Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Medialab
Февраль
2024
1
2
3
4
5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29

Новости за 14.02.2024

Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը. ԱԳՆ

Medialab 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը: ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի պետական օրհներգերը: Լյուքսեմբուրգում ՀՀ դիվանագիտական գրասենյակի բացման պաշտոնական միջոցառմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է․ «Ուրախ եմ […]

Читать дальше...

Առաջիկայում սպասվում է Ղազախստանի նախագահի այցը Հայաստան. ՏԿԵ նախարար Սանոսյանն ընդունել է դեսպան Իմանբաևին

Medialab 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպման ժամանակ քննարկվել են Ղազախստանի նախագահի առաջիկա այցին ընդառաջ նախապատրաստական բնույթի հարցեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է նախարար Սանոսյանը։ «Անդրադարձ ենք կատարել ենթակառուցվածքային և միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցերի»,- նշել է ՀՀ ՏԿԵ նախարարը։

Читать дальше...

Վստահ եմ՝ լայնածավալ պատերազմն անխուսափելի է, ցավով եմ նշում, որ թշնամին պատրաստվում է ավելիին. Միջազգայնագետ

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը – Պարո՛ն Կարապետյան, Ներքին Հանդի սահմանային ագրեսիայից հետո մենք կրկին ականատես եղանք միջազգային հանրության կողմից հնչող զսպվածության կոչերի՝ ուղղված և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Էական այլ ակնկալիքներ պե՞տք է ունենալ կոչերից անդին, թե՞ չէ։ – Նախ թույլ տվեք ասել, թե այն ինչ տեղի ունեցավ Ներքին Հանդում. Հայաստանի սուվերեն տարածք […]

Читать дальше...

ՀՀ նախագահն ստորագրել է Վահան Քերոբյանի ազատման հրամանագիրը

Medialab 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Վահան Քերոբյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Վահան Քերոբյանին ազատել ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Читать дальше...

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հունաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում

Medialab 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին, ով նոր է ստանձնել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման: Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցության շարունակական զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի […]

Читать дальше...

Հանրային սննդի կետում սնվածներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս»-ի գործունեությունը կասեցվել է

Medialab 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարարության հիվանդություններիվերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-իցհաղորդագրություն է ստացել այն մասին, որ, սուր աղիքային վարակնախնական ախտորոշմամբ, «Միքայելյան վիրաբուժությանինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում(Երեւան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի եւ սաղմոնովսպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել […]

Читать дальше...

Եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, խաղաղության պայմանագիր չի լինի․ Ալիև

Medialab 

«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, սակայն նրանք էլ պետք է իրենց պահանջները հետ վերցնեն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ փետրվարի 14-ին Միլլի Մեջլիսում երդմնակալության ժամանակ։Այս մասին հայտնում է Civilnet-ը: «Մեզ հետ շանտաժի լեզվով խոսելը, անհիմն պահանջներ ներկայացնելը նրանց վրա թանկ կնստի»,- ասել է նա։ Ալիևն իր խոսքում կրկին շեշտել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների […]

Читать дальше...

Վազորդ Երվանդ Մկրտչյանն աշխարհի վարկանիշային առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել

Medialab 

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի փակ մարզասրահում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում արծաթե մեդալ է նվաճել, ինչպես նաև Հայաստանի ռեկորդ սահմանել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մկրտչյանը 1500 մետր վազքատարածությունը հաղթահարել է 3։38.12 րոպեում, ինչն անկախ Հայաստանի ամենաբարձր արդյունքն է աթլետիկայում։ Հիշեցնենք՝ օրերս գյումրեցի մարզիկը դարձել էր Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության հաղթող՝ 1500 մետր... Читать дальше...

Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունը կհնչի Հայաստանում

Medialab 

Յոհան Սեբաստիան Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունն առաջին անգամ կհնչի Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոյին, որը տեղի կունենա փետրվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներն... Читать дальше...

Կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը

Medialab 

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 12-ին կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական ու արվեստի դպրոցների ավելի քան 80 աշակերտների և կրթական այլ հաստատությունների շուրջ 20 ուսանողների:  Նվագախմբում ընդգրկված պատանիների ուսումը երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվում է անվճար հիմունքներով, իսկ մանկավարժներն էլ ստանում են լրավճար՝ հավելյալ պարապմունքների […]

Читать дальше...

«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. դատախազություն

Medialab 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *