Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 02.12.2017

«Չելսին» հաղթեց «Նյուքասլին», Ազարը՝ դուբլի հեղինակ

Гала ТВ 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ։  «Սթեմֆորդ Բրիջում» կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Դուայթ Գեյլը։ Նախքան ընդմիջում Էդեն Ազարի և Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ «ազնվականներն» առաջ անցան, իսկ երկրորդ կեսում Ազարը դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 32 միավոր և հավասարվել է երկրորդ […]

Իտալական Սան Ռեմոյով ջրային պտտահողմ է անցել (տեսանյութ)

Tert.am (hy) 

Իտալիայի Սան Ռեմո քաղաքով ջրային պտտահողմ է անցել: Կատարվածի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իտալական աղբյուրին, պտտահողմը բազմաթիվ կառույցներ է վնասել քաղաքի կենտրոնական հատվածում: Եղանակային անոմալ պայմանների հետևանքով ոչ ոք չի զոհվել, երեք մարդ վնասվածքներ է ստացել:

Ջրային պտտահողմը նման է սովորական տորնադոյի: Այն ձևավորվում է մեծ ջրամբարերի և օվկիանոսների մակերեսին և ուղեկցվում է վտանգավոր կայծակներով ու կարկուտով:

Բնապահպանն ահազանգում է՝ Մազրայի հանքավայրը շահագործելու մտքից չեն հրաժարվում. ըստ գյուղապետի՝ պաշարների չափը պարզել են ու «ձեռ քաշել» ծրագրից

Tert.am (hy) 

«Շիկահող» պետական արգելոցի մոտ տարածքում գտնվող Մազրայի ոսկու հանքավայրի շահագործման հարցը կրկին քննարկման թեմա է: Բնապահպանական հարցերով վերլուծաբան Գալուստ Նանյանը ենթադրում է, որ հանքի շահագործման համար աշխատանքներն սկսելու հետաքրքրություններ կան, թեև չեն անցել նախատեսված ընթացակարգերով՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություններ, հանրային լսումներ և այլն:

Մինչ այդ նա տեղեկացրեց, որ հանքի շահագործման նպատակով վերջին հետախուզական աշխատանքները նոր են ավարտվել, որի թույլտվությունն... Читать дальше...

Վկաների հակասական ցուցմունքները՝ մեղադրյալի արդարացման հիմք

Hetq  

Դավիթ Հակոբյանը արդարացվել է իրեն առաջադրված երկու մեղադրանքների մասով էլ։ Գործով փաստաբան Գուրգեն Հարությունյանը չի թաքցնում, որ լիարժեք վստահ չէր, որ պաշտպանյալը արդարացվելու և այդքան ամիս անց ազատ է արձակվելու։



ՀՀ սփյուռքի նախարարությունը ավարտական փուլին է հասցրել Սիրիահայերի ինտեգրման ռազմավարությունը ուղենշող ռազմավարությունը

Аравот 

ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը դեկտեմբերի 2-ին հանդիպեցին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի ՓՀԳ գերագույն հանձնակատարի գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Օկոթ Օբբոյի գլխավորությամբ: Վերջինս Հայաստան է …

Թրամփը կհայտարարի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու մասին. ԶԼՄ-ներ

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը կհայտարարի Իսրայելի մայրաքաղաք: Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, այս մասին հաղորդում են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ:

Ինչպես ԶԼՄ-ները նշում են, Դոնալդ Թրամփը դեռ հանդես չի եկել ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հայտարարությամբ: Նրանք չեն մանրամասնում նաև, թե արդյոք Թրամփը Երուսաղեմը կհայտարարի որպես մայրաքաղաք թե ոչ, որը Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության ամենակարևոր կետերից է:

Թրամփի փեսա և ավագ խորհրդական... Читать дальше...

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան, բայց ԱԻՆ–ը հորդորում է վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: 

Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված... Читать дальше...

Շրջայց՝ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն

Гала ТВ 

ԵՊԲՀ պրոֆեսորները ծանոթացան զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցման աշխատանքներին: ԵՊԲՀ պրոֆեսորները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցումը համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած, բայց, ցավոք,  արդեն փլվելու վտանգի առաջ կանգնած շենքում  ոչ միայն  համալսարանի, այլև Երևանի համար պատմական իրադարձություն են համարում: Այսօր առավոտյան բժշկական համալսարանի անվանի պրոֆեսորների մի խումբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի  ուղեկցությամբ այցելեցին զինհաշմանդամների... Читать дальше...

Բարեկեցության 2017թ. ինդեքսում Հայաստանը 96-րդ տեղում է

Аравот 

Բրիտանական «Լեգատում ինստիտուտ» վերլուծական կենտրոնը կազմել է աշխարհում բարեկեցության 2017թ. ինդեքսը, որի համաձայն այդ ուղղությամբ աշխարհում դրական տեղաշարժեր են կատարվել, բայց ոչ բոլոր երկրներում: Վարկանիշային աղյուսակը կազմվել է հաշվի առնելով 9 չափանիշներ. տնտեսություն, բիզնես միջավայր, կառավարում, կրթություն, առողջապահություն, անվտանգություն, անձի …

Տնտեսվարողը կարող է ունենալ նաև կորուստներ, իսկ դրանք անվանել քրեական հանցագործություն, նշանակում է ոչնչացնել տնտեսվարողին. Վարդան Բոստանջյան

Tert.am (hy) 

Տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ որոշումը ճիշտ է: Այն դրական ազդեցություն կունենա տնտեսական շարժի վրա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ « Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, անդրադառնալով վարչապետի՝ տնտեսական որոշ հանցագործություններ ապաքրեականացնելու վերաբերյալ հանձնարարականին:

Հարցին,թե 2017 թվականի փետրվարին կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց 2 միլիոն դրամի չափով հարկը... Читать дальше...

Սիրիացիները ցուցադրել են ԻՊ-ից առգրաված զենքն ու զինտեխնիկան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից գրաված զինանոցի պարունակությունը:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, համապատասխան տեսանյութը, որը հայտնվել է սիրիական գործակալության յութուբյան էջում, պատկերում է Դեր Զորի Ալ-Աշարա, Սաբիհան և Աս-Սալհիա գյուղերում հայտնաբերված զենքերն ու զինտեխնիկան:

Սիրիական բանակն առգրավել է մի քանի հազար միավոր հրազեն (Կալաշնիկով հրացաններ և ինքնաշեն զենքեր), հակաօդային համակարգերի համար նախատեսված բաղադրիչ մասեր... Читать дальше...

Ռուսաստանի երեք քաղաքացիներ Ուկրաինայում քաղաքական ապաստան են խնդրել

Azatutyun.am 

Ուկրաինայի  սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի երեք քաղաքացիներ Ուկրաինայում քաղաքական ապաստան են խնդրել իրավապահ մարմինների կողմից  ճնշումների ենթարկվելու պատճառաբանությամբ: Նրանց անունները  չի բացահայտվում:  Քաղաքացիներից մեկը խնդրել է իրեն փախստական ճանաչել, հայտարարելով թե ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին աջակցություն հայտնող ակցիաներին  մասնակցելու պատճառով  ենթարկվել  է  հետապնդումների: Երկրորդ  քաղաքացին ևս նշել է Ռուսաստանի ներկայիս   իշխանությունների  դեմ  ակցիաներին  մասնակցելու պատճառը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *