Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Новости за 13.11.2017

Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 14-ին

Hetq  

նոյեմբերի 14-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Շարա-Տալյան, Այգեստան 3-ից-8-րդ, Արհեստավորների 1-ին փողոցների, Զավարյան փող. 20-ից-64, Քաջազնունի փող. 16-ից-110, Նար-Դոսի փող. 30- ից-145, Քրիստափորի փող. 10-ից-140, Վարդանանց փող. 20-ից-130, Ալեք Մանուկյան փող. 8, 10, Խորենացի փող. 47/7 համարների ջրամատակարարումը:

Հավերժական երիտասարդություն. լրատվամիջոցները բացահայտել են 71-ամյա թուրք երգչուհու շքեղ կազմվածքի գաղտնիքը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Վերջերս համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում է հայտնվել հայտնի թուրք երգչուհի Աժդա Պեկանի լուսանկարը, որը նա հրապարակել է Instagram-ում: Մեկնաբանողները նշել են, որ ոչ բոլոր կանայք են կարող այս տարիքում նման շքեղ կազմվածք ունենալ:

Читать дальше...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին

Tert.am (hy) 

Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, դրանում, մասնավորապես, նշված է.

«Մեծ ցավով տեղեկացանք Իրանում տեղի ունեցած ավերիչ երկաշարժի մասին, որը պատճառ է դարձել հարյուրավոր մարդկային զոհերի և... Читать дальше...

Դամասկոսը ռուսական ընկերություններին հրավիրել է մասնակցել երկրի վերականգնմանը

Tert.am (hy) 

Դամասկոսը հրավիրում է ռուսական ընկերություններին` այդ թվում նավթի և գազի ոլորտում խոշորագույններին, մասնակցություն ունենալ Սիրիայի վերականգնման գործում: Այս մասին РИА Новости-ին հեռախոսով հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի հետ Սիրիայի բարեկամության խմբի ղեկավար Ուսամա Մուստաֆան:

Читать дальше...

Ռան Բեն Շիմոն. Կիպրոսի, Հայաստանի և Վրաստանի հավաքականները մակարդակներով իրար շատ մոտ են

Tert.am (hy) 

Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռան Բեն Շիմոնը Հայաստանի հետ անցկացրած ընկերական խաղից հետո հետևյալն է ասել լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք՝ Բեն Շիմոնի սաները Երևանում 2:3 հաշվով պարտություն են կրել.

«Չգիտեմ, թե ազգային հավաքականում ինչ ասել է առաջին ու երկրորդ կազմ: Մեզ մոտ նման բան չկա:

Առաջին կեսում մենք շատ վատ ֆուտբոլ խաղացինք, պարզապես աղետալի խաղ էր մեզ համար: Երկրորդ կեսում ավելի լավ խաղացինք, քանի որ փոփոխություններ կատարեցինք ու բարձրացրինք տղաների մարտական ոգին... Читать дальше...

Ըստ մեղադրանքի՝ մայիսին զոհված կրտսեր սերժանտին ծառայակիցը սպանել է իրեն հայհոյելու համար. գործն ուղարկվել է դատարան

Tert.am (hy) 

2017 թվականի մայիսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում ստացած պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործի նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Բերդի դատարան և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին:

Արման Հակոբյանը, ում մեղադրանք է առաջադրվել, հանդիսացել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող: Նա 2017թ... Читать дальше...



Անցումային խաղեր. Իտալիա-Շվեդիա. մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

Tert.am (hy) 

Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Եվրոպայի գոտու անցումային պատասխան խաղում Իտալիայի ընտրանին «Սան Սիրո» ստադիոնում կընդունի Շվեդիայի հավաքականին:

Հայտնի են մրցող թիմերի մեկնարկային կազմերը.

Իտալիա. Բուֆոն, Դարմիան, ԱԲարցալի, Բոնուչի, Կիելինի, Ֆլորենցի, Կանդրևա, Ժորժինյո, Պարոլո, Իմոբիլե, Գաբիադինի

Շվեդիա. Օլսեն, Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Լուստիգ, Յուհանսոն, Լարսոն, Ֆորսբերգ, Կլասոն, Տոյվոնեն, Բերգ

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Ուղիղ հեռարձակումը՝ ստորև.

ԵՄ-ն չի դիտարկում Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը. Մոգերինի

Tert.am (hy) 

Բրյուսելը չի դիտարկում Թեհրանի դեմ որևէ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: Այս մասին հայտնել է Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Читать дальше...

Red Eagles-ի պահանջը՝ ուղղված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին

Tert.am (hy) 

Հայաստանի ազգային հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում է անցկացրել Կիպրոսի ընտրանու հետ և հաղթել 3:2 հաշվով:

Հանդիպումից հետո «Red Eagles» ֆան-շարժումը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Սիրելի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ, մենք՝ երկրպագուներս, անկախ հավաքականի գրանցած արդյունքներից և երբեմն ցուցադրած դժգույն խաղերից, անմնացորդ նվիրվել, երկրպագել և գտնվել ենք Հայաստանի ազգային հավաքականի կողքին, սակայն տարբեր... Читать дальше...

Քննությունների, ջեռուցման, ձվի, ջրի, գարշահոտության ու բունտի մասին

Hetq  

Օբյեկտիվ լինելու համար ձեզ պատմում եմ ոչ միայն բացասականի մասին, այլ նաև ներկայացնում եմ դրական փոփոխությունները: Անցած տարի շինարարական աշխատանքներ կատարվեցին, մասնավորապես բանտի դիմացի հատվածում`վարչակազմի մասնաշենքի աջ կողմն ընկած հողատարածքի վրա տեղադրեցին արևային մարտկոցներ:

Բիլ Գեյթսը 100 մլն դոլար կնվիրաբերի Ալցհեյմերի հիվանդության հետազոտության համար

Tert.am (hy) 

Microsoft ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Բիլ Գեյթսը մտադիր է 100 միլիոն դոլար նվիրաբերել Ալցհեյմերի հիվանդության հետազոտությանը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Читать дальше...

Դուբայի «մարսիական քաղաքում» բնակություն կհաստատեն գիտնականներ ամբողջ աշխարհից

Tert.am (hy) 

Գիտնականների, ինժեներների և հետազոտողների միջազգային խումբը Mars Scientific City-ում կուսումնասիրի կյանքը Մարս մոլորակի վրա. Դուբայում «մարսիական քաղաքը» կկառուցվի հատուկ այդ նպատակի համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Читать дальше...

Եթե Վիգեն Սարգսյանը տար այն քանոնը, որը կչափի ուսանողի բացառիկությունը, այն ժամանակ կասեի՝ այդ արտոնությունն արժե ամրագրել. Ա. Բախշյան

Tert.am (hy) 

Մեր իրականության մեջ ում ասես կարող են բացառիկ տաղանդավոր համարել, եթե նա օլիգարխի, բարձրաստիճան պաշտոնյանի որդի է կամ թոռ է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ տարկետման վերաբերյալ հայտարարությանը:

«Ինչպես պետք է չափեն դա: Եթե Վիգեն Սարգսյանը տար բացառիկության սահմանումը և այդ քանոնը, որը կչափի ուսանողի բացառիկությունը, այն ժամանակ ես կասեի, որ այդ արտոնությունն արժե ամրագրել... Читать дальше...

«Ցավոտ» լուծումներ ասելով նկատի է առնվում փոխզիջումային տարբերակը, սակայն Ադրբեջանի իշխանությունների համար դա թուլության նշան է. Կարեն Բեքարյան

Tert.am (hy) 

Ղարաբաղը բանակցային սեղանին պետք է վերադառնա ժամ շուտ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը: Վերջինս ասաց, թե համաձայն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, որ Ղարաբաղը կարող է բանակցությունների կողմ դառնալ ինչ-որ պահից սկսած: Ըստ նրա՝ բանակցություններում արդյունավետություն պահպանելու համար հարկավոր է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին որքան հնարավոր է շուտ: Նա ասաց, որ նորմալ չէ, երբ Արցախը չի մասնակցում իր ճակատագրի որոշման բանակցություններին:

-... Читать дальше...

ԱԺ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվել մշտական հանձնաժողովների նիստերից բացակայելու համար

Hetq  

Ազգային Ժողովի 17 պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվել 6-րդ գումարման խորհրդարանի մշտական հանձնաժողովների նիստերից բացակայելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Հետք»-ի` ԱԺ լրատվական վարչություն ուղարկված գրավոր հարցման պատասխանից: Լիագումար նիստերից պատգամավորների աշխատավարձերից պահումների մասին «Հետքն» ավելի վաղ գրել է:

Ներքին, հին արցախյան խնդիրներ են և կա քաղաքական վճիռ՝ մեկուսացնել Սամվել Բաբայանին. Ազատ Արշակյան

Tert.am (hy) 

Կա քաղաքական վճիռ՝ մեկուսացնել Սամվել Բաբայանին. նման համոզման է Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:

«Ես կարծում եմ ներկայացված գործի դետալները տեխնիկական խնդիրներ են, իրադրությունը խճճող։ Կա սկզբունքային հարց՝ Սամվել Բաբայանին հարկավոր է մեկուսացնել և  նա պետք է մեկուսացվի ու պատժվի, իսկ դրա համար համապատասխան հոդվածը դժվար չի կպցնել, կազմակերպելը: Հիմա այդ հոդվածն են դրել, մարդը կա և նրա վրա կարելի է հարմարացնել քաղաքական ցանկացած հոդված»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նշենք... Читать дальше...

Հայաստանի ընտրանու կիսապաշտպան. Պետք է պահենք մարզավիճակը, որպեսզի այսպիսի հաղթանակները շատ լինեն

Tert.am (sport) hy 

Հայաստանի ազգային հավաքականն այսօր` նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ստուգողական հանդիպում անցկացրեց Կիպրոսի ընտրանու հետ և հաղթեց 3:2 հաշվով:

Читать дальше...

iPhone X-ի ևս մեկ թերություն է հայտնաբերվել

Tert.am (hy) 

iPhone X սմարթֆոնի օգտատերերը բողոքել են սարքի ևս մեկ թերությունից. նրանք հայտնել են զանգերի և բարձր երաժշտություն լսելու ժամանակ բարձրախոսում ճտճտոցի և «դռռոցի» մասին: Այս մասին հաղորդում է 9to5mac.com կայքը:

Читать дальше...

Դել Պիերո. Իտալիայի ընտրանին վատ հարձակվողներ չունի

Tert.am (hy) 

Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Եվրոպայի գոտու անցումային` Իտալիա-Շվեդիա պատասխան հանդիպման մասին:

Читать дальше...

Հայ-իսրայելական հարաբերությունները երբեք այնքան մոտ չեն եղել մտահոգիչ հարցերի քննարկմանը, որքան հիմա. Կարեն Վերանյան

Tert.am (hy) 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նաբանդյանի այցելությունը Իսրայել քաղաքական, դիվանագիտական, իրավական հիմքեր է ստեղծում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդիրը բարձրաձայնվի Իսրայելում: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, փորձագետ Կարեն Վերանյանը: Վերջինս նշեց, որ դա, սակայն, ամենևին չի նշանակում, որ առաջիկա մեկ կամ երկու ամսում Իսրայելը պաշտոնապես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Ըստ նրա՝ նման գործընթացը սկսելու համար նախ կողմերը պետք է համագործակցության հիմքեր դնեն... Читать дальше...

Արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» խորագիրը կրող վիպասքի և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բանախոսները նշել են, որ գրասեր հանրության դատին հանձնված վիպասքի ու բանաստեղծությունների ժողովածուի հիմքում իրական կերպարներ են... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *