Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2017

Новости за 21.12.2017

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու …

Օդրի Օզուլեն կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում

Гала ТВ 

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ Կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար Օդրի Օզուլեն կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի... Читать дальше...

Ավազակային հարձակում երևանյան շենքի շքամուտքում. հարուցվել է քրեական գործ

Azatutyun.am 

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Երեկ հաղորդում է ստացվել, որ ժամը 22:30-ի սահմաններում Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը, կանխիկ գումար, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր: Քննչական կոմիտեի հաղորդագրության... Читать дальше...

AUDI-ն 330 000 ավտոմեքենա է ետ կանչել Գերմանիայում

Tert.am (hy) 

Գերմանական հայտնի ավտոարտադրողը 330 000 մեքենա է հետ կանչել Գերմանիայում հավելյալ ջեռուցման համակարգում գերտաքացման հավանականության պատճառով:

Ինչպես գրում է Euromag-ը, հետ կանչման ենթակա մոդելների շարքին են դասվում 2011-2015 թվականների արտադրության A4, A5 և Q5 մոդելները, որոնք վաճառվել են գերմանական շուկայում:

Ներկա պահին մի քանի տասնյակ գերտաքացման դեպք է գրանցվել, որոնց պարագայում այրման հոտ է տարածվել մեքենայի սրահում: Նշվում է, որ այդ դեպքերի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Հաղորդվում է... Читать дальше...

Տարոն Մարգարյանը մեկնել է Մոսկվա՝ Երևանի օրերի կապակցությամբ

Azatutyun.am 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ դեկտեմբերի 21-22-ը «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի անցկացման նպատակով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որի շրջանակում նախատեսվում է ստորագրել 2018-2021 թվականների համար երկու քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև համագործակցության ծրագիրը: «Երևանի օրերը... Читать дальше...



«Ես էլ եմ անհանգստացած․ անձամբ խոսել եմ Սրմաքեշի հետ»․ Սամվել Բալասանյան (Տեսանյութ)

Аравот 

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տարեվերջյան հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց,թե պարզաբանե՞լ է՝ ինչո՞ւ սփյուռքահայ գործարարներ Վարդան Սրմաքեշն ու Քրիստիան Գելիջին, որոնք խոստացել էին դեռ անցած տարի 400 աշխատատեղ ստեղծել Գյումրիում, մինչև օրս շահագործման չեն հանձնել «Սաստեքս» կարի …

Դժվար թե Թուրքիան իր առանցքի շուրջ ստեղծվելիք ռազմական բանակով մրցակցության մեջ մտնի ՀԱՊԿ-ի հետ, առճակատման գնա Ռուսաստանի հետ. Ս. Սաֆարյան

Tert.am (hy) 

Հայաստանի համար Թուրքիայի առանցքի շուրջ ստեղծվելիք ռազմական ուժը ռիսկեր պարունակում է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով իրանական լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվության մասին, որ Թուրքիան, Ադրբեջանը, Ղրղըզստանը և Մոնղոլիան պատրաստվում են ստեղծել «թյուրքական աշխարհի միասնական բանակ, եվրասիական ռազմական ուժ»:

Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այս ֆորմատը կոչված է թուրքական աշխարհի կոնսոլիդացմանը ամենատարբեր ոլորտներում:

«Այս հարթակի ստեղծման նախապատմությունը շատ ավելի հին է... Читать дальше...

13 լուսանկար, որոնք կարող եք ուղարկել ձեր ղեկավարին` ի պատասխան այն հարցի, թե ինչու եք կրկին ուշացել

Armedia.am (arm) 

Անհավանական բաներ մեզ հետ պատահում են ամենաանհարմար պահին, իսկ առավոտյան ժամերին նման միջադեպերի թիվը անհասկանալի ձևով ավելի է շատանում: Աշխատանքից ուշանալու պատճառները երբեմն այնքան ֆանտաստիկ են, որ պարզապես անհարմար ենք զգում ենք այդ մասին տեղեկացնել ղեկավարներին:

Հայաստանի ԱԳ նախարարը Փարիզում հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Azatutyun.am 

Փարիզում այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը շնորհավորել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում: Ազուլեն կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։ Զրուցակիցները... Читать дальше...

«2017 թ.-ը՝ կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի». Ս. Սարգսյան

Гала ТВ 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին: «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հարգելի՛ գործարարներ, Ջերմորեն ողջունում […]

Շոտլանդիայում արգելվել են վայրի կենդանիների ելույթները կրկեսներում

Tert.am (hy) 

Շոտլանդիան դարձել է առաջին բրիտանական տարածաշրջանը, որում արգելվել է վայրի կենդանինրի օգտագործումը շրջիկ կրկեսների ծրագրերում: Համապատասխան որոշումն ընդունել է տեղական խորհրդարանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում վայրի կենդանիների իրավունքների պաշտպաններն արդեն մի քանի տարի պահանջում են իշխանություններից սահմանել այս արգելքն ամբող Միացյալ Թագավորությունում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ արգելքի պատճառ են անվանել ծանր պայմանները, որոնցում կենդանիները ստիպված են ապրել և աշխատել... Читать дальше...

FA-ն որոշում է կայացրել մանչեսթերյան դերբիից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Tert.am (hy) 

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (1:2) հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպին:

Читать дальше...

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է մի շարք հարցեր

Hetq  

Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակների՝ մասնավորապես գիտության, կրթության և մշակույթի բանագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ը կրճատի ՀՀ-ին ուղղվող աջակցությունը, եթե հայկական կողմը ՄԱԿ-ում դեմ արտահայտվի Երուսաղեմի հարցով ԱՄՆ դիրքորոշմանը․ Սուրեն Սարգսյան

Tert.am (hy) 

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի  դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իր կաբինետի անդամների հետ հանդիպմանը նշել է, որ հետևելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Երուսաղեմի կարգավիճակին նվիրված արտահերթ հատուկ նստաշրջանին քվեարկությանը և կրճատելու են այն երկրներին հատկացվող օգնությունը, որոնք կքվեարկեն Միացյալ Նահանգների դիրքորոշմանը դեմ:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ Հայաստանը` որպես ԱՄՆ-ից օժանդակություն ստացող երկիր... Читать дальше...

Նախագահի նստավայրում տոնական ընդունելություն է կազմակերպվել գործարար համայնքի ներկայացուցիչների համար

Hetq  

«Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հանրապետության նախագահի անունից այսօր նախագահական նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ»,- ասվում է նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունում:

Մասիսի, Արարատի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր

Tert.am (hy) 

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբեր  21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մասիսի, Արարատի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին  մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *