորությամբ հորեր են փորված: Միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ օրինակներից …

«Մենք էլ ենք ծառայել, մեր ծնողները մեզ գրեթե ոչ մի բան չեն ուղարկել». Շուլի Հակոբյան

Аравот 

Զինվորին ծնողների կողմից ուղարկվող ներքնազգեստների, գուլպաների հետ կապված քառօրյայի հերոս Շուլի Հակոբյանն ասաց, որ ծնողները հաճախ ուղարկում են դա՝ զինվորի քմահաճույքի պատճառով. «Ուղարկողներին ես էլ գիտեմ, ես էլ շփվում ու փորձում եմ բացատրել, որ գիտեք ինչ կա, մենք էլ ենք ծառայել»:

Թալիշում ընդամենը մեկ ընտանիք է բնակվում. Թալիշցի. «Ա1+» (Տեսանյութ)

Аравот 

Նախկինում մարդաշատ Թալիշը քառօրյա պատերազմից հետո դատարկվել է, այժմ այնտեղ ընդամենը մեկ ընտանիք է բնակվում՝ Օհանյանները: «Թալիշ» հիմնադրամի անդամները ցանկանում են գոնե մեկ- երկու օրով թալիշցիներին հայրենի գյուղում մեկտեղել. մայիսի մեկին ուխտագնացություն են կազմակերպում դեպի Թալիշ. Նախաձեռնողները հույս ունեն, որ …

«Իսկ դուք ի՞նչ եք արել, որ զինվորը դուխով իրեն զգա, կոնկրետ դուք ինչ-որ մի բան արե՞լ եք». Հարություն Բադալյան

Аравот 

Հերոսի խոսքով՝ «Որ զինվորի կենացն են խմում, զինվորի դուխը չի՞ բարձրանում: Կամ ինչ-որ մի նամակ են ուղարկում զինվորին, զինվորը կարող է այդ պահին չհասկանա նամակի իմաստը, բայց հենց ժամանակը գա, ես ձեզ վստահեցնում եմ՝ ինքը այդ նամակը հիշելու է»:

Նիկոլ Փաշինյան. «Ելք» դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնությունները. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Аравот 

«Ելք» դաշինքի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու համախոհները «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում երեկ երեկոյան հասան Վանաձոր: Այստեղ գիշերելուց հետո, նրանք այսօր առավոտյան շարունակեցին քայլարշավը, անցնելով Վանաձորի փողոցներով, նախաձեռնողներն ուղեւորվեցին դեպի Դիլիջան: Aravot.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ …

Բուր-դե-Պեաժը դարձավ Արցախի Հանրապետության քաղաքների հետ բարեկամական հարաբերություններ հաստատած ֆրանսիական 10-րդ քաղաքը

Аравот 

Ապրիլի 3-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև։ Մարտունի քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, իսկ Բուր-դե-Պեաժի …

Սերժ Սարգսյան. «Ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ»

Аравот 

Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է՝ փակել ու ջեռուցել ջերմոցները

Аравот 

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին …

Հայ-ռուսաստանյան հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ Պատվո մեդալ հանձնեց դեսպան Իվան Վոլինկինին

Аравот 

Ապրիլի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Վոլինկինին արդյունավետ և ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներին հայ-ռուսաստանյան դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի …

Բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման ակնառու օրինակ է Հայաստանը. Վիգեն Սարգսյան

Аравот 

Իհարկե, «բարյացակամորեն» տրամադրվածները ամենուր են, ովքեր լոբիստների, ԶԼՄ-ների, հետազոտական կենտրոնների միջոցով փորձում են Արևմուտքին Հայաստանը ներկայացնել որպես «Ռուսաստանի կառավարման տակ գտնվող խամաճիկային պետություն», իսկ Ռուսաստանի աչքում՝ որպես «փախստակ, որը փորձում է միաժամանակ նստել երկու աթոռի վրա»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *