Մինչ Թրամփը մասնակցում է տնտեսական համաժողովին, նրա կինն ուսումնասիրել է Չինական մեծ պարիսպը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը զբոսնել է Չինական մեծ պարիսպի երկայնքով՝ ուսումնասիրելով համաշխարհային ճանաչում ունեցող վայրի գեղեցկությունը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, մինչ Դոնալդ Թրամփը մեկնել է մասնակցելու Վիետնամում անցկացվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գագաթնաժողովին, տիկին Թրամփն անհատական էքսկուրսիայի է մասնակցել շուրջ 9000 կմ երկարությամբ ձգվող պատմական հուշարձանի տարածքում:
47-ամյա նախկին մոդելն այս զբոսանքի համար ընտրել է երկար, նեղ կիսաշրջազգեստ, սև պիջակ և ցածրակրունկ կոշիկներ:
