Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 02.12.2017

ԵՄ–ի հետ ստորագրած համաձայնագիրը կյանքի կոչելու համար պրոֆեսիոնալիզմ է պետք, որը մեր կառավարությունը չունի. Հովհաննես Իգիթյան

Tert.am (hy) 

Որևէ մեկը չի պարտադրել Հայաստանին Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրել, բայց մտավախություն կա, որ կիրականացվի իմիտացիոն քաղաքականություն: Որոշ դեպքերում դա արվում է գումարներ ձեռք բերելու համար, որոշ դեպքերում՝ հեղինակության: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կհասկանան, որ իմիտացիոն քաղաքականությունը կվնասի միջազգային մեր վարկին, որովհետև աշխարհի քաղաքակիրթ հատվածի հետ չի կարելի խաղալ... Читать дальше...

Դատախազության ներկայացուցիչ․ «Մեր համակարգում կոռուպցիան զրոյացված է»

Azatutyun.am 

Սերժ Սարգսյանը դեռ վարչապետության օրոք՝ 2007թ. ապրիլին էր ասել. «Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել, որովհետև ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս…Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները: Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ»: 10 տարի անց էլ շարունակում ենք խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այդ պայքարի արդյունքների մասին ենք «Տեսակետների խաչմերուկ»... Читать дальше...

Պրահայում հետիոտների կամուրջ է փլուզվել

Tert.am (hy) 

Պրահայում փլուզվել է Վլտավա գետով անցնող հետիոտների կամուրջը: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել:

Ինչպես նշվում է՝ վնասվածք ստացած մարդիկ այժմ գտնվում են քաղաքային հիվանդանոցում: Ներկա պահին դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում՝ միջադեպի հետևանքով այլ հնարավոր տուժածների գտնելու համար: Որոնողափրկարարաական աշխատանքներում հրշեջ հաշվարկ, ուղղաթիռ և իրավապահ մարմինների ներկյացուցիչներ են ներգրավվել:

«Հետիոտն կամուրջի մի մասը փլուզվել է... Читать дальше...

Հայաստանը կարող է զարմացնել անգամ հարուստ փորձ ունեցող զբոսաշրջիկներին. Россия 24 -ի ռեպորտաժը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուսական Россия 24  հեռուստաալիքը հատուկ ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես կարելի է հանգստյան օրերն անցկացնել Հայաստանում և թե ուր կարելի է այցելել աշխարհի հնագույն երկրներից մեկում ճամփորդելիս:

Ռուսական հեռուստաալիքի կարծիքով՝ Հայաստանին ծանոթանալ սկսել պետք է Երևանից, որը հաջորդ տարի տոնելու իր ստեղծման 2800-ամյակը:

«Երևանում կարելի է կանգ առնել կենտրոնում, այստեղ շատ հյուրանոցներ կան՝ հարմար յուրաքանչյուրի գրպանին, իսկ տեսարժան վայրերը բավականին մոտ են գտնվում: Ուղևորությունը... Читать дальше...

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան դիմացի հատվածը կվերանվանվի՞ «Բորիս Նեմցովի հրապարակ»

Гала ТВ 

«1984թ.-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը կողմ էր քվեարկել Վաշինգտոնում 16-րդ փողոցի մի հատվածը, որը գտնվում էր Խորհրդային Միության դեսպանատան դիմաց, «Անդրեյ Սախարովի հրապարակ» անվանելուն»,- գրում է  The Washington Post հանդեսը: «Այդ քայլը զայրացրեց Մոսկվային. այդ երկրի դիվանագետներն ամեն անգամ հանդիպում էին Սախարովի անվանը, երբ մտնում էին շենք, դուրս էին գալիս շենքից կամ նամակ էին ստանում: Սակայն այդ […]



Խաղարկվեց հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթը

Аравот 

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությանն այսօր ներկա եղան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրանք հետեւեցին տղամարդկանց օդամղիչ հրացան մրցաձեւի եզրափակչին։ Մրցումից հետո Գագիկ Ծառուկյանը զրուցեց մրցանակակիր …

Սիրիայում մեկ օրում ևս 45 մարդ վերադարձել են իրենց տները

Tert.am (hy) 

Սիրիայում վերջին մեկ օրում ևս 45 մարդ վերադարձել են իրենց տները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:

«Մեկ օրում իրենց տներն են վերադարձել 45 բնակիչ, որոնցից 35-ը՝ Հալեպ նահանգում, իսկ 10-ը՝ Հոմս»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Читать дальше...

Գևորգ Ղազարյանը շատ երկար դադարից հետո խաղադաշտ է վերադարձել

Tert.am (hy) 

Պորտուգալիայի առաջնությունում կայանում են 13-րդ տուրի հանդիպումները: 

5-րդ հորիզոնականում գտնվող «Մարիտիմուն» հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը «Մորեյրենսիի» հետ: 

Խաղի 75-դր րոպեին «Մարիտիմուի» կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Մեր ընտրանու հարձակվողը խաղադաշտ դուրս չէր եկել մոտավորապես 9 ամիս: Ղազարյանը վնասվածք էր ստացել Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի` Հայաստան-Ղազախստան հանդիպման... Читать дальше...

«Իներցիան շատ ավելի դեր է խաղում, քան բուն ստեղծագործական արժեքը»

Azatutyun.am 

Մշակույթի նախարարությունն այսուհետ պետպատվերով կամ պետական աջակցությամբ հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները հրատարակելու համար գումար կհատկացնի «Գրքի երևանյան փառատոնի » շրջանակներում անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

Իրանը կտրականապես մերժում է հրթիռային ծրագրի շուրջ բանակցությունները. իրանցի հրամանատար

Tert.am (hy) 

Իրանի Զինված ուժերի ավագ ներկայացուցիչ, գեներալ Մասուդ Ջազայերին հայտարարել է, որ Իրանը կտրականապես մերժում է հրթիռային ծրագրերի շուրջ բանակցություններ անցկացնելու պահանջը:

«Մեր երկրի պաշտպանողական քաջությունը՝ որպես թշնամիների դեմ պայքարի հիմնական ուժ, միշտ զարգացման ուղղությամբ է ընթանալու», - Press TV-ի փոխանցմամբ՝ ասել է իրանցի հրամանատարը:  

Վերջինս հավելել է, որ երկրի գլխավոր հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ծաղկեցնել երկրի պաշտպանական ներուժը, ինչին կողմ է նաև ազգաբնակչությունը... Читать дальше...

ՄԻԳ-21-ի հետքերով՝ դեպի Միկոյան եղբայրների թանգարան. (Ֆոտոշարք)

Аравот 

Լոռու մարզում գտնվող Սանահինի վանական համալիրն այցելելուց ու պատմական արժեքով հիանալուց հետո, Սանահինում գտնվող Միկոյան եղբայրների թանգարան չայցելելն ուղղակի արդարացի չի լինի: Առաջինն ինչ ուշադրությունդ գրավում է մինչ թանգարան հասնելը, դա ՄԻԳ-21 կործանիչի նմուշն է: Ինքնաթիռի վրա բարձրանալ չի կարելի՝ …

ՀԿ նախագահը պնդում է՝ Ջերմուկի ներուժը չի օգտագործվում, հյուրանոցները քիչ են. Տուրիզմի կոմիտեի արձագանքը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

«Ջերմուկ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վազեն Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացքում, Ջերմուկում ավելի քիչ այցելուներ են եղել, քան նախորդ տարիներին և մոտ 10.000-ով պակաս զբոսաշրջիկ է այս տարի եկել Ջերմուկ:

«Հիմնական խնդիրն այն է, որ Ամուլսարի ոսկու հանքը երկու հյուրանոց վերցրեց իր աշխատողներին տեղավորելու համար այդքանով կրճատվեց զբոսաշրջիկների թիվը: Այսինքն՝ հյուրանոցների պակասի հարց կա: Պահանջարկ կա, բայց առաջարկ չկա, թեև պահանջարկը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *