Մեծ Բրիտանիայում սոմալիացին 80 հազար ֆունտ է ստացել չափազանց երկարատև բանտարկության համար
Ծագումով սոմալիացի Աբդուլռահման Մոհամեդը, որը բանտարկվել է 13 անգամ, մոտ 80 հազար ֆունտ ստեռլինգ է ստացել պետությունից՝ չափազանց երկարատև բանտարկության համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մոհամեդը բազմիցս հարձակումներ և կողոպուտներ է իրականացրել, ինչի հետևանքով նա ձերբակալվել է, մինչդեռ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարությունը փորձել է օրինականորեն վտարել նրան երկրից:
Սակայն դատարանը որոշել է, որ տղամարդն անհրաժեշտ ժամկետից 445 օր ավել է պահվել բանտում, ինչի կապակցությամբ նրան 78.5 հազար ֆունտ ստեռլինգ փոխհատուցում է հատկացվել:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 1998-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում Մոհամեդը 30 իրավախախտում է գործել, որոնցից 13-ի հետևանքով նա բանտարկվել է:
