smi24.net
Аравот
Апрель
2018

Новости за 30.04.2018

Պահանջում են հետ կանչել ՍԴ-ի դատավորի պաշտոնում ներկայացրած թեկնածության առաջադրումը

Аравот 

Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման ընթացակարգի վերաբերյալ 26.04.2018թ․ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է դատավորի թեկնածուի, որի ընտրության հարցը, ըստ Ազգային ժողովի նախագահ պրն. Ա. Բաբլոյանի, քննարկվելու է մայիսի 2-ին գումարված Ազգային ժողովի հերթական …

«ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է». Տիգրան Պասկեւիչյան

Аравот 

ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է։ Դա քաղաքական ուժի եւ չ՝քաղաքական մարդու հանդիպում էր, որի ընթացքում առաջինն անխուսափելի օրակարգ էր թելադրում, երկրորդը՝ խույս տալիս։ Հանրապետականին չսիրենք, ատենք, զզվենք, պախարակենք, այպանենք, միեւնույնն է Հայաստանի հրատապ օրակարգում եղել ու …

ԱՄՆ-ը նախապատրաստվում է վերսկսել Իրանի դեմ պատժամիջոցները. «Ամերիկայի ձայն»

Аравот 

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության նոր ղեկավար Մայք Փոմփեոն դաշնակից երկրներին հայտնել է Մերձավոր Արեւելքում Իրանի կողմից գերիշխանություն հաստատելու եւ այս երկրի միջուկային նկրտումների նկատմամբ ԱՄՆ-ի մտահոգությունը: Նա նաեւ հայտնել է Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից ԱՄՆ-ը դուրսբերելու մտադրությունը: Համատեղ …

«Հանրապետականները չեն հեռանալու այս երկրից, նման բան ասողները հանցագործներ են»․ Սուքիաս Ավետիսյան

Аравот 

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ Գյումրի-2 գրասենյակի պատասխանատու Սուքիաս Ավետիսյանն Aravot.am-ի հետ զրույցում, թեև ընդունեց, որ իշխող կուսակցությունը թերացել է, սակայն նրա համար անընդունելի են այն կոչերը, թե ՀՀԿ-ականները պիտի անհապաղ հեռանան երկրից։ Նա նաև ներկայացրեց ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին …

Տղամարդը փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը (Տեսանյութ)

Аравот 

Ապրիլի 29-ին մի տղամարդ փորձել է սղոցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը եւ դրա փոխարեն երկաթյա վարդ դնել: Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Սարգիս Վարդանյանը: Տեսահոլովակը բուռն քննարկումների թեմա է դարձել սոցիալական ցանցերում: Շատերը տղամարդու …



«Ես չեմ եկել որեւէ մեկին որեւէ բան խնդրելու». Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին. (Տեսանյութ)

Аравот 

Հանդիպումից հետո Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Փաշինյանն իրեն չհամոզեց, իսկ ՀՀԿ որոշումը քվեարկության հետ կապված կլինի այսօր երեկոյան: Վաղը նիստին կգան՝ որոշումն ընդունած:

Արա Բաբլոյանի «բլից» 7 հարցերը՝ Փաշինյանին. (Տեսանյութ)

Аравот 

Իսկ երբ Բաբլոյանը հարցրեց դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունն առաջացել է 2008-ից հետո՝ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, պարոն Բաբլոյան, ինձ Արցախ-Էրեբունի խաչմերուկից ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ խումբն առեւանգել է եւ տարել է անհայտ ուղղությամբ, հիմա դուք էդ հարցերն ինչի՞ համար եք տալիս»:

Արփինե Հովհաննիսյանը Փաշինյանին հարցրեց «Սասնա ծռերին» ազատ արձակելու մասին, Նաղդալյանն ասաց՝ ՀՀԿ-ից չեն տարբերվելու

Аравот 

Հերմինե Նաղդալյանը, լսելով Փաշինյանի պատասխանները, եզրակացրեց՝ «Արդեն նոր կարգավիճակով ձեր կարծիքները, պատկերացումները ցույց տվեցին, որ առանձնապես շատ մեծ գլոբալ տարբերություն արտաքին քաղաքականության հարցերում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԼՂՀ հարց, անգամ ոնց որ թե կադրային հարցերում մեր իշխանությունների վարած քաղաքականության հետ չկան: Ամենամեծ տարբերությունը ոնց որ թե համբերատարության մասով նկատեցի, բայց մենք էլ ենք համբերատար աշխատել, էլի»:

Արթուր Ալեքսանյանը՝ ՀՀԿ-ին «Վերականգնեք ձեր հեղինակությունը անցած 10 տարվա բացթողումներից հետո՝ ձեր առաջնորդ Սերժ Սարգսյանի պես»

Аравот 

Այսպիսով մեր պետությունը հզորանալու, իմաստնանալու կարիք ունի և դուք հնարավորություն ունեք դա անելու վաղը՝ Նիկոլ Փաշինյանի օգտին ձեր ընտրությամբ:

Մամիկոն Ասլանյան. «Որեւէ մեկը կամ ոմանք, գնացքի հետեւից վազողների նման կանգնեն հրապարակում եւ այդ շարժումը վերագրեն իրենց՝ դա էլ չեմ ընդունում»

Аравот 

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստին չէին ներկայացել «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունների ավագանու անդամները: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով, գործընկեր ավագանու անդամների նիստին չներկայանալը պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով. «Ինձ թվում է, վերջին շրջանում մեր հանրապետությունում տեղ …

«Ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու». ՀՀԿ-ականների ընդդիմադիր հարցերը՝ Փաշինյանին

Аравот 

Առավել ուշագրավ էին Գագիկ Մելիքյանի հարցերը՝ կարծես ընդդիմադիր դիրքերից՝ ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու. «Շարժման հիմքում կան նաեւ սոցիալական արմատներ եւ մեր ժողովրդին հետաքրքրում է, թե երբ է ինքը լավ ապրելու: Շարժման ընթացքում, սկզբից եւ վերջում բազմաթիվ հայտարարություններում հնչել են աշխատատեղերի հարցը եւ հատկապես լուրջ արտադրություններ ՀՀ-ում կազմակերպելու հարցը, «Նաիրիտը» ե՞րբ է աշխատելու»:

Քաղհասարակության ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին են ներկայացրել առաջնահերթ կարևորության բարեփոխումների առաջարկներ

Аравот 

Ապրիլի 30-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ նախագահական նստավայրում հանդիպում են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան …

Հարուցվել է քրեական գործ՝ «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Հանրային Ռադիո» ընկերության լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի …

Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են բեռնատարներ. կան տուժած ՀՀ քաղաքացիներ

Аравот 

Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ: Կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ: …

ՀՀ Լոռու մարզում բնակելի տներ կնվիրվեն անօթևան ընտանիքներին

Аравот 

Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված 258 ընտանիքի համար իրենց իսկ հողամասերում կառուցված բնակելի տները նվիրատվության պայմանագրերի հիման վրա կփոխանցվեն ծրագրի շահառուներին: Այդ նպատակով դեռևս 2017 թվականին ՀՀ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *