Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Апрель
2024

Новости за 19.04.2024

Անմիջապես հիվանդանոցից ձերբակալել են. Շենգավիթի ոստիկանությունում կատարվածի նոր զարգացումներ

Аравот 

Ըստ Մուրադյանի՝ ինքը հրաժարվել է նմուշներ տալուց, քանզի նախ՝ որպես որոշակի արարքի կատարման մեջ փաստացի կասկածվող, դա դասել է իր լռելու իրավունքի շարքին և բացի այդ, իրավապահ մարմինների նկատմամբ չունի որևէ վստահություն։ Նշվածը վերջինս պարզաբանել է նրանով, որ դեռևս Սիսիանի ոստիկանության պետի ԺՊ հանդիսանալու ժամանակներից (ներկայումս պաշտոնավարումը կասեցված է) բավականին երկար ժամանակ մեկ այլ գործով ենթարկվում էր քրեական հետապնդման, անգամ 8 ամիս գտնվել է կալանքի տակ, սակայն նույն գործով ունեցել չնայած ուժի մեջ չմտած... Читать дальше...

Մեզ բարձր մակարդակով հավաստիացվել է, մինչև պարզ չլինի սահմանը, թե կոնկրետ որտեղ են կանգնելու իրենք ու մենք, պոստերից ոչ մի իջեցում չի լինելու. Ստյոպա Սաֆարյան

Аравот 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ ուզում որևէ մեկի գիշերային անդորրը խանգարել, բայց մի բան չգրել չեմ կարող։ Տավուշից ահազանգ ստացա, թե «այս պահին գիշերով բանակին իջեցնում են Բաղանիս Այրումի կողքի մեր դիրքից’ Նոր Տարվա պոստից»: Նախորդ անգամ այս «լուրը» լսել էի ապրիլի 12-ին’ բառացիորեն ավտոմեքենայի

Մեհդի Սոբհանի. «Մեզ տեղեկացրել են, որ համաձայնությունները ձեռք են բերվել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ տարածքը, որտեղով անցնում է մայրուղին, համաձայնության մեջ ներառված չէ»

Аравот 

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին ազդանշանները հաշվի առնելով՝ Իրանի համար ռիսկեր չկա՞ն արդյոք, դեսպան Սոբհանին նշել է, որ եթե ​​Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի:

Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Аравот 

«Բոլոր զազրախոսների համար ՝ Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում։ Այսօր պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների նիստի արդյունքում տեղի է ունեցել կարևոր արձանագրումներ։ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Նյութի մեջ նշված

Ո՞ր երկրներում են լավագույն 1000 համալսարանները

Аравот 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Լավագույն 1000 համալսարանները ո՞ր երկրներում են գտնվում. Ուշագրավ է մեր տարածաշրջանի երկրներից Իրանում գործում է 29 միջազգային ճանաչում ունեցող համալսարան, Ռուսաստանում`15, Թուրքիայում` 10»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովների Տավուշի հանդիպումները ԵՄ-ի համար հուսադրող են. Տոյվո Կլաար

Аравот 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հարցերով պետական հանձնաժողովների Տավուշի հանդիպումները Եվրամիության համար հուսադրող են, X-ի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Իր պաշտոնը լքող դիվանագետը գրում է, որ Բրյուսելը լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցություններին՝ համապարփակ և տևական կարգավորման նպատակով:   Թարգմանությունը` «Սպուտնիկ Արմենիայի»

«Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է». Հայկ Կոնջորյան

Аравот 

«Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն: Այպիսով արձանագրվում է` Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է»։   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար



Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը. «Sputnik Արմենիա»

Аравот 

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին, հայտնում է «Sputnik Արմենիայի» աղբյուրը։ Մասնակիցներից մեկը նշեց, որ նման սահմանազատման դեպքում իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում։ Հավաքը սահմանամերձ գյուղերի երիտասարդների նախաձեռնությամբ է։ Գնալով բողոքի ակցիայի մասնակիցների

Վարուժան Գեղամյան. «Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիարժեք ջնջել է հողի վրայից»

Аравот 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիարժեք ջնջել է հողի վրայից (նայե´ք կից նկարը): Սա է Ադրբեջանի կողքին ապրելու «երջանկությունը», որը մեզ փորձում են հրամցնել որպես բարիք»:

«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման հետագա գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր». Արման Եղոյան

Аравот 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքներով Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ կունենան պետական սահմանի սահմանազատված հատված։ Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։ Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա. Արամ Սարգսյան

Аравот 

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է. «Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթուղթը, քաղաքական ( նկատի ունեմ երկկողմը)  և մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա։ Առաջին, որ խնդիրները լուծվում են ոչ թե զենքի ու ուժի գործադրմամբ, այլ բանակցություններով, մասնագիտական  հանձնաժողովներով և  սահմանազատմամբ։ Երկրորդ,  որ նրանում որպես հիմք ընդունվում է 1991 թվականի

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Դպրոցի տնօրենը,

Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունները հորդորում են ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ

Аравот 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ԵՐԵՔ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում

Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն»

Аравот 

Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից հայտարարվեց, որ իրենց գրասենյակը Ստեփանակերտից տեղափոխվել է Ադրբեջանի Բարդա քաղաք: Դրան հաջորդեցին Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին պաշտոնական հայտարարությունները Ռուսաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից: Միջազգային հանրության թեկուզև խիստ սահմանափակ և թույլ կարողություններով, սակայն վերջին ներկայացուցիչներին վռնդելով Արցախից՝ ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմը նպատակ ունի լրիվությամբ

Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որն իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության անկառավարելի մեծ խնդիրներ. «Թաթոյան հիմնադրամ»

Аравот 

«Քիչ առաջ այդ հանձնաժողովի անունից Կառավարության տարածած հայտարարության նպատակն է այս քաղաքական բացարձակ անթույլատրելի գործընթացը ինստիտուցիոնալ-իրավական կեղծ շղարշով քողարկելը»։

«Չպիտի թույլ տանք, որ ՀՀ-ում ազատ խոսքի համար մարդկանց տանեն, կալանավորեն»․ Նաիրա Զոհրաբյան

Аравот 

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ ՀՀ բանտերում հայ քաղաքական դատապարտյալներն են, որոնց այս իշխանությունը համարում է իր քաղաքական ընդդիմախոսները, Բաքվի բանտում՝ հայ ռազմագերիներն են։

Իսկապես կան որոշ խնդիրներ, բայց միաժամանակ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ. Միրզոյանը` ՌԴ հետ հարաբերությունների հետ մասին

Аравот 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Arab News» պարբերականին Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Arab News» պարբերականին: Հաշվի առնելով այցի պատմական բնույթը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջինը լինելը՝ հարցազրույցը հիմնականում կենտրոնացել է այցի ընթացքում կայացած քննարկումների, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների

Ժողովրդին պետք է ներկայանալ մահապարտների էլիտայով. Դավիթ Անանյան

Аравот 

«Ժողովրդի հետ պետք է խոսել շատ հասարակ ձևով՝ մենք մահապարտներ ենք, բայց դուք էլ պիտի գաք մեր հետևից: Եթե ժողովուրդը տեսնի, որ ձևավորվել է այդ մահապարտների էլիտան, որ նա օրակարգ ունի, որ նրա անձը զոհաբերելու պատրաստակամությունը ոչ միայն բառերով է, այլ այն նաև ցուցադրում է, ժողովուրդը կգնա նրանց հետևից: Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Հայաստանի երեք ձյուդոիստ

Аравот 

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է ապրիլի 25-ից 28-ը Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Զագրեբի տատամիում հանդես են գալու 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, 73 կգ’ Արտակ Թորոսյանը եւ 90 կգ’ Գոռ Կարապետյանը։      Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ ունի շատ հստակ ձևավորված անվտանգությանը վերաբերող օրակարգ. Ավետ Ադոնց

Аравот 

Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, Իրան-Իսրայել հակամարտության հարթությունում, որտեղ Ադրբեջանը դառնում է առավել ընդգծված մասնակիցը, Ավետ Ադոնցի համար բռնազավթված Արցախից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը կանխատեսելի էր

«Պետական սահման ձեւավորվում է միմիայն այն դեպքում, երբ երկու երկրների միջեւ կնքվում է պետական սահմանի փոխճանաչման պայմանագիր»․ քարտեզագիր

Аравот 

«Սա սահմանազատման պրոցես է, թե՞ ինչ-որ ենթադրությունների հիման վրա մեր վերահսկողության տակ գտնվող հողատարածքների փոխանցում Ադրբեջանին»։

Վկայի կողմից գործի քննությանը առերևույթ միջամտելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. Պարզաբանում ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպի առթիվ

Аравот 

Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարչական շենքից պատգարակով շտապօգնության մեքենային մոտեցնելու տեսարաններով տեսանյութ՝ կից գրառմամբ այն մասին, թե տվյալ անձը քննչական նշված ստորաբաժանումում ենթարկվել է խոշտանգման, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գրառման մեջ տրված որակումը իրականության խեղաթյուրման և

«Նրանք պահվում են անազատության մեջ, քանի որ ցանկություն են հայտնել սպասարկել ՀՀ-ի և Արցախի վերաբերյալ հայկական օրակարգը»․ քաղաքական զբոսանք՝ ի աջակցություն Երևանի և Բաքվի քաղաքական բանտարկյալների

Аравот 

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ահազանգեց՝ ՀՀ-ում ոչ մի քաղաքացու ազատություններ այլևս երաշխավորված չեն։

«Խնդիրը Երեւանի կարեւորագույն շենքերում է». Վահե Հովհաննիսյանը՝ Տավուշից տարածքներ հանձնելու մասին

Аравот 

«Կարող ենք մեղադրել բոլոր նախկին նախագահներին, նախարարներին, պաշտպանության նախարարին, բայց երբևէ նման բան չի եղել, թաքուն բանակցություններ չեն եղել, եղել են աշխատանքային խողովակներ, ինչ եղել է, հրապարակային է եղել: Նույն Կազանի համաձայնագիրը, բանակցությունները եղել են բաց, բանակցողը բաց խոսել է՝ էս եմ բանակցում, Մադրիդյան սկզբունքների ժամանակ էլ է էդպես եղել, Քի Վեսթի էլ» «Մենք Ոսկեպարից





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *