Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Март
2024

Новости за 02.03.2024

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա. Արարատ Միրզոյան

Аравот 

ՀՀ ԱԳ նախարարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը: Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է․ Փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման ընդլայնմանն ուղղված մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կհանգեցնի մարդկանց միջև շփումների ավելացմանը, փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության խորացմանը, շահավետ կլինի տնտեսական

«Ինչքան ձգձգվում է խաղաղության պայմանագրի կնքումը, պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է»․ Մուշեղ Խուդավերդյան

Аравот 

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը հույս ունի, որ Անթալիայի համաժողովը և այլ նման շփումները կնպաստեն, որ ի վերջո կնքվի խաղաղության համաձայնագիր և ի վերջո հասնենք այդքան բաղձալի խաղաղության պայմանագրին։

8-14 տարեկան տարիքային խմբում «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը

Аравот 

Այսօր՝ մարտի 2-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։ Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես եկան երկու կատարումով։ Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին

Մատենադարանին է ընծայաբերվել Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը

Аравот 

Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի ընծայաբերմամբ մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Այդ նշանակալի իրադարձությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, բարերարներ, Մատենադարանի՝ տարբեր տարիների նվիրատուներ։ «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության ընթացքում ներկայացվել են խոշոր նվիրատուների՝ Մատենադարանին ընծայաբերած ձեռագրերի... Читать дальше...

«Հայկական դրօշակը բարձր պահեցինք»

Аравот 

Մարիանա Աբրահամեանը եւ Լեւոն Պատեմեանը երկու երիտասարդ հայորդիներ են, որոնք հայկական ընտանիք-տուն կազմած են Հայաստանէն դուրս` Սկովտիոյ Կլասքօ քաղաքը: Մարիանան երիտասարդ երաժիշտ-դաշնակահար է, որ իր ուսումը նախ ստացած է Նորվեկիոյ մէջ, 2014-2016 տարիներուն, ապա հասած է Կլասքօ եւ ստացած մագիստրոսի վկայականը` իբրեւ ընկերակցող դաշնակահար: Ան ապա աւելի կատարելագործած է իր ուսումը, երբ վերջերս ստացած է

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո վերջապես հնարավորություն կունենանք Հայաստանից դուրս բերել ԵՄ քաղաքացիական առաքելությունը»․ Տոյվո Կլաար

Аравот 

Տոյվո Կլաարը հատուկ կարևորեց Թուրքայի դերակատարությունը տարածաշրջանում ու ասաց․ «Թեև եվրոպական երկրները և վերջերս Գերմանիան եղել են և շարունակելու են պատրաստ լինել աջակցություն տրամադրել, մենք նաև ակնկալում ենք Թուրքիայի և նրա առաջնորդության պոտենցիալի ներգրավումն այս տարածաշրջանում»։

Հայաստանը կարող է բախվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքի կորստի և լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ․ Նիկոլայ Բորդյուժա

Аравот 

Երբ Հայաստանը քննարկում է ՀԱՊԿ-ին մասնակցության իրավական կասեցման հարցը, երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի կորստի և ՀԱՊԿ-ից լիարժեք պաշտպանությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Եթե Հայաստանը, այնուամենայնիվ, դադարեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, նա այլևս չի մասնակցի որոշումների կայացման գործընթացին և ՀԱՊԿ միջոցառումներին,

«ՌեԱրմենիան տեխնոլոգիական գործիք է, որը ծառայում է ցանկացած մեկին, որը հայության և Հայաստանի ինչ-որ խնդիր է ուզում լուծել»․ Գևորգ Պողոսյան

Аравот 

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, կարևորելով այս հարթակը, նկատեց․ «Մենք անընդհատ կախված ենք արտասահմանյան հարթակներից, որոնք կարող են մեկ էլ փակել մի դրամահավաք, քանի որ դուրները չեկավ կամ վճարային համակարգերի հետ կապված խնդիր լինի։ Շատերը չգիտեն, որ կարող են իրենց ծրագրերն այստեղ ներկայացնել և համայնք ներգրավել»։



Սերգեյ Լավրով․ Հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ-ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել․ 168․am

Аравот 

168.am – Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա

«Բարի օրը»՝ տաքսիստ Հենդոյի մասին

Аравот 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսորներ Գրիգոր Գասպարյանի և Արման Սարգսյանի «Բարի օր» ֆիլմի պրեմիերան: «Տաքսիստ Հենդոն արդեն մեծ մասսայականություն ուներ: Նա սքետչերի միջոցով պատմում էր իր կնոջ, երեխաների, սիրուհու, տարբեր մարդկանց մասին, որոնք չէին երևում: Որոշեցինք լիամետրաժ ֆիլմ նկարահանել տաքսիստ Հենդոյի մասին, որտեղ կլինեն բոլոր կերպարները՝ հերոսին դնելով մի պայմանի մեջ, երբ նրա օրը պարբերաբար

Հայքի մշակույթի օմբուդսմենը հրապարակել է հերթական վանդալիզմը փաստող լուսանկար

Аравот 

Հայքի մշակույթի օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի ահաբեկչական ստորաբաժանումների կողմից բռնազավթված Արցախում շարունակվում է պետական մակարդակով իրականացնել մշակութային ցեղասպանություն։ Հրապարակում ենք հերթական վանդալիզմը փաստող լուսանկար։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը։ Հ.գ. Բռնազավթված Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու․ Վահե Հովհաննիսյան

Аравот 

Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետության ու ժողովրդի համար և անունից։ Թեև դա կոչվում է պաշտոնական Երևանի տեսակետ, սակայն նրա լեգիտիմ հիմքերը խոցելի են մեկ պարզ պատճառով. թիմը եկել է իշխանության այլ ծրագրով և իրականացնում է լրիվ հակառակը։ Հայաստանի հանդեպ հարևանների և խոշոր տերությունների վերջնական որոշումներին քիչ ժամանակ

«Հայաստանն արդեն եվրոպական ընտանիքի անդամ է»․ ԵՄ դեսպանի արձագանքը՝ Ալեն Սիմոնյանի խոսքերին

Аравот 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախորդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարը, ասել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու ընտրել այն ուղղությունը, որը մեր երկրի համար առավելագույն անվտանգություն կապահովի։ «Կարծում ենք, որ մեր անվտանգությունը դա ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը, դրանով

Հայաստանում բացվել է Ժողովրդավարության դպրոց

Аравот 

Մարտի 2-ին կայացավ Ժողովրդավարության դպրոցի բացումը։ Ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ԱԽ քարտուղարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս հրավիրյալները ողջույնի խոսք հղեցին դպրոցի 1-ին հոսքի ունկնդիրներին։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կապանի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

Аравот 

Մարտի 2-ին, ժամը 13:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, բախվել են «GAZ» (վարոդ՝ Հ. Ա. ծնված 1998 թ.) և «Howo» (վարորդ՝

«ՀՀ Սահմանադրության հարցը և իրավական շրջանակը մեր երկրի ներքին գործն է»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հիքմեթ Հաջիևին

Аравот 

Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Ադրբեջանի ուղերձն այն է, որ խաղաղությունը Բաքվի և Երևանի միջև է, ոչ թե Փարիզում, Բրյուսելում կամ այլ վայրերում։

Գլոբալ անորոշությունների պայմաններում այսօր էլ մենք բախվում ենք ծանր փորձությունների. Արարատ Միրզոյան

Аравот 

ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը դիվանագետի օրվա կապակցությամբ Այսօր ՀՀ դիվանագիտական համակարգը նշում է մասնագիտական տոնը՝ ՀՀ դիվանագետի օրը: 32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յուրքում։ Այս օրը խորհրդանշեց մեր ժողովրդի նվիրական ձգտումն ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում և մեր հավատարմությունը կառուցել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ուղենիշ

Ընտրություններին Փաշինյանին պետք է ոչ միայն հաղթել ջախջախիչ արդյունքով, այլև պատրաստ լինել պաշտպանել սեփական քվեն փողոցային պայքարով․ Արմեն Աշոտյան

Аравот 

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն պատասխանել քաղաքացիներին հուզող 5 հարցերին։ Կարեն Նավասարդյան․ Մենք երկուշաբթի օրը տեսանք, որ Ձեզ արգելեցին մասնակցել ԵԺԿ ժողովին։ Ինչո՞ւ, ի՞նչ եք կարծում։ Արմեն Աշոտյան․ Եվրոպական ամենաազդեցիկ և իշխող կուսակցության Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գալիք համագումարին իմ որպես ՀՀԿ

Լիլիթ Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին ու ոստիկանապետի տեղակալին է փոխանցել Տիգրան Ավինյանի ու Վահե Ղազարյանի նամակները

Аравот 

Ս․թ․ մարտի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի աշխատանքային այցը Լոս Անջելես մեկնարկեց պաշտոնական հանդիպումներով։ Այցի առաջին օրը դեսպան Մակունցը հանդիպեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Դեսպան Մակունցը քաղաքապետ Բասսին փոխանցեց Երևանի քաղաքապետ Տիգրանի Ավինյանի նամակը՝

Երկպալատ խորհրդարանը կկանխի մեծամասնության բռնապետությունը

Аравот 

Ներկայացուցչական ժողովրդավարություններում ժողովուրդն ունի (կամ պետք է ունենա) քաղաքական մեծ կարողություն: Այս է պատճառը, որ Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը համաձայն էին, որ ժողովրդի ուժը ևս պետք է սահմանափակումներ ունենա, ինչպես սահմանափակումներ ունեն իշխանության երեք թևերը: Ժողովրդական այսրոպեական իմպուլսներին տեղիք չտալու համար հիմնադիր հայրերը ստեղծեցին Կոնգրեսի՝ ժողովրդի կողմից չընտրվող վերին պալատ՝ Սենատ (որը դարձավ ժողովրդի կողմից

Հաղթում կամ պարտվում են նախ եւ առաջ մայրաքաղաքում, այլ ոչ թե ռազմաճակատում․ Էդուարդ Շարմազանով

Аравот 

ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Պատերազմները հաղթում կամ պարտվում են նախ մայրաքաղաքներում… Ինձ հաճախ են հարցնում՝ ո՞ր Հայաստանում կուզենայի ապրել։ Ասեմ. այդպիսի Հայաստանում մենք բոլորս ապրել ենք, ապրել ենք համախմբված ու միասնական։ 2016-ի ապրիլի Հայաստանն էր իրական ազգային ու համախմբված Հայաստանը։ Այդ Հայաստանի խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերը համախմբված էին

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

Аравот 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։ Նախարարին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։ Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։ «Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք` համատեղ նոր կապեր ստեղծելու և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար։ Մենք ունենք տաղանդավոր

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը

Аравот 

Մարտի 1-ին, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, ՆԳՆ Փրկարար ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել Պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը, որոնողափրկարարական և... Читать дальше...

Անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների որակավորումը, բայց ո՞վ է պատասխանատու այդ որակների ոչ բավարար մակարդակի համար․ Տիգրան Աբրահամյան

Аравот 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Անցնող շաբաթվա ընթացքում Զինված ուժերում ատեստացիայի թեման կրկին առաջին պլանում էր: Չեմ ուզում այս անգամ անդրադառնալ այն մտահոգիչ թվերին, երբ մասնակիցների 50%-ից ավելին չի հաղթահարում շեմը և կանգնում «հին տաշտակի» առաջ: Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, երբ օրինակ` ռազմաուսումնական հաստատություն

Բժշկական դիմակներով անձինք մուտք են գործել բենզալցակայանի հանգստի սենյակ, հրազենային վիրավորում պատճառել աշխատակցին

Аравот 

Մարտի 02-ին, ժամը 05:00-ին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ստացվել է ահազանգ, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում հրազենից կրակելու հետևանքով «ձախ սրունքի հրազենի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54-ամյա մի բնակիչ։ Ժամը 05:15-ին նաև «Էրեբունի» ԲԿ-ից է ստացվել ահազանգ, որ վերոնշյալ հասցեից գլխի վնասվածքով իրենց է դիմել Երևան քաղաքի 54-ամյա մեկ





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *