Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Июль
2020
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27 28 29 30 31

Новости за 12.07.2020

Լիլիթ Մակունց. «Կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին»

Аравот 

Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա

Մեր կողմից կորուստների մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում․ Տարոն Հովհաննիսյան

Аравот 

Ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանի ՊՆ-ն քնեց-քնեց՝ նոր որոշեց ասի իբր մերոնք են սկսել գիշերը կրակել։ Իրականում փորձում են ամեն գնով հետ բերել խայտառակությունը, բայց ավելի են խրվում ցեխը։ Էդքան կորուստի տակից բոլոր ռեսուրսներով փորձում են դուրս գալ։ Դրա համար նաև ապատեղեկատվություն են դաշտ գցում դեղին էջերով իբր մեր …

Ըստ Մովսես գյուղի բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերի՝ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ

Аравот 

Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով մարդու իրավունքների ազգային անկախ հաստատություն և առաջնորդվելով բացառապես իրավապաշտպան սկզբունքներով, խստորեն դատապարտում է գնդակոծությունը ու որ այն էլ իրականացվում է Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ, այդ բնակավայրերի բնակիչներին, նրանց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու իրական վտանգով: Այս երևույթն առավել ևս դատապարտելի է նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում:

ՀՀ ԶՈւ-երն իրենց խնդիրն ուղղակի փայլուն են կատարում․ Արծրուն Հովհաննիսյան

Аравот 

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեղեկություններ է հաղորդում Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը ադրբեջանական զինված ուժերի կողմից հրետակոծելու վերաբերյալ։  Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է․ ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում։ Հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի մմ կալիբրի առավելություն …

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ Վահրամ Պողոսյան

Аравот 

Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն …

Տեղի ունեցածը լուրջ հարցականի տակ է դնում Ալիեւի ռեժիմի՝ բանակցային գործընթացում պատասխանատու գործընկեր լինելու կարողությունը․ «Հանուն Հանրապետության»

Аравот 

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական արկածախնդրության վերաբերյալ։ Վերից վար կոռումպացված, բռնապետական ռեժիմի ներսում ներկլանային եւ միջկլանային վերադասավորումներն Ալիեւին դրդում են նմանատիպ սադրանքների, ով ակնհայտորեն անհանգստացած լինելով հասարակական դժգոհությունից՝ սրանով փորձ է կատարում շեղել ադրբեջանական հասարակության ուշադրությունը երկրի իրական եւ ահագնացող խնդիրներից՝ տնտեսության անկումից, աղքատության աճից... Читать дальше...

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է այսօր սպանված երեք զինծառայողի անուններ․ «Ռազմինֆո»

Аравот 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։ Կորուստներն են․ Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu); Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu); Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu): Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար

Аравот 

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Այս պահին երկրում 53 սպանդանոց կա: Այն տնտեսվարողները, որոնք կցանկանան նախապես նշված վայրերում սպանդանոցներ հիմնել, լիզինգի սկզբնական 20%-ի 15%-ը ֆինանսավորում կստանան Կառավարությունից: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևի փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուր տնտեսվարողի համար ✅ Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը …



Նիկոլ Փաշինյանը՝ հայ ժողովրդի ազգային նպատակների մասին

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է ազգային նպատակների մասին․ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ – Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը: – Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման: – Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը... Читать дальше...

Մանրամասներ ռումբի մասին կեղծ ահազանգի վերաբերյալ․ փաստաբանի անունից կեղծ հաղորդագրություն է ուղարկվել․ Shamshyan.com

Аравот 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տալու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, հուլիսի 10-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կ․ Ուլնեցի փողոցի 58/2 հասցեում ռումբ է տեղադրված և պայթելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, արտակարգ իրավիճակների …

«Քրամբլ»-ներ՝ սեզոնային մրգերից

Аравот 

Ավելի հեշտ ու արագ պատրաստվող, ավելի թեթեւ եւ օգտակար թխվածք, միաժամանակ՝ անչափ համեղ, դժվար է պատկերացնելը: Այս պարզունակ աղանդերն իրենից ներկայացնում է ջեռոցը դրված միրգ, որի վրա խմորի փշրանք է (crumble-փշրել): Այս աղանդերը Բրիտանիայում տարածում է գտել 2-րդ համաշխարհային տարիներին, երբ մթերքի պակաս կար, եւ մրգային կարկանդակներ պատրաստելու համար կարագը, շաքարավազն ու ալյուրն այնքան քիչ …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և …

Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել․ «Ալիք մեդիա»

Аравот 

Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է արձանագրվել, 6 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 986 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 857: Կարանտինի ռեժիմում է 5 001 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 219: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Արամ Վարդանյանը ձերբակալվել է․ «Հրապարակ»

Аравот 

Այսօր, առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Ինչ որ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է: Մենք փորձեցինք որոշ մանրամասներ պարզել Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից, սակայն …

Շահերի բախում, ծանոթով պետական գնումներ՝ նոր Հայաստանում. ՔՊ անդամի ՍՊԸ-ն դարձել է պետական գերատեսչությունների մատակարարը

Аравот 

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հայկ Սիմիդյանն էլ եղել է այդ ընկերության տնօրենի տեղակալը՝ 2009-2012թ-ին:

Oբյեկտիվ ի՞նչ չափանիշներից ելնելով է պետությունը ազգային անվտանգության ռազմավարությունում այլ կրոնական կառույցներին համարել որպես ազգային արժեք․ հայտարարություն

Аравот 

Հայ ժողովրդի ազգային հոգու և գիտակցության խորքերում որպես ազգային արժեք եղել է և շարունակելու է լինել դարերով պետականությունից զրկված մեր ժողովրդի համար ազգային գաղափարախոսության կրողը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այն ազգային ինքնության հենասյուներից մեկն է, ինչպես մեր լեզուն, մշակույթը և ընտանիքը: Ազգային արժեքների պահպանության խնդիրը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է, …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *