Ամեն րոպե խաբում են, թշնամnւն բերել են սահման, դա համարում են հաջողություն, անունն էլ դրել են՝ «պիլոտային ծրագիր»․ Գառնիկ Դանիելյան
Եթե ուզում ես ինչ-որ բան սպանել, մեռցնել, ստեղծիր հանձնաժողով, ամբողջ գործընթացն ապօրինի է, այդ հանձնաժողովը ստեղծել են, որ ապօրինի գործընթացը լեգիտիմացնեն։ Այս մասին Ոսկեպարում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Եթե իշխանությունների նպատակն ազնիվ լիներ, իրենք պետք է դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացի ընթացակարգ ապահովեին։ Այդ ընթացակարգը չի ապահովվել, հիմա ստեղծում են հանձնաժողով, որով իբր լեգիտիմացնեն իրենց ապօրինի գործողությունները և մարդկանց ներքաշեն մեջը։ Գյուղապետներ են ներքաշում այդ ապօրինի գործընթացի մեջ, տարբեր մարդկանց են ներքաշում, իբր տեղի ժողովուրդը կողմ է դրան»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս ամբողջ ընթացքում ճնշումները, բռնաճնշումնեը մեկ օր չեն դադարել։
«Իշխանությունն անսահամանափակ տեռորի ու բնռաճնշումների մեթոդներով բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում պայքարել են, փորձում են լռեցնել։ Նաև իրենց գործիքակազմն օգտագործում են ՏԻՄ-երի նկատմամբ։ Պատերի տակ համայքնապետներն ասում են՝ այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու, թուրքին բերում են մեր սահման, հենց տեսախցիկ են տեսնում խառնվում են իրար։ Այդ վախը պետք է հանեն մեջներից, կարող է և վախեցնում են, կարող է և բնռաճնշում են գործադրում։ Ես տարբեր լուրեր եմ լսում որ ճնշումների են ենթարկվում»,- ասաց նա։
Պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունները փորձում են հանցակիցների շրջանը մեծացնել։
«Իրենց համախոհներին էլ են ներքաշում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ուզում է գյուղը գյուղի դեմ հանել, համայնքը՝ համայնքի, համայնքի մի հատվածը մյուսի դեմ հանել»,- նշեց Դանիելյանը։
Ականազերծման աշխատանքների շարունակվելուն անդրադառնալով, նա ասաց․ «Հասկանո՞ւմ եք՝ ինչի հետ գործ ունենք, մարդկանց շանտաժ են անում, թե այստեղ եթե մի բան անեք, այն մարդիկ կպայթեն ականի վրա։ Ինչքա՞ն կարելի է ամեն րոպե, ամեն վայրկյան խաբել․ թշնամուն բերել կանգնեցնել գյուղի մեջ, դա ներկայցնել որպես հաջողություն և նոր անվանում դնել՝ «պիլոտային ծրագիր»։ «Խաղաղության դարաշրջանը», «խաղաղության խաչմերուկը» վերջացավ հիմա էլ պիլտոյանին ծրագրեր են իրականցնում»։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ
Հիշեցնենք, որ այս պահին Ոսկեպարում ժողովուրդը փորձում է թույլ չտալ ականազերծել եկեղեցուց քիչ հեռու գտնվող տարածքը։ Եկեղեցին 7-րդ դարի եկեղեցի է։ Սահամազատումից հետո այն անցելու է Ադրբեջանի տիրապետոիթյան ներքո։
Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։