Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Tert.am (hy)
Апрель
2024

Новости за 21.04.2024

Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է

Tert.am (hy) 

Մետրոպոլիտենում երթևեկությունը վերականգնվել է:

Այս մասին հայտնում են Երևանի Մետրոպոլիտենից։

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք,որ ժամը 22:55-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։

Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել էր մեկ գծանի երկկողմանի երթևեկության՝ կապված մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ։

Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին... Читать дальше...

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան

Tert.am (hy) 

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Читать дальше...

ՀՀ իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար․ Թաթոյան

Tert.am (hy) 

ՀՀ իշխանությունն ունի ամեն քայլ գործադրելու իրավական ուղղակի պարտավորություն` անօրինական հետապնդումներից մեր բոլոր հայրենակիցներին ազատելու և նորերը թույլ չտալու համար։

Читать дальше...

Սարալանջի ճանապարհին «BMW»-ն բախվել է քաղաքապետարանին պատկանող ավտոբուսին․ ավտոբուսում եղել են 25-ից ավելի ուղևոր

Tert.am (hy) 

Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց ճանապարհահատվածում 20-ամյա Ժիրայր Ասլանյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող 53-ամյա Հմայակ Սիմոնյանի վարած «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա առաջ ընթանալով բախվել է քարե պատնեշին:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների... Читать дальше...

Երևանի «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում տղամարդն ընկել է ընթացող մետրոյի վագոնի տակ

Tert.am (hy) 

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:00-ի սահմաններում մի տղամարդ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում, ըստ նախանական տեղեկությունների, իրեն գցել է ընթացող մետրոյի տակ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Կարեն Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ-ի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Այս պահին աշխատանքներ են կատարվում ՝ մահացածին դուրս բերելու համար:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշություն՝ պարզվում է:



Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Tert.am (hy) 

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։

Читать дальше...

Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պայմանավորվածությունը․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար

Tert.am (hy) 

«Նորվեգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պայմանավորվածությունը», X-ի միկրոբլոգում գրել է Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարը։

Читать дальше...

Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով

Tert.am (hy) 

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով կանոնավոր ուղեևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկը ստիպված է եղել փոխել հիմնական երթուղին:

Читать дальше...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետարանից հաղորդում են․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա – Գյուլբենկյան փողոց խաչմերուկում:

Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայից դեպի Քոչարի փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի առանձին լուսացույցով:

Միաժամանակ նշված խաչմերուկում կկատարվի լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն»:

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի Մայր բուհի շենքը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի Մայր բուհի շենքը։

Այս մասին հայտնում է Հայկական մշակութային ժառանգության Օմբուդսմենը։

«Դեռևս մարտի 13-ին ենք ահազանգել, որ Ադրբեջանի պետական վարչակարգը ձևափոխելու է Արցախի պետական համալսարանի շենքը։

Այժմ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվում է մի տեսանյութ որտեղ հստակորեն երևում թե ինչպես են ձևափոխում համալսարանի գլխավոր մասնաշենքը։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում... Читать дальше...

Ռեալն ակնհայտ ֆավորիտ է «Էլ Կլասիկոյում»․ Կասիլյաս

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծիք է հայտնել Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որում «սերուցքայինները» խաղալու են «Բարսելոնայի» հետ։ Խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 21-ին։

Читать дальше...

Իսրայելը առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի. Նեթանյահու

Tert.am (hy) 

Իսրայելը առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի, քանի որ դա Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման միակ ճանապարհն է, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Читать дальше...

Օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա. ով ուզում է լինի, գուցե եղբայրս լինի, պետք է պատասխան տա․ Գյումրու քաղաքապետը՝ ավտոմեքենայով քաղաքապետարանի աստիճաններին բարձրանալու դեպքի մասին

Tert.am (hy) 

«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 21-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում անկանոն երթևեկել է Գյումրու կենտրոնական հատվածում, վարել մայթերով, այնուհետև մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին ու հրաժարվել կատարել պարեկային ծառայողների՝ մեքենայից  դուրս գալու, մեքենան հեռացնելու պահանջը:

Читать дальше...

Բագրատաշենում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել պատգամավոր Գառնիկ Դանիելյանը

Tert.am (hy) 

Բագրատաշենի հատվածում տեղի ունեցած քաշքշուկի և հրմշտոցի հետևանքով վնասվածքներ է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Читать дальше...

Որոշ ժամանակով բացվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Tert.am (hy) 

Բաղանիսի, Կիրանցի, Ոսկեպարի բնակիչներն ու Երևանից նրանց միացած ակտիվիստները որոշ ժամանակով բացել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որպեսզի մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթը կարողանա անցնել։

Читать дальше...

«Էրեբունի-Երևան» երգի կատարումը՝ Փարիզի Հաղթական կամարի ներքո (տեսանյութ)

Tert.am (hy) 

«Էրեբունի-Երևան» երգի կատարումը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Փարիզի Հաղթական կամարի ներքո Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման հանդիսավոր արարողության ընթացքում։

Читать дальше...

Թուրքիան և Իրաքը մտադիր են Էրդողանի Բաղդադ այցի ընթացքում ընդունել հարաբերությունների ճանապարհային քարտեզ

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 22-ին Բաղդադ կատարելիք այցի ընթացքում Թուրքիան և Իրաքը կստորագրեն ռազմավարական համաձայնագիր, որը կդառնա երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզ։

Читать дальше...

Հայ-ադրբեջանական սահմանազատման մասին պայմանավորվածությունը մեծ առաջընթաց կլինի տարածաշրջանի համար. Շվեդիայի ԱԳ նախարար

Tert.am (hy) 

Շվեդիայի արտգործնախարար Տոբիաս Բիլստրյոմը գրել է X-ի իր միկրոբլոգում․

«Շատ լավ լուր Հայաստանի և Ադրբեջանի, և ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Հայ-ադրբեջանական սահմանազատման մասին պայմանավորվածությունը մեծ առաջընթաց կլինի տարածաշրջանի համար՝ տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների և տարածաշրջանի աճի առումով։ Շվեդիան հանձնառու է այս նպատակին»,- գրել է արտգործնախարարը։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *