smi24.net
Аравот
Июнь
2020

Новости за 01.06.2020

Վրաստանն առայժմ զբոսաշրջիկներ չի ընդունի Հայաստանից

Аравот 

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսով բարձր վարակվածություն ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Առաջին հերթին զբոսաշրջիկները կլինեն «կանաչ» երկրներից: Զբոսաշրջության բաժինն աշխատում է այդ ուղղությամբ: Երկկողմ համաձայնագրեր կստորագրվեն նվազագույն ռիսկ պարունակող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է …

Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. շորթումը բացահայտվել է

Аравот 

Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում էր տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ հարուցվեց, որն ուղարկվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական …

Ստամբուլի քաղաքապետն այցելել է վերջերս հարձակման ենթարկված հայկական եկեղեցի. Ermenihaber.am

Аравот 

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որն օրեր առաջ հարձակման էր ենթարկվել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրայի խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման …

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում.Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը: Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր …

Պատանի քիմիկոսների համահայկական 10-րդ մրցաշարն ամփոփվեց առցանց

Аравот 

Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարն այս տարի տոնում է 10-րդ հոբելյանական տարին: Թեժ քիմիական բանավեճերի արդյունքում մեկ շաբաթ առաջ մրցաշարի եզրափակիչ փուլ էին անցել երեք թիմ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի «Հերացի» և «Օգանեսոն», ինչպես նաև Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցի «Ադրենալին» թիմերը: Եզրափակիչ առցանց մարտը քիմիական գիտելիքների իսկական հրավառություն էր, որտեղ արդեն երկրորդ տարին անընդմեջ …

Գյումրու այն թաղում, որտեղ շները գզել են 2․5 տարեկան երեխային, կենցաղային մեծ աղբանոց կա

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, երեք օր առաջ Գյումրու «Մուշ» թաղամասում 6-7 թափառող շներ հարձակվել էին 2․5 տարեկան երեխայի վրա՝ նրան դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում բազմակի վնասվածքներ պատճառելով։ Երեխան այժմ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում․ նրան այստեղ երկրորդ անգամ են վիրահատել։ Այս դեպքը դարձավ լայն քննարկման թեմա, բնակիչներից շատերը, որոնք դեմ են թափառող շների …

Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը մեկուսացման մեջ է, ապրելու միջոցներ չունի․ ահազանգ. ՀՔԱՎ

Аравот 

Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել երևանաբնակ Ս․ Ա․-ը և հայտնել, որ իր կնոջ մոտ մայիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուս, որից հետո ողջ ընտանիքով մեկուսացել են, սակայն որևէ բուժում կինը չի ստանում։ Քաղաքացին ահազանգում է, որ թեստի դրական պատասխանն ստանալուց հետո այլևս հնարավոր չի եղել կապ հաստատել որևէ իրավասու կառույցի հետ, և հիմա անորոշ վիճակում …

Ստամբուլի հայկական եկեղեցու դարպասի խաչը պոկած անձը կալանավորվել է. Ermenihaber.am

Аравот 

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։ Ձերբակալված Մազնլում Դ.-ն իր խոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով անաշխատունակ է։ Ինչպես ավելի վաղ տված ցուցմունքներում էր նշել, …

«Բարձր աշխատավա՞րձ: Եվ դա համարում եք բարձր աշխատավա՞րձ». Արթուր Դավթյանը՝ իր առանձնատան, վարձատրության մասին

Аравот 

«Գիտեք հե՞շտ է, ժողովուրդ, գիտեք դատախազի կատարած աշխատանքը հե՞շտ է: Այդ պատասխանատվության մյուս բեռը…: Չեմ ուզում ծանրացրած լինել, ամենատարբեր վտանգները բացարձակապես ուշադրություն չդարձնելով՝ այդ արդյունքները, որոնք ապահովում են, դրանք բոլորը դրած միս ու արյուն աշխատանքի արդյունք են»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *