Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Տարանտինոն Վայնշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով նոր ստուդիա է փնտրում իր ֆիլմի համար

0

Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ բարձրացած սկանդալի պատճառով որոշել  այլևս չհամագործակցել Վայնշտեյնի հիմնադրած Weinstein Company-ի հետ և ներկայում նոր ստուդիա որոնում իր նոր ֆիլմի համար: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը:

 Հայտնի է, որ Տարանտինոյի ապագա ֆիլմի բոլոր ռեժիսորական հարցերով զբաղվում էին Weinstein Company-ն և Miramax-ը, որը նույնպես պատկանում է սկանդալային պրոդյուսերին:

 Ներկա պահին նախագծով հետաքրքրվում են բոլոր կինոստուդիաները, բացառությամբ՝ Disney-ի:

 Ռեժիսորի խոսքով՝ դրամայի գործողությունները կատարվելու են Լոս Անջելեսում 1960-ականներին: Ենթադրվում է, որ նկարահանումներին կմասնակցեն Լեոնարդո ԴիԿապրիոն, Մարգո Ռոբին և Սեմյուել Լ. Ջեքսոնը: Տարանտինոյի ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019-ին:

Հիշեցնենք, որ Վայնշտեյնին սեռական բնույթի ոտնձգությունների մեջ են մեղադրել տասնյակ կանայք, այդ թվում և հայտնի դերասանուհիներ:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *