Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Aston Martin-ը կթողարկի Vanquish սպորտքարի հրաժեշտի տարբերակը (լուսանկարներ)

0

Aston Martin ապրանքանիշը կներկայացնի Vanquish S Ultimate սպորտային մեքենայի սահմանափակ քանակությամբ տարբերակը, որը կլինի այս շարքի ավտոմեքենաների վերջին արտադրությունը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, սահմանափակ քանակությամբ մոդելը կթողարկվի 175 օրինակով, որոնցից 100-ը՝ կուպե, 75-ը՝ կաբրիոլետ տարբերակով:

Բրիտանական ավտոարտադրողը նորույթը ներկայացնելու է 3 ձևակերպմամբ՝ մոխրագույն-երկնագույն (Sport Line), սև (Contrasting Carbon) և սպիտակ-բրոնզագույն (Modern Lux):

Ultimate մոդելի սրահը ավտոարտադրողը պատելու է վանդակավոր կաշվով, իսկ նստելատեղերի գլխի հատվածում կկարվի մեքենայի հատուկ տարբերակի անունը:    

Մեքենան կզինվի 600 ձիաուժ հզորությամբ և 5.9 լիտր ծավալով V12 բենզինային շարժիչով, որն աշխատելու է ութ աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:

Սպորտքարի փակ տանիքով տարբերակի արժեքը կկազմի 278 995 եվրո, իսկ կաբրիոլետինը՝ 293 995 եվրո: Վաճառքը կմեկնարկի գարնանը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *