Добавить новость
smi24.net
Аравот
Июль
2020
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27 28 29 30 31

Новости за 28.07.2020

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը․ ՌԻԱ Նովոստի

Аравот 

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը (երեք համանախագահներ ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, ինչպես նաև  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները) կարող է տեղի ունենալ աշնան սկզբին՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին, հանդիպումը տեղի կունենա, եթե երկու պետությունների միջև հարաբերությունների իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դինամիկան …

Երեխաների շրջանում մահացությունների թիվը սրընթաց աճում է. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». 10 հազար երեխա է մահանում ամեն ամիս կորոնավիրուսի պատճառով սկսված տնտեսական դժվարությունների ու սովի արդյունքում: Աշխարհի առանց այն էլ աղքատ երկրները հայտնվել են մի ճգնաժամի մեջ, որը մի տեսակ հեռու է մնում մյուսների ուշադրությունից իրենց երկրներում առկա համաճարակի պատճառով: Ավելի քան 550 հազար հավելյալ երեխա է ամեն ամիս հայտնվում սովի պայմաններում, երբ նկատվում …

Առեղծվածային դեպք․ Նոր Գեղիի տարածքում, ոռոգման համար նախատեսված ջրախողովակում հայտնաբերվել է գլխատված ու քայքայված տղամարդու դի․ shamshyan.com

Аравот 

Այսօր, հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։ Փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ դուրս բերել …

ԿԳՄՍՆ-ի նախագծերում պահպանված չեն թե՛ պատմագիտական, թե՛ մանկավարժական-մեթոդական սկզբունքներն ու նորմերը. ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի հայտարարությունը

Аравот 

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնը ներկայացրել է հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ ամբիոնի նիստի որոշումը՝ ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա. Փիլիպոսյանի ստորագրությամբ: «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի մշակումն ու ուսումնական գործընթացի մեջ ներառումն այսօր իսկապես …

Թուրք մտավորականները հեռուստածրագրում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը (վերջին՝ մաս 3)

Аравот 

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սա ծավալուն տեսանյութի երրորդ և եզրափակիչ հոդվածն է, որում երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի միջև զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ …

Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը՝ ընդունելության քննությունների վերաբերյալ

Аравот 

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ ընդունելության քննությունների հետ կապված ԿԳՍՄ նախարարության շուրջ ստեղծված լճացած վիճակին: Փաստացի մոտ հազարի հասնող դիմորդներ բախվել են անորոշության և չեն կարողանում գտնել լուծումներ այն թնջուկից, որն առաջացել է նախարարության անշրջահայաց գործելակերպի պատճառով: Ես առժամանակ պահպանում էի լռություն …

Ռոդչենկովը պահանջում է Ռուսաստանին զրկել 2021 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերից

Аравот 

Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գեորգի Ռոդչենկովը, որը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, BBC-ի հետ հարցազրույցում կոչ է արել Ռուսաստանի հավաքականը ամբողջությամբ հեռացնել Տոկիոյում 2021 թվականին կայանալիք ամառային օլիմպիական խաղերից: «Ռուսաստանը պետք է ամբողջովին հեռացվի Խաղերից՝ առանց որեւէ բացառության կամ առանձին մարզիկների մասնակցության թույլտվության: Նույն մարդիկ, որոնք կեղծում ու փոխում էին դոպինգ փորձանմուշները 2014 թվականի Սոչիի …



«Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք…». Միքայել Մինասյան

Аравот 

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը։ Եվ նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց …

Տավուշյան մարտերը նոր օրակարգ են թելադրում

Аравот 

Հուլիսի 12-17-ին Տավուշի մարզում պետական սահմանին տեղի ունեցած մարտերը դարձան նույնպիսի ժամանակային ջրբաժան, ինչպես Քառօրյա Ապրիլյան պատերազմը, եւ ժամանակը բաժանվեց՝ մարտերից առաջ եւ մարտերից հետո։ Այլեւս «Ղարաբաղյան հակամարտության գոտի» հասկացությունը սկսեց ձեռք բերել խիստ պայմանական նշանակություն աշխարհագրական առումով. մարտերը տեղի էին ունենում Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին, որտեղ կողմերը կարծես որեւէ հարձակողական նպատակներ չէին դրսեւորում մինչ այդ, …

Յուրի Խաչատուրովն ուզում է գնալ իր ծննդավայր, որտեղ թաղված են ծնողներն ու եղբայրը

Аравот 

Պաշտպանն ասաց, որ Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է գրավը՝ որպես խափանման միջոց ու այս ընթացքում նա չի լքել ՀՀ սահմանը: Պաշտպանը խնդրեց դատարանին թույլ տալ դատական նիստերի միջակայքում երկու օրով լքել Հայաստանը. «Իր հեռախոսը, իմ հեռախոսահամարն էլ ակտիվ է լինելու, կարող ենք մի քանի ժամվա ընթացքում ապահովել իր ներկայությունը դատարան»:

ԿԳՄՍ-ի այս հերթական խայտառակությունը դավաճանություն է այն բոլոր մասնագետների հանդեպ, որոնք ուզում են բարեփոխումներ. Գևորգ Էմին-Տերյան

Аравот 

Ես վստահ եմ, որ ԿԳՄՍ կազմակերպած մրցույթը բովանդակային ստուգման մաս չի ունեցել, որովհետև ԿԳՄՍ-ում չկա այնպիսի մարդ, որը կկարողանար գիտելիք ստուգել. լավագույն դեպքում ստուգվել են քաղաքական հայացքները, իսկ ավելի հավանական է, որ սա ԿԳՄՍ-ի հերթական խնամի-ծանոթ-բարեկամ-սիրուհի օպերացիան է։

«Եվս երեք տարով կերկարացվեն սահմանապահ բնակավայրերի բնակիչներին տրվող մի շարք արտոնություններ». Սիսակ Գաբրիելյանը՝ առաջարկված օրինագծի մասին

Аравот 

Պատգամավորը հայտնեց, որ Տավուշում հակառակորդի հարձակումներից տուժած տների վերակառուցման աշխատանքները սկսվել են, որոշ դեպքերում նաև ավարտվել:

Մկրտիչ Կարապետյան. Շատ տեղին և բնական էին քննադատություններն ու դիտողությունները. դպրոցահասակ ընթերցողների նախընտրած գրքերի ու հեղինակների ուսումնասիրություն արված չէ

Аравот 

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանն այս ամենի հետ կապված ոչ միայն կողմնապահություն է նկատում, այլ՝ անտեղյակություն, անգրագիտություն ու ոչ կոմպետենտություն:

«Նա այստեղ ուղարկված է». Խաչատուրովը՝ իր նոր թարգմանչի մասին կասկածներ ունի. քննիչի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է

Аравот 

Խաչատուրովի թարգմանիչը հայտարարեց, որ պատրաստ է անհատույց, առանց վարձատրության թարգմանություն իրականացնել Խաչատուրովի համար: Խաչատուրովն էլ ոտքի կանգնեց ու դատավորին ասաց. «Թող մասնակցի, խնդրում եմ, եթե դուք չեք վճարի, ես կվճարեմ նրան»:

Հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ ենք ուզում մեր իսկ ձեռքերով լեգիտիմացնել թուրքական հնարավոր ներխուժումը տարածաշրջան. Երվանդ Բոզոյան

Аравот 

Հեռու եմ այն մտքից, թե այս նոր հայեցակարգն առաջարկողները թուրքական շահերը հետապնդողներ են։ Իհարկե ոչ: Սակայն այլ ազգերի սխալները հաշվի չառնելը, համաշխարհային հոսանքի դեմ գնալը (եթե դա չի հակասում ու սպառնում մեր շահերին) ուղղակի կործանարար ազդեցություն կարող է թողնել Հայաստանի և Արցախի անվտանգության վրա:

Ֆիլադելֆիայում հայ կինը և նրա որդին հարձակման են ենթարկվել թուրքախոս երկու տղամարդու կողմից

Аравот 

Տղամարդկանցից մեկը պոկել է ավտոմեքենային փակցված հայկական խորհրդանիշները, իսկ մյուսը, հարվածելով պատուհանին, տարատեսակ սպառնալիքներ է հնչեցրել և խոստացել «հիշել այս ավտոմեքենան»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *