Добавить новость
smi24.net
Аравот
Июнь
2020

Новости за 08.06.2020

VEON-ը հաստատել է քննարկումները Եսայան եղբայրների ընկերության հետ

Аравот 

VEON ընկերությունը, որին պատկանում է Beeline Armenia ապրանքանիշի ներքո գործող «Վեոն Արմենիա»-ն, հաղորդագրություն է տարածել `  հաստատելով քննարկումները «Թիմ» ՍՊԸ-ի հետ՝ «հավանական գործարքի մասին»: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ «Թիմ» ՍՊԸ-ի հետ  քննարկումների արդյունքում կարող է գործարք կնքվել, կարող է նաև  չկնքվել: «VEON հանդես կգա նոր հաղորդագրությամբ՝ կարգավորիչ պահանջներին համապատասխան, եթե դրա կարիքը լինի», – ասված է …

Հայաստանի տնտեսության անկումը 2,8% է, 2021-ին այն կվերականգնվի՝ հասնելով 4,9%. Համաշխարհային Բանկ

Аравот 

Ըստ #ՀԲ-ի հունիսյան Համաշխարհային տնտեսական հեռանկարների` այս տարի մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2%-ով: Անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ մասնաբաժնի վրա: 2020-ին, ըստ #ՀԲ-ի կանխատեսումների, Հայաստանի տնտեսության անկումը 2,8% է, 2021-ին այն կվերականգնվի՝ հասնելով 4,9%:

Խոշտանգման գործով քննությունը Վճռաբեկ դատարանը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները

Аравот 

Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քրեական գործի  քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ: Արդեն ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կիրառում են ստանում մեր երկրի դատական համակարգում ու այս անգամ դա արել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը: Մեր դիրքորոշումները լայնորեն օգտագործում են նաև մեր …

Հենրիխ Մխիթարյանը վերահաստատել է, որ ուզում է մնալ «Ռոմայում»

Аравот 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերստին հաստատել է, որ կցանկանար մնալ Իտալիայում: «Չգիտեմ, թե որքան կմնամ այստեղ: Ինձ դուր է գալիս Հռոմը որպես քաղաք, իսկ «Ռոման»՝ որպես ակումբ: Կցանկանայի այստեղ մնալ հնարավորինս երկար, սակայն ինձանից քիչ բան է կախված: Ես երջանիկ եմ՝ խաղալ այսպիսի ֆուտբոլ, որովհետեւ այն ինձ հաճույք է պատճառում: …

Արարատի մարզում կա կորոնավիրուսով հաստատված 1069 վարակակիր

Аравот 

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 1069 է, որոնցից 432-ը՝ առողջացած, 15-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 622 քաղաքացի: Արարատի մարզպետարան

Կորոնավիրուսով հիվանդ․ «Ինձ փրկել է այս վերակենդանացման բաժանմունքը»

Аравот 

Վերակենդանացման բաժանմունքում բժիշկ Սարգիս Ղազարյանը ասաց, որ ուղիղ երկու ամիս է տուն չի գնացել, և երեք անգամ հեռվից տեսել է իր ծնողներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի այցելեց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Այստեղ նրան ուղեկցում էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։ Արսեն Թորոսյանը ասաց, որ այստեղ բուժվում են ամենամեծ …

Սերենա Ուիլյամսն ու դուստր Օլիմպիան հպարտանում են Ալեքսիս Օհանյանով

Аравот 

Հայ միլիարդատեր, Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ աշխարհահռչակ թենիսիստուհի, աշխարհի նախկին թիվ 1 ռակետ, Մեծ սաղավարտի 23-ակի հաղթող եւ օլիմպիական քառակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը արձագանքել է ամուսնու՝ հօգուտ սեւամորթ թեկնածուի պաշտոնից հրաժարվելու որոշմանը: «Անչափ հպարտ եմ քեզանով եւ վստահ, որ Օլիմպիան նույնպես հպարտանում է»,- գրել է 38-ամյա աստղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



27 շնչառական սարք Վրաստանից Հայաստան հասավ. «Ալիք մեդիա»

Аравот 

2 օր առաջ «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին: Լուրը տարածելու հաջորդ օրը,  ՀՀ առողջապահության նախարարությունից կապ հաստատեցին մեզ հետ՝նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել: Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք …

Բա սա՞ ինչ է, «ամենակրուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ «պրիստիժնի» տեղեր», պարոն Փաշինյան

Аравот 

Փաշինյանը ժամանակին բոյկոտում էր բյուջեի կատարման հաշվետվության քննարկման նիստերը, երբ Տարոն Մարգարյանը, Սուրիկ Խաչատրյանը չէի գալիս ԱԺ, ասում էր. «Սա ի՞նչ է նշանակում: «Ամենակրուտոյ» պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ «պրիստիժնի» տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը»: Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ եթե լիներ ԱԺ լիագումար նիստ, այդ հարցը տալու իրավունքը կունենայինք:

«Վերադառնում եմ լիարժեք աշխատանքի». Վարչապետի և իր ընտանիքի կրկնակի թեստերի պատասխանները բացասական են

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում …

«Ես դիմում դեռ չեմ գրել». ՊԵԿ փոխնախագահը՝ Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառների ու ՊԵԿ-ում նոր պաշտոնանկությունների մասին

Аравот 

Հարցրեցինք՝ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ձեր շեֆն ինչո՞ւ է հրաժարական տալիս՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, ես էլ կարող է որոշեմ մի բան անել եւ որեւէ մեկին չասեմ, թե ինչու եմ անում: Եթե հարմար գտնեմ՝ կասեմ, եթե հարմար չգտնեմ, որեւէ մեկն, ըստ էության, իրավունք չունի հարցնելու, թե ինչո՞ւ ես դա անում»:

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Аравот 

«Արմեն Բորիսովիչը հոսպիտալացվել է, բայց սարսափելի բան չկա, ուղղակի նրա առողջական վիճակն այնպիսին է, որ ամիսը մեկ պետք է պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ անցնի: Հուսով եմ, որ մեկ շաբաթից նրան դուրս կգրեն հիվանդանոցից»,-ասել է Սողոմոնյանը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *