Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Tert.am (hy)
Апрель
2024

Новости за 24.04.2024

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։

Читать дальше...

Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված:

Читать дальше...

Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստի մասնակցելու․ փաստաբանը՝ Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելու մասին

Tert.am (hy) 

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի փաստաբան Հայկ Ավագյանը դիմել է ԱԱԾ–ին` իր պաշտպանյալի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք արգելելու մասին։ Նիկոլյանն այս օրերին ՀՀ է ժամանել դատական նիստին որպես տուժող մասնակցելու համար։ Այս մասին Ավագյանը հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Читать дальше...

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան

Tert.am (hy) 

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իր հայտարարության վերաբերյալ, որով հերքվել էր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի անօրինական բռնազավթումը կամ ԼՂ իշխանությունների վերահսկումը, երկուշաբթի Ադրբեջանի ներկայացուցիչը քննադատություն էր հնչեցրել:

Читать дальше...



Հող հանձնողները և ցեղասպшնnւթյունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան

Tert.am (hy) 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Читать дальше...

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Պաշտպանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic Adam Smith Institute, BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։

Անահիտ Մանասյանը նշել է... Читать дальше...

Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ Զաքարյան

Tert.am (hy) 

Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա։

Читать дальше...

Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch

Tert.am (hy) 

Monument Watch-ը ահազանգում է․ 

«2024 թվականի ապրիլի 16-ին ադրբեջանական İCTİMAİ TV հեռուստալիքի լուրերով ցուցադրվեց ընդարձակ ռեպորտաժ, որը նվիրված էր «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» մշակութային ժառանգությանը https://www.youtube.com/watch?v=t8Ax7-1P02U:

Ռեպորտաժում ադրբեջանական կողմը ներկայացնում էր «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող մշակութային ժառանգության մոնիթորինգը: Թիրախում առաջին հերթին մզկիթներն էին և քրիստոնեական հուշարձանները:

Եթե օկուպացված Արցախի... Читать дальше...

Լա լիգայի նախագահը խոսել է Իսպանիայի առաջնության հանդիպումներն այլ երկրներում անցկացնելու մասին

Tert.am (hy) 

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Իսպանիայի առաջնության հանդիպումներն անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։

Читать дальше...

«Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին․ հուշահամալիրի մոտ ծաղկեպսшկ է դրվել՝ Գագիկ Ծառուկյանի անունից (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համայն հայությունն ամենամյան երթով ցույց է տալիս իր միասնականությունը 1,5 միլիոն նահատակների հիշատակը վառ պահելու և պահանջատեր լինելու ուժը։

Читать дальше...

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հшնցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Հունաստանի պաշտպանության նախարար

Tert.am (hy) 

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։

Читать дальше...

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Tert.am (hy) 

Միջազգային հայտնի Newsweek պարբերականը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում ծավալուն հոդվածով անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Հոդվածի հեղինակը դոկտոր Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն է՝ Ֆիլադելֆիայում տեղակայված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրենը։

Читать дальше...

Բայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին օրենքների փաթեթը, և սպասվում է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ կվերսկսի զենքի մատակարարումն Ուկրաինային։ Նրա ելույթը Սպիտակ տնից հեռարձակել են ամերիկյան հեռուստատեսային լրատվական ընկերությունները։

Читать дальше...

Բելառուսում թույլ են տվել հեռարձակել Եվրո-2024-ի խաղերն՝ առանց ՈւԵՖԱ-ի համաձայնության

Tert.am (hy) 

Բելառուսի տեղեկատվության նախարարությունը ՈՒԵՖԱ-ն և առաջիկա 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը ներառել է ոչ բարեկամ երկրների հեղինակային իրավունքի սեփականատերերի ցուցակում։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ազգային իրավական ինտերնետային պորտալում։ Այսպիսով, այս որոշմամբ նախարարությունը թույլ է տվել բելառուսական հեռուստաալիքներին ցուցադրել Եվրո-2024-ի հանդիպումներն՝ առանց ՈՒԵՖԱ-ի համաձայնության և թույլտվության։

Читать дальше...

Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ Սահակյան

Tert.am (hy) 

Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում:

Читать дальше...

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ Բորել

Tert.am (hy) 

«Օտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ծրագրերը», - այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Читать дальше...

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *