Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 04.11.2017

Ուժեղ պայթյուն է որոտացել Էր-Ռիադի օդանավակայանի մոտ

Tert.am (hy) 

Ուժեղ պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի օդանավակայանի մոտակայքում:

Ինչպես փոխանցում է BBC-ն, որոշ հաղորդումների համաձայն՝ Սաուդյան թագավորությունը Եմենից արձակված բալիստիկ հրթիռ է որսացել:

Եմենում հուսիթ-ապստամբների վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքը հայտարարել է, որ հրթիռն արձակվել է օդանավակայանի ուղղությամբ:

Սաուդական ուժերն, իրենց հերթին, հայտնել են, որ նախապես են խոցել հրթիռը նախքան նշանակետին հասնելը:

Դեռևս պարզ չէ՝ արդյոք որևէ վնաս կամ զոհ գրանցվել է, թե ոչ: 

Կրեմլում նշել են Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավոր թեմաները

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկել ԱՄՆ և ՌԴ առաջնորդները Ասիա-Խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շատ թեմաներ ունեն քննարկելու, այդ իսկ պատճառով ընդհանուր շահից բխում է, որ ղեկավարները հնարավորություն գտնեն շատ թե քիչ երկարատև շփման համար: 

Թեմաներից մեկը, որն այս պահին համաձայնեցվում է, Պեսկովն անվանել է Սիրիայի կարգավորումը... Читать дальше...

Ռուս զինվորականներն ազատագրված Դեյր Էլ Զորում մեկ օրում ավելի քան 300 պայթուցիկ են ոչնչացրել

Tert.am (hy) 

ՌԴ Զինված ուժերի Ականազերծման միջազգային կենտրոնի ռազմական մասնագետները ականազերծում են սիրիական Դեյր Էլ Զորի ազատագրված տարածքները:

«Մեկ օրում 25.5 հեկտար տարածք է ստուգվել քաղաքում և դրա արվարձաններում, ինչպես նաև 21 շենք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 338 պայթուցիկ առարկա», -  INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուրալենկոն:

Նրա խոսքով՝ Դեյր Էլ Զորում բացվել է ռուսական կենտրոնի նոր բաժանմունքը: Սպաները Դեյր Էլ... Читать дальше...

Ավարտվել է «Թուրքական հոսքի» կառուցումը ռուսական տարածքում

Tert.am (hy) 

«Թուրքական հոսք» ծովային գազատարի առաջին գիծը հասել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կառուցման նախագծի հաղորդագրության մեջ:

Խողովակաշարերի տեղադրման աշխարհում խոշորագույն Pioneering Spirit նավը նշել է այս իրադարձությունը՝ ծովում ռուսական և թուրքական դրոշներով խողովակներ տեղակայելով, ինչը խորհրդանշում է երկու երկրի միջև սահմանի հատման մասին:

Ընդհանուր առմամբ, 448 կմ տարածությամբ խողովակներ են տեղադրվել գազամուղի երկու գծով: Վեց ամսում կառուցվել է ծովային հատվածի 25 տոկոսը... Читать дальше...

Բուշ ավագը Թրամփին «գլուխգովան» է անվանել

Tert.am (hy) 

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագն ամերիկացի պատմաբանի նոր գրքում, որը նվիրված է նախկին ամերիկացի ղեկավարներին Բուշերի ընտանիքից, ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին «գլուխգովան» է անվանել:

Ինչպես տեղեկացնում է The Hill պարբերականը, Բուշ ավագի մտքերն իր «Վերջին հանրապետականները» (The Last Republicans) գրքում ներառել է պատմաբան Մարկ Ապդեգրուովը: Գիրքը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 14-ին:

«Նա ինձ դուր չի գալիս: Ես նրա մասին շատ բան չգիտեմ, բայց գիտեմ, որ նա գլուխգովան է: Ես այնքան էլ հիացած չեմ... Читать дальше...

Համոզված եմ, որ պետական պարտքը 60 տոկոսի շեմը անցնելու է և դրա համար օրենսդրական հիմքեր են ստեղծում . Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Հայաստանի կառավարու­թյունը նպատակ ունի մինչև տարեվերջ փոխել «Պետական պարտքի մասին» օրենքը, որպեսզի հնարավոր լինի գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոս շեմը: Մելքումյանը համոզված է,  որ պետական պարտքի 60 տոկոսը 2018թ-ին անցնելու է և դրա համար օրենսդրական հիմքեր են ստեղծում: «Կարծում եմ, որ մեր՝ ընդդիմության գործն է լինելու այնպիսի մեխանիզմներ ձևավորել, որպեսզի վարկերի  օգտագործման թափանցիկությունը չասեմ կատարյալ... Читать дальше...



Աֆրիկացի աճպարարը մտադիր է 32 կմ բոկոտն քայլել կոտրված ապակու վրայով՝ հանուն բարեգործության (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքում բնակվող աճպարար և իլյուզիոնիստ Ռասել Ֆոքսը փորձում է նոր համաշխարհային ռեկորդ գրանցել Գինեսի գրքում՝ կոտրված ապակիների վրայով 32 կմ տարածություն անցնելով բոկոտն:

Ինչպես հայտնում է Oddity central-ը, 43-ամյա աճպարարը մտադիր է նոր ռեկորդը սահմանել ավելի կարճ ժամանակահատվածում, քան 29 ժամը, որը գործող ռեկորդի ժամն է:

Գինեսի ռեկորդների գրքում իր տեղն ունենալուց բացի Ֆոքսը հույս ունի միջոցներ հավաքել Հարավային Աֆրիկայում գործող բարեգործական հիմնադրամի համար... Читать дальше...

Կտեսնենք, թե ինչն է ավելի «վիրուսային» և դեղամիջոցներ կգտնենք. Տավուշի մարզպետը` համայնքների խոշորացման մասին

Tert.am (hy) 

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը գտնում է, որ համայնքների խոշորացման ծրագիրն արդյունավետ է ընթանում: «Գործընթացը շարունակական լինելով հանդերձ մենք կտեսնենք, թե ինչն է բացասական, ինչն է ավելի «վիրուսային» և դեղամիջոցներ կգտնենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Նա նաև հայտնեց, որ 2018 թվականի պետական բյուջեից մարզին հատկացվել է 6 միլիարդ 798,9 միլիոն դրամ, որը աճել է  մոտավորապես 38 միլիոն դրամով,  չնայած դրան` կրթության ոլորտի բյուջեն նվազել է 14,6 միլիոն դրամով:

-Ինչպե՞ս եք գնահատում պաշտպանության նախարարության նախաձեռնությունը... Читать дальше...

Իրանում համակարգչային խաղ են ստեղծել Թրամփի մասին

Tert.am (hy) 

Իրանական ընկերությունն ազգային տոնակատարության առթիվ շաբաթ առցանց-խաղ է ներկայացրել, որում օգտատերը խաղում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից և փախչում է երկնքից թափվող հրթիռներից, ռումբերից և media գրությամբ սև գնդերից:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրանական գործակալությունը, Studio Hiva ընկերությունը նոր խաղը թողարկել է Համաշխարհային ամբարտավանության դեմ ազգային դիմակայության տոնի առթիվ:

1979 թվականի նոյեմբերի 4-ին հեղափոխականորեն տրամադրված երիտասարդությունը գրավել... Читать дальше...

Բրյուսելը Պուչդեմոնին ձերբակալելու օրդեր է ստացել. վերջինս պատրաստ է համագործակցել բելգիական դատախազության հետ

Tert.am (hy) 

Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտնել է Բելգիայի դատախազության հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ կապված իր ձերբակալության եվրոպական օրդերի հետ, որը Մադրիդն ուղարկել է Բելգիայի դատախազություն:

«Մենք պատրաստ ենք լիակատար համագործակցությանը բելգիական արդարադատության հետ՝ կապված Իսպանիայի հատկացրած ձերբակալության եվրոպական օրդերի հետ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ թվիթերյան էջում գրել է Պուչդեմոնը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իսպանիայի ազգային դատարանը որոշում է կայացրել Պուչդեմոնի... Читать дальше...

Թուրքիան այս պահին ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում որևէ նշանակություն չի կարող ունենալ, ՌԴ-ն նրան օգտագործում է Արևմուտքի դեմ․ թուրքագետ

Tert.am (hy) 

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝  Թուրքիան մշտապես փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործընթացում ամեն կերպ աջակցել Ադրբեջանին: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ բազմաթիվ հարթակներում Թուրքիան փորձել է հանդես գալ իբրև միջնորդ կողմ, նույնիսկ փորձել է դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրներից մեկը, սակայն նրան դա չի հաջողվել:

Հիմա էլ՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից հետո, երբ բարելավվում են կողմերի միջև հարաբերությունները, երբ Թուրքիայի հարաբերությունները վատացել են Արևմուտքի հետ... Читать дальше...

Հնդկաստանը շատ ոլորտներում է պատրաստ Հայաստանի հետ աշխատել․ Գագիկ Մակարյան

Tert.am (hy) 



ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝  Հնդկաստանի հետ հարաբերությունները զարգացնելը շատ կարևոր է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ Հնդկաստանն  այն երկրներից է, որ Չինաստանին կրնկակոխ հետևում է տնտեսության զարգացման տեսանկյունից:

Նա, անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին Հնդկաստան՝ նշեց, որ այն կարևոր էր, որովհետև պետք է հասկանանք, որ Հնդկաստանի հետ ընդհանուր աշխարհաքաղաքական կալանավորման տեսանկյունից հարաբերությունները ճիշտ զարգացնելը կարևոր է... Читать дальше...

Ավարտին են մոտենում Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող բրիտանական ֆիլմի աշխատանքները (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին նկարահնվող բրիտանական ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ Փոլ Միդլթոնը տեղեկացրել է, որ նկարահանման շուրջ տարվող աշխատանքները մոտենում են ավարտին:

«Քրտնաջան աշխատում ենք ֆիլմի խմբագրական աշխատանքն ավարտելու համար», - թվիթերյան իր էջում գրել է բրիտանացի ռեժիսորը՝ կից հրապարակելով ֆիլմի նախնական պաստառը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել ֆիլմի ցուցադրության ամսաթիվը: «Միկի. հայ հերոս» վերնագրով... Читать дальше...

Վիետնամում Թրամփի այցին ընդառաջ հզոր թայֆուն է ձևավորվել. 11 մարդ զոհվել է

Tert.am (hy) 

Վիետնամի կենտրոնական շրջաններին շաբաթ հարվածած թայֆունը 11 մարդու կյանք է խլել, շատերն անհետ կորել են:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ուժեղ քամին վնասել է Դանանգ քաղաքի լողափերից մեկի երկայնքով անցնող ճանապարհին տեղակայված գովազդային վահանակները: Դանանգ քաղաքում նոյեմբերի 6-11-ը նախատեսվում է անցկացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների գագաթնաժողովը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գագաթնաժողովին մտադիր են ներկա գտնվել Ռուսաստանի... Читать дальше...

Վիետնամում Թրափի այցին ընդառաջ հզոր թայֆուն է ձևավորվել. 11 մարդ զոհվել է

Tert.am (hy) 

Վիետնամի կենտրոնական շրջաններին շաբաթ հարվածած թայֆունը 11 մարդու կյանք է խլել, շատերն անհետ կորել են:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ուժեղ քամին վնասել է Դանանգ քաղաքի լողափերից մեկի երկայնքով անցնող ճանապարհին տեղակայված գովազդային վահանակները: Դանանգ քաղաքում նոյեմբերի 6-11-ը նախատեսվում է անցկացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առաջնորդների գագաթնաժողովը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գագաթնաժողովին մտադիր են ներկա գտնվել Ռուսաստանի... Читать дальше...

Թաիլանդուհին դատի է տվել իր փեսացուին՝ հարսանիքին չներկայանալու համար

Tert.am (hy) 

Թաիլանդուհին, որին իր վեց տարվա փեսացուն միայնակ էր թողել խորանի մոտ կանգնած, այժմ դատի է տվել նրան՝ պատճառած բարոյական և ֆինանսական վնասի համար:

Ինչպես գրում է Oddity Central-ը, տղամարդն ի պաշտպանություն ասել է, որ չի ներկայացել հարսանիքին, քանի որ չէր կարող իրեն թույլ տալ վճարել հարսնացուի ընտանիքի սահմանած օժիտի համար:

26-ամյա Բունյանգ Սավաթդիի և նրա երկար տարիների ընկերուհի 24-ամյա Արունի Ջաենկրաչանգի հարսանիքը պետք է կայանար հարսնացուի տանը հոկտեմբերի 22-ին, սակայն փեսացուն այդպես էլ չերևաց այդ օրը... Читать дальше...

Իրանական գազն ավելի էժան չէ, քան՝ ռուսականը, անվճար պանիրը միայն թակարդում է լինում. Ռաֆաիլ Զինուրով

Tert.am (hy) 

Հայերը պետք է փորձեն ուղիներ փնտրել Եվրոպայում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, պրոֆեսոր, Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, հայագետ, պատմաբան Ռաֆաիլ Զինուրովը՝ խոսելով Հայաստան Եվրամիություն համագործակցության համաձայնագրի մասին, որը նախատեսված է ստորագրել նոյեմբերին:

«Հայաստանի համար սա կարող է թե՛ բացասական, թե՛ դրական լինել, բայց ամեն դեպքում Հայաստանը պետք է փորձի ուղիներ փնտրել Եվրոպայում: Հայաստանը ոչ բարյացակամ հարևաններով է շրջապատված, դրա համար կարծում եմ... Читать дальше...

Բունդեսլիգա. «Լայպցիգը» կամային հաղթանակ տարավ, «Բայերը» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ, այլ արդյունքներ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում այսօր կայացան 5 հանդիպումներ:

Մյունխենգլադբախի «Բորուսիան» ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ` 1:1: Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 19-րդ րոպեին աչքի ընկավ Աբդու Դիալոն: Պատասխան գնդակը 67-րդ րոպեին խփեց Յանիկ Վեստերգորը:

«Բորուսիա» Մ.-«Մայնց»` 1:1

Գոլերը` Վեստերգոր (67) - Դիալո (19)

«Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենա Ցենտրալշտադիոնում» հաղթեց «Հանովերին» 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: 56-րդ րոպեին աչքի ընկավ Ժոնատասը: 70-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը... Читать дальше...

Ամերիկայում հոկեյիստներին առաջարկում են ցավազրկել մարիխուանայով

Tert.am (hy) 

Հոկեյի ազգային լիգայի խաղացողների արհմիությունը բարձրացնում է թերապևտիկ նպատակներով մարիխուանայի օգտագործման հարցը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան պարբերականը, նման որոշումը պայմանավորված է Կանադայի տարածքում 2018-ի հուլիսի 1-ից մարիխուանայի օրինականացմամբ: Այդ թմրանյութը ներառված չէ արգելված դեղամիջոցների կազմում, սակայն դրա կիրառումը չի թույլատրվում Հոկեյի ազգային լիգայում անցկացվող թմրանյութերի չարաշահումը կանխող ծրագրի պատճառով:

Աղբյուրի տվյալներով՝ լիգան դեռևս չի աջակցում այս մտքին... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *