Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 16.11.2017

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Թրամփի դեմ իմպիչմենթի բանաձևը

Tert.am (hy) 

Ամերիկացի դեմոկրատները Կոնգրեսի դիտարկմանն են ներկայացրել «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի մասին բանաձևը՝ հատկապես ծանր հանցագործությունների համար»:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, մի խումբ դեմոկրատներ Թրամփին մեղադրում են ԱՄՆ Սահմանադրության մի քանի հոդվածների խախտման համար: Մասնավորապես, մատնանշվում է, որ նա գումար է ստացել արտասահմանյան քաղքական գործիչներից Վաշինգտոնում գտնվող իր Trump International Hotel հյուրանոցի միջոցով:

Իմպիչմենթ ներկայացնելու պատճառների շարքում նշվում... Читать дальше...

Forbes-ը հրապարակել է ամենից բարձր վարձատրվող երիտասարդ հայտնիների ցանկը

Tert.am (hy) 

Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենից շատ վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների վարկանշային աղյուսակը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, աղյուսակը գլխավորել է եթովպիական ծագում ունեցող կանադացի երգիչ The Weeknd-ը (իրական անունը՝ Աբել Թեսֆայե), որը մեկ տարում 92 մլն դոլար է վաստակել:

Նշվում է, որ երաժիշտն ավելի քան 1.1 մլն է ստացել յուրաքանչյուր ելույթի համար Starboy: Legend of the Fall համերգային շրջագայության ընթացքում: «Արտիստներ արդեն միայն երաժշտությամբ չեն վաստակում,... Читать дальше...

Հնդիկ տղամարդը ոչ մեկին չպատկանող հող է գտել Աֆրիկայում և իրեն թագավոր հռչակել այնտեղ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Հնդկաստանցի ИТ-մասնագետ Սույաշ Դիքսիթը մեկնել է Բիր-Թավիլ հողատարածք, որից հրաժարվել են Եգիպտոսն ու Սուդանը, և այն հռչակել է որպես իր թագավորություն, իսկ իրեն՝ թագավոր:

Ինչպես ներկայացնում է Bigpicture-ը, Բիր-Թավիլը, որի անվանումն արաբերենից թարգմանվում է որպես «երկար աղբյուր», հյուսիսից սահմանակից է Եգիպտոսի, իսկ արևմուտքից, հարավից ու արևելքից՝ Սուդանի հետ: Երկու պետությունն էլ հրաժարվել են 2060 քառ. կմ մակերեսով տարածքից, որից հետո այն դարձել է «ոչ մեկին չպատկանող»:

Սույաշից առաջ հողին տիրանալու փորձեր արել են այլ մարդիկ... Читать дальше...

Ճապոնական ընկերությունը ներողություն է խնդրել գնացքի՝ նախատեսվածից 20 վայրկյան շուտ շարժվելու համար

Tert.am (hy) 

Ճապոնական երկաթուղային ընկերությունը պաշտոնապես ներողություն է հայցել այն բանի համար, որ գնացքներից մեկը ճանապարհ է ընկել նախատեսված ժամանակից 20 վայրկյան առաջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Tsukuba Express ընկերությունը խոստովանել է, որ գնացքը, որը միացնում է Տոկիոն և Ցուկուբան, 9:44:40-ին մեկնելու փոխարեն երկաթուղային հարթակից շարժվել է 9:44:20-ին:

Ընկերությունում պարզաբանել են, որ աշխատակիցներից մեկը սխալ է թույլ տվել՝ չստուգելով ժամանակացույցը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ... Читать дальше...

Թուրքիայում 107 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ առնչության կասկածանքով

Tert.am (hy) 

Թուրքիայի իշխանությունները հինգշաբթի 107 մարդու են ձերբակալել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու կասկածանքով:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով «Անադոլու» լրատվական գործակալությանը, ձերբակալվածների թվում 55 նախկին զինծառայող կա: Բոլոր ձերբակալվածներն օգտագործել են ByLock մեսենջեր-հավելվածը, որով թուրքական հատուկ ծառայությունների տվյալներով՝ օգտվել են 2016-ի ամռանը ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչները:

Հիշեցնենք, որ հեղաշրջման... Читать дальше...

«Միկին՝ հայ հերոսը». Մխիթարյանի մասին պատմող ֆիլմը հասանելի կլինի կեսգիշերն անց

Tert.am (hy) 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «MUTV»-ն վավերագրական ֆիլմ է նկարահանել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Читать дальше...

Պենտագոնի ղեկավարը հայտնել է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսելու նախապայմանը

Tert.am (hy) 

Պենտագոնի ղեկավար Ջեյմա Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների հավանականություն ի հայտ կգա, երբ Փհենյանը դադարեցնի միջուկային և հրթիռային ծրագրերի փորձարկումներն ու զարգացումը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Հարավային Կորեայի խորհրդարանում, որի ժամանակ հիմնականում խոսել է Հյուսիսային Կորեայի թեմայից: Նա կոչ է արել բոլոր երկրներին ապահովել Փհենյանի միջազգային մեկուսացումը, իսկ Ռուսաստանին... Читать дальше...



Գերմանացին, որը մոռացել էր՝ որտեղ է կայանել իր մեքենան, 20 տարի անց գտել է այն

Tert.am (hy) 

Գերմանացին գտել է ավտոմեքենան, որը մոռացել էր, թե որտեղ էր կայանել 20 տարի առաջ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 1997-ին, երբ Հելմուտ Կոհլը Գերմանիայի կանցլերն էր, և կինոթատրոններում ցուցադրվում էր «Տիտանիկ» ֆիլմը, մոռացկոտ վարորդն իր մեքենան կայանել էր Ֆրանկֆուրտում: Սակայն երբ փորձել է գտնել մեքենան, չի կարողացել դա անել և ոստիկաններին հայտնել է, որ այն գողացել են:

Համենայն դեպս, 20 տարի անց հին մեքենան հայտնաբերվել է այն նույն վայրում, որտեղ տղամարդը թողել էր այն:

Շինարարներին... Читать дальше...

Սինգապուրը խզել է առևտրային հարաբերությունները Հս. Կորեայի հետ

Tert.am (hy) 

Սինգապուրի իշխանությունները հայտարարել են Հյուսիսային Կորեայի հետ առևտրային հարաբերությունները խղելու մասին՝ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի խստացող պատժամիջոցների ֆոնին:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, համապատասխան հաղորդում է տարածել Սինգապուրի Մաքսային վարչությունը, որն այդ որոշումը կայացրել է նոյեմբերի 7-ին:

«Սինգապուրը կարգելի բոլոր առևտրային ապրանքների շրջանառությունը ԿԺԴՀ-ից և դեպի այդ երկիր», - ասվում է հաղորդագրության մեջ:

Երկու ամիս առաջ ընդունված ամերիկյան պատժամիջոցները խոցել են ֆիզիկական անձանց և ընկերությունների... Читать дальше...

Շատ հավանական է, որ պետության ստացած 450 միլիոն դոլարի դրամաշնորհների մեծ մասը թերի են կատարված. Վ. Հոկտանյան

Tert.am (hy) 

Շատ հավանական եմ համարում, որ պետության ստացած 450 միլիոն դոլարի դրամաշնորհների մեծ մասը թերի են կատարված՝ հաշվի առնելով բազմաթիվ օրինակներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Նա նշում է, որ ուղղակիորեն այս 450 մլն դոլարի նպատակային ծախսման վերաբերյալ ԹԻ-ն հետազոտություն չի իրականացրել, քանի որ դրա համար պահանջվում են լուրջ միջոցներ: Փոխարենը Վարուժան Հոկտանյանը նշեց մի քանի մասնավոր դեպքեր, որոնք ապացուցում են... Читать дальше...

Գիտնականներին որպես անվարժ հետևակ օգտագործելը կարճամիտ մոտեցում է. Արթուր Իշխանյանը` տարկետման սահմանափակման օրենքի ընդունման մասին

Tert.am (hy) 

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը Tert.am-ի զրույցում անդրադարձավ Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը: Նա նշեց, որ չի կարծում, թե այս նախագիծը գիտության զարգացման հետ ուղիղ առնչություն ունի:

«Տարկետման սահմանափակման նախագիծը գիտության դեմ ձեռնարկված մեծ արշավանք է, որը տևում է արդեն գրեթե 25 տարի, ընդամենը մեկ բաղադրիչն է, և ամենևին վճռորոշը չէ... Читать дальше...

ԼՂ հարցում մեր դիրքորոշումը պարզ է. և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին միշտ ասվել է`առանց Արցախի համաձայնության ոչ մի առաջարկ չի ընդունվելու. Անդրանիկ Միհրանյան

Tert.am (hy) 

Ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան՝ Երևան և Բաքու, «դավադրությունների տեսությունից չէ», սովորական բույթ է կրում: Նա այսպես արձագանքեց Tert.am-ի դատարկմանը, թե հիմա քննարկվում է այն վարկածը, որ Լավրովը գալիս է Հայաստան՝ ինչ-որ ծրագրով, որը հավանության է արժանացել ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների կողմից, և որը գուցե քննարկվել է նաև Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ:

Անդրանիկ Միհրանյանն այս համատեքստում նշեց,... Читать дальше...

Մեքսիկայում դիահերձարանները լցվել են նախատեսվածից երեք անգամ ավելի դիակներով և փակվել (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Մեքսիկական Գեռերո նահանգում, որն ամենավտանգավորներից մեկն է երկրում, փակվում են գերծանրաբեռնված դիահերձարանները:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, աշխատակիցների խոսքով՝ իրենք հեռանում են աշխատանքից, քանի որ չեն կարողանում այլևս գտնվել քայքայվող մարմինների կողքին: Դիակներն այնքան մեծ քանակությամբ են բերվում, որ դիահեձարաններում դրանք պահելու ոչ տեղ կա, ոչ էլ դիահերձում կատարելու համար բավականաչափ աշխատակիցներ:

Նշվում է, որ նահանգի կենտրոնական Չիլպանսինգո քաղաքի դիահերձարաններից մեկում... Читать дальше...

Իրանը հրաժարվել է Իսրայելի օգնությունից երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո

Tert.am (hy) 

Իրանն անհապաղ մերժել է օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու Իսրայելի առաջարկը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իսրայելցի վարչապետ Բենյամին Նեթանյահու գրասենյակի աղբյուրին:

Երկրի կառավարության ղեկավարը նախօրեին պատրաստակամություն էր հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով բժշկական աջակցություն ցուցաբերել Իրանի բնակիչներին:

«Իսրայելը դիմել է Կարմիր խաչին՝ քաղաքացիական հումանիտար օգնություն ցուցաբերելու մտադրությամբ և անմիջապես մերժում է ստացել... Читать дальше...

ՆԱՍԱ-ն ցուցադրել է՝ աշխարհի որ քաղաքները կարող են ջրի տակ անցնել սառցադաշտերի հալոցքի հետևանքով (քատեզ)

Tert.am (hy) 

ՆԱՍԱ-ի գիտնականներն ստեղծել են առաջին ծրագիրը, որը հուշում է, թե սառցադաշտերի մասշտաբային հալոցքի դեպքում որ շրջանները կարող են հայտնվել ջրի տակ՝ այսպիսով կանխատեսելով, թե որ քաղաքներին է սպառնում ամենամեծ վտանգը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ծրագիրը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են Երկրի պտտման արագությունն իր առանցի շուրջ և ձգողականության ազդեցությունը հեղեղման վտանգի տակ կանգնած շրջանների մասին տվյալներն ուսումնասիրելիս:

«Այս վիրտուալ սարքը տալիս է յուրաքանչյուր խոշոր քաղաքի պատկերումը... Читать дальше...

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը

Tert.am (hy) 

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝... Читать дальше...

Նոր երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Արցախում

Tert.am (hy) 

Սույն թվականի նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` 16:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 26 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը... Читать дальше...

Կամ Վանաձորի ավագանին կընտրի նոր քաղաքապետ, կամ այն լուծարվում է, նշանակվում են արտահերթ ընտրություններ. Ն. Զոհրաբյան

Tert.am (hy) 

Ի՞նչ է ենթադրում Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական ճանաչած Սահմանադրական դատարանի որոշումը, արդյո՞ք գործող քաղաքապետը պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից և որո՞նք են լինելու ավագանու կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քայլերը. այս հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ին ՍԴ-ն հրապարակեց Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշում, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց... Читать дальше...

«Մարիո» խաղի հիման վրա ֆիլմ կնկարահանվի

Tert.am (hy) 

Ճապոնական Nintendo ընկերությունը բանակցություններ է վարում Super Mario Bros անիմացիոն ֆիլմի նկարահանումների շուրջ:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, նախագծի իրականացմամբ կարող է զբաղվել Illumination Entertainment կինոստուդիան, որը հայտնի է դարձել «Արհամարհելի Ես» մուլտֆիլմի նկարահանումներից հետո: 

Բանակցությունները բարդացնում են ճապոնական ընկերության անմիջական մասնակցությունն ստեղծագործական ընթացքին: Նախագծով կարող է զբաղվել Սիգերու Միյամոտոն՝ խաղի հեղինակը:

«Մարիո» խաղի մոտիվներով... Читать дальше...

Տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը

Azatutyun.am 

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության նախագահի անունից տրվել է ընդունելություն: Թոնի Ֆադելը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի ութերորդ դափնեկիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել»... Читать дальше...

Volkswagen-ը 10 մլրդ եվրո կներդնի Չինաստանում էլեկտրամեքենաների արտադրության ոլորտում

Tert.am (hy) 

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնը ծրագրում է լայնածավալ ներդրումներ կատարել Չինաստանում էլեկտրամեքենաների արտադրության գործում:

Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ մեջբերելով Volkswagen-ի չինական ստորաբաժանման ղեկավար Յոխեմ Հեյցմանին, հաջորդ 7 տարվա ընթացքում ավտոկոնցեռնը պատրաստվում է 10 մլրդ եվրո ներդնել նոր էլեկտրոնային և հիբրիդային ավտոմեքենաների մշակման գործում, որպեսզի համապատասխանի երկրում սահմանված պետական սատնդարտներին ու ծավալներին:

Մինչև 2025 թվականն ընկերությունը մտադիր է 40 նոր մոդել դուրս բերել շուկա... Читать дальше...

7 հնարք ոճաբաններից, որոնք թույլ կտան խնամված և շքեղ տեսք ունենալ՝ առանց մեծ գումարներ ծախսելու

Tert.am (hy) 

Խնամված տեսք ունենալու համար կանայք պետք է մի քանի հիմնական կետերի ուշադրություն դարձնեն, և կատարյալ տեսքն ապահովված կլինի: Ինչպես գրում է AdMe.ru-ն, նման արդյունքի կարելի է հասնել առանց մեծ գումարներ ծախսելու:

1. Միագույն հանդերձանք

Կերպար ընտրելիս կարևոր է պահպանել հիմնական չեզոք գույնի գերակշռությունը հագուստի և աքսեսուարների համար: Գլխավոր կանոնը. որքան նրբագեղ և պարզ եք հագնվում, այնքան շքեղ տեսք եք ունենում:

 

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *