Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հիմք է պնդելու, որ Սամվելի հետ կատարվածը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից. փաստաբան
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հիմք է պնդելու, որ Սամվելի հետ կատարվածը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից։
Այս մասին Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսի ժամաանկ նշեց Ռուբեն Մելիքյանը։
«Մենք չենք ուզում ասել, որ այս բռնարարքը կազմակերպել է Հայաստանի ոստիկանությունը։
Բայց ՀՀ-ի ոստիկանության աշխատակիցները այո հանցաքցել են, մասնակցել են։
Նրանք եղել են այս ակնհայտ կազմակերպած ծանրագույն հանցագործության մասնակիցներ, բայց ոչ կազմակերպիչներ։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ուղիղ հիմք է մեր համար, որ դա կազմակերպվել է ՔՊ-ի կողմից, ոստիկանության մասնակցությամբ։
Սա ուղիղ կազմակերպված է իշխող քաղաքական ուժի կողմից, որպես պատժի գործողություն մի անձի նկատմամբ, որը բավականին կոշտ ձևով, առերես քննադատել է ՔՊ-ական պատգամավորին։
Սա առաջին դեպքը չի, որ ՔՊ-ական պատգամավորիներ հետ կապված, ոչ հանցավոր, բայց կոշտ քաղաքացիական իրավուքնների շրջանակներում գտնվող խոսքը և գործողությունները բերում են անհամաչափ արձագանքի։
Այս ամենը հիմք է տալիս մեզ ենթադրել, որ սա քաղաքական գործողություն է»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։
Միջադեպից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում էր արել․
«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:
Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:
Որից հետո, մի քանի ժամ անց Սամվել Վարդանյանին ձերբակալել են, որն էլ ուղեկցվել է ծեծով։