Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2017

Եվրոպա լիգա. Միլանը չկարողացավ հաղթել ԱԷԿ-ին, այլ արդյունքներ

0

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկությունում ավարտվեցին 4-րդ տուրի հանդիպումների մեծ մասը:

 

D Խմբում իտալականը «Միլանը» հյուրընկալվեց ԱԷԿ-ին և չկարողացավ հաղթանակ տոնել: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Այս թիմերի նախորդ մրցավեճը նույնպես ավարտվել էլ գոլազուրկ ոչ-ոքիով:

 

Ի տարբերություն այս հանդիպման, խմբի մյուս խաղն անցավ գոլառատ պայքարում: Խորվաթական «Ռիեկան» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Աուստրիային»: 

 

ԱԷԿ-«Միլան»՝ 0:0

Այս տուրից հետո «Միլանը» վաստակեց 8 միավոր և ապահովեց իր տեղը փլեյ-օֆ փուլում: ԱԷԿ-ը 6 միավորով երկրորդն է: «Աուստրիան» իր ակտիվում ունի 4 միավոր՝ գրավելով 3-րդ հորիզոնականը: «Ռիեկան» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Ապոլոն»-«Ատալանտա»` 1:1

«Բաշակշեհիր»-«Հոֆենհայմ»` 1:1

«Կոպենհագեն»-«Զլին»` 3:0

«Լոկոմոտիվ»-«Շերիֆ»` 1:2

«Լուդոգորեց»-«Բրագա»` 1:1

«Մաքաբի Թել Ավիվ»-«Աստանա»` 0:1

«Պարտիզան»-«Սկենդերբեու»` 2:0

«Ռիեկա»-«Աուստրիա»` 1:4

«Սլավիա»-«Վիլյառեալ»` 0:2

«Յանգ Բոյզ»-«Դինամո Կիև»` 0:1















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *