Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Medialab
Май
2024
1 2 3 4
5
6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31

Новости за 10.05.2024

Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կհասկանանք առաջիկա շաբաթներին. Սուքիասյան

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը  – Պարո՛ն Սուքիասյան, Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ռուս սահմանապահները դուրս են գալու «Զվարթնոց» օդանավակայանից ու Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերից, բայց կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին: Ինչպե՞ս […]

Читать дальше...

Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը

Medialab 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2024 թվականի մայիսի 13-15-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է մայիսի 10-ին։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Читать дальше...

Հանրահավաքի երկու մասնակցի մոտ դանակ է հայտնաբերվել․ ոստիկանություն

Medialab 

Մայիսի 10-ի կեսօրին Երևանի պարեկները Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից երկու տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նոր Խարբերդի 42-ամյա և Սարի թաղի 47-ամյա բնակիչների անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկական դանակ: Տղամարդիկ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական […]

Читать дальше...

Մայիս Ներսիսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն. ֆեդերացիա

Medialab 

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության Մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ հաշվով /11:00/ հաղթանակ է տարել ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից:

Читать дальше...

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին

Medialab 

«Ավրորա» մրցանակի 2024 թ․ շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի ուղերձը: Հատկանշական է, որ մինչև ուղերձի ընթերցումը Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել խոսքով. ««Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երևանից: Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, որը […]

Читать дальше...

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով. ՔԿ

Medialab 

ՔԿ-ից տեղեկացնում են, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքում անցկացվող բողոքի ակցիաների, մասնավորապես երթի ընթացքում մայիսի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել ակցիայի երկու մասնակից։ Վերջիններիս անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ […]

Читать дальше...

Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Medialab 

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում... Читать дальше...

Արարատ Միրզոյանն Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ

Medialab 

Մայիսի 10-ին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր […]

Читать дальше...



Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. ՔԿ

Medialab 

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ իրականացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Մալիշկա բնակավայրի տարածքում մի խումբ անձինք փակել են Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։  «Հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից, իրենց ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում, ակցիայի մասնակիցներին ներկայացվել է ճանապարհը բացելու և երթևեկությունը վերականգնելու օրինական պահանջ։  Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը,... Читать дальше...

Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ. իրավապաշտպան

Medialab 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։ Խաղաղ հավաքների միջոցով խնդիրների ու մտահոգությունների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ։ Ուստի, Ոստիկանության օրինական պարտականությունն է ուղեկցել և պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից։ Ինչպես նաև, կանխել բռնության կոչերն ու չենթարկվել բռնություն կիրառելու […]

Читать дальше...

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Medialab 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 թիվ 12 դպրոց, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3, 9ա, 11, 11ա շենքեր, Գ․Նժդեհի փ․ 13, 13բ, 15, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ […]

Читать дальше...

«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն

Medialab 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ութերորդ մրցանակը շնորհվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, գինեկոլոգ, բժիշկ Դենիս Մուկվեգեին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարածած հաղորդագրությունից: Աշխարհում մարդասիրական կարիքների համար ֆինանսավորման անհրաժեշտության աճի համատեքստում «Ավրորա» մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւը կուղղվի համայնքներում մարդասիրական գործունեություն իրականացնող անհատների աջակցությանը: Դենիս Մուկվեգեն Կոնգոյի... Читать дальше...

Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին. ԻՔՄ

Medialab 

Երեկ՝ մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկել է մոտ երկու ժամ անց: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել […]

Читать дальше...

Այսօր Ղազախստանում կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը

Medialab 

Այսօր՝ մայիսի 10-ին, Ղազախստանում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ այս մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասել էր ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *