Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Март
2024

Новости за 16.03.2024

Ասկերանի շրջանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են լքել Հայաստանը․ «Ա1+»

Аравот 

«Արցախցիների արտագաղթի հիմնական պատճառներն աշխատանքի բացակայությունն ու բարձր բնակվարձերն են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Համլետ Ապրեսյանը։ Նրա խոսքով՝ շրջանից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ պատրաստվում են լքել Հայաստանը ուսումնական տարվա ավարտին։ «Մեր հայրենակիցների զբաղվածությունը շատ սահմանափակ է։ Տղամարդիկ հիմնականում տաքսու վարորդի և բանվորական աշխատանք են իրականացնում, կանայք փորձում են իրենց հմտությունները

Զորամաս են այցելել մի շարք հայտնի մարզիկներ

Аравот 

Մարտի 14-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նորայր Հախոյանը, աշխարհի գավաթի և Եվրոպայի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի 23 տարեկանների բրոնզե

Հայաստանում տագնապալի աճ է նկատվել մարդու առողջության համար առավել վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների շրջանառության ծավալի մեջ․ ՆԳ նախարարի տեղակալ

Аравот 

Մարտի 15-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։ Ներկա էր Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։ Բարձր մակարդակի նիստում ելույթ են ունեցել տարբեր

Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներին կալանավորել են, շինարարին՝ ազատ արձակել

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ ձերբակալել էին չորս անձանց, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Մեկը քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք կասկածվում են կաշառք ստանալու մեջ։ Նրանց ձերբակալել էին հենց աշխատավայրից՝ Շիրակի մարզպետարանից՝ բավական լարված մթնոլորտ ստեղծելով պետական այս կառույցում։ Կաշառք տալու

Էլ ի՞նչ բաղադրիչի շնորհիվ է կառավարությունն աճող ցուցանիշ արձանագրելու․ 168․am

Аравот 

Կառավարությունն ամփոփում է 2023 թվականի արդյունքները և արդեն իսկ Ազգային ժողովի դատին է ուղարկվել կառավարության ծրագրի 2023 թ. կատարողական զեկույցը։ Զեկույցում կառավարությունն արձանագրում է. «Հիմնական միջոցներում ներդրումների իրական աճը կազմել է շուրջ 14.4%՝ գերազանցելով ՀՆԱ-ի աճը»։ Ինչի՞ մասին է լռում կառավարությունը։ Բանն այն է, որ հիմնական միջոցներում ներդրումների աճը մեծ չափով պայմանավորված է այն հանգամանքով,



Երեւանում բոլոր բուհերը պետք է գործեն Ակադեմիական քաղաքում. Նիկոլ Փաշինյան

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Իմ խոսքը ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին:

Նիկոլը դարձել է գեոպոլիտիկ խաղամոլ, որ պատրաստ է համառորեն մնալ այդ կազինոյում և Հայաստանի վերջին անդրավարտիքը դնել որպես դրույք․ Արմեն Աշոտյան

Аравот 

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։ Կարեն Եսայան․ «Ի՞նչ ակնկալիք ունեք Ձեր դատավարությունից»։ Արմեն Աշոտյան․ Իմ նկատմամբ իրականացվում է անթաքույց, լկտի և փնթի քաղաքական հետապնդում, ուստի նիկոլական դատարաններից

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Երևան քաղաքում` Մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայերում կլինեն՝

Ավտոմեքենան շրջվել է ջրափոսի մեջ

Аравот 

Մարտի 16-ին, ժամը 10։52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Փ․, ծնված 1991 թ.)

34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը Տելեգրամ հավելվածի միջոցով իրացրել են թմրամիջոցներ

Аравот 

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց

ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ նախագահ

Аравот 

«Ազատություն» – ԱՄՆ-ն վերահաստատում է իր անփոփոխ հանձնառությունը՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կխթանի տարածաշրջանային անվտանգությունը գալիք սերունդների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Նովրուզի կապակցությամբ ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այս տարվա ընթացքում ցանկանում եմ աշխատել ձեզ հետ՝ խթանելու տարածաշրջանային կապերը

Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով

Аравот 

Մարտի 12-14-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցում են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։ Տաղավարում փակցված է մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են այլ քարտեզներ, որոնցում արտացոլված են Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության

57-ամյա տղամարդը ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացրել

Аравот 

Թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացնելիս Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում: Փետրվարի 23-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի պարեկների հետ համագործակցելով, վարչության ծառայողները Եղվարդ-Նոր

Ով այդ պահին Արցախում չի եղել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը․ Տիգրան Աբրահամյան

Аравот 

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԳ նախարարը, խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից, նշել է, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում: Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի և քաղաքական էլիտան,

Անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք

Аравот 

Անչափահասների շրջանում իրավախախտումների նախականխումը, կանխումն ու խափանումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում սովորողների, այնպես էլ տնտեսվարողների շրջանում։ Մարտ ամսվա ընթացքում նրանք տարբեր մարզերում իրականացված շրջայցերի ընթացքում տնտեսվարողներին իրազեկել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների... Читать дальше...

«Երաշխիք չկա, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանն առանցքային պաշտոններում այս կամ այն երկրի ցուցումով նշանակում չի իրականացնելու»

Аравот 

«Օնիկ Գասպարյանի հետ կապված մենք նույնպես նմանօրինակ դրվագների ականատես եղանք նախկինում։ Ու տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդիվ, նմանօրինակ իրավիճակներում, Նիկոլ Փաշինյանին զեկուցելու են ժամանակին, զեկուցելու են ճիշտ». «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը: – Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի միջեւ հեռակա, բայց բավականին ուշագրավ երկխոսություն ծավալվեց. Փաշինյանն

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները զույգով խաղում են Հայաստանի շահի դեմ

Аравот 

Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը կառավարության նիստում գործող վարչապետը շտապեց փողհարել՝ կարևորելով դրա հանրային քննարկումը, իրականում 90 տոկոսով ջուր է, լոլո։ Բայց այնտեղ կա մի կետ՝ 14-րդը, որը բացառիկ կարևորություն և գործնական բովանդակություն ունի։ Կետ 14. Կոչ Ադրբեջանին` անկեղծորեն ներգրավվելու արցախահայության հետ համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ՝ ապահովելու նրանց իրավունքների նկատմամբ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը,

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հետևում է հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը

Аравот 

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ հոբելյանական փառատոնը։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և մինչ օրս իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի աջակիցն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի

Եթե ՀՀ-ն 2 տարի առաջ կատարված ագրեսիան վիճարկեր ՄՔԴ-ում, ապա Արցախի ողբերգությունը տեղի չէր ունենա

Аравот 

Արցախի ցեղասպանությունը Միջազգային քրեական դատարանում քննելու տարբերակները Ցեղասպանություն հանցագործությունը միջազգային բնույթ ունի եւ նրա համար պատասխանատվություն է նախատեսված «Ցեղասպանություն հանցագործությունը նախականխելու եւ պատժելու մասին» 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Նյու Յորքի կոնվենցիայով ռւ Միջազգային քրեական դատարանի 1998 թվականի Հռոմի ստատուտով: Այդ հանցագործությունը ամրագրված է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածում: Փորձենք դիտարկել ցեղասպանություն հանցագործության քրեաիրավական էությունը... Читать дальше...

1,535 գրամ քաշով «a-PVP» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել

Аравот 

2024 թվականի մարտի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, մի քաղաքացու տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին, ով, պարզվել է, հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել

Մարիա Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի». «Ազատություն»

Аравот 

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր ելքը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի առնչվում երկրի բուն ազգային շահերին, ռուսական պետական ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, թե չգիտի՝ ինչու են Երևանում քաղաքական գործիչները «Հայաստանի քաղաքացիներին պարտադրում կարծիք ՀԱՊԿ-ի բացասական դերի





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *