Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 06.01.2018

Աթլետիկոն հաղթեց. Կոստան դարձավ գոլի հեղինակ ու հեռացվեց խաղադաշտից (տեսանյութ)

Tert.am (hy) 

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրում հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ:

Հանդիպումն ավարտվեց Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Իր հաշվին գոլ գրանցեց նաև Մադրիդ վերադարձած Դիեգո Կոստան: Հարձակվողը խփած գնդակը երկրպագուների հետ տոնելու համար ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:

Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» 39 միավորով երկրորդ տեղում է:

«Աթլետիկո»-«Խետաֆե»՝ 2:0

Գոլերը՝ Կորեա (18), Կոստա (68)

Պետք չէ սահմանափակվել Ս. Սարգսյանի, Կ. Կարապետյանի և Վ. Սարգսյանի անուններով, Արևմուտքը կարող է պահանջել վարչապետի 4-րդ թեկնածուին. Ա. Բադալյան

Tert.am (hy) 

2018 թ. ապրիլին վարչապետի նշանակման հարցը տեխնիկական գործընթաց կլինի, թե քաղաքական, կախված է Արևմուտքից: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Եթե Արևմուտքը խստորեն հետևի այն սկզբունքին, որ Հայաստանում պետք է լինի վարչապետ, որն իսկապես կիրականացնի կնքված համաձայնագիրը, ապա բնականաբար, պետք է լինի այլ վարչապետ, ոչ թե գործող իշխանության ներկայացուցիչները»,- ասաց նա: Այս դեպքում վարչապետի նշանակման հարցը դառնում է քաղաքական, իսկ տեխնիկական կլինի այն պարագայում... Читать дальше...

Ինչո՞ւ Բաքուն փոխեց իր պատվիրակներին ԵԽԽՎ-ում

Гала ТВ 

Հունվարի 4-ին ադրբեջանական ԶԼՄ-ները կարճ հաղորդագրություն տարածեցին, ըստ որի՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմը փոփոխության էր ենթարկվել. պատվիրակության կազմից հանվել են պատգամավորներ Էլխան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամեդովը և Էլշան Մուսաևը: Նրանց փոխարինել են Ուլվիա Աղաևան, Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն այդ փոփոխությունը փորձեց ներկայացնել որպես սովորական երևույթ, որին շատ մեծ ուշադրություն […]

Պետրոս Ավետիսյանը կարող է տեղափոխվել Լուգանսկի Զարյա

Tert.am (hy) 

«Փյունիկի» կիսապաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Պետրոս Ավետիսյանի ծառայություններով հետաքրքրված է Ուկրաինայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Լուգանսկի «Զարյան»:

Այս մասին հայտնի է դարձել Armsport.am-ին:

«Զարյան» ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում հանդես է եկել խմբային փուլում:

Պետրոս Ավետիսյանը դարձել է «Փյունիկի» առաջատարներից մեկը. ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում երևանյան թիմում և Հայաստանի... Читать дальше...

Թուրքական իշխանությունները պահանջել են Բեկչյանի հրաժարականը. Աթեշյանը բացահայտել է Ստամբուլի նահանգապետի հետ հանդիպման մանրամասները

Tert.am (hy) 

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բացահայտել է շաբաթներ առաջ Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպման մանրամասները և խոստովանել, որ թուրքական իշխանությունները բացեիբաց պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրաժարականն ու չեն ընդունում նրան այդ պաշտոնում:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Աթեշյանը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջի միջոցով հայտարարել է, որ պատրիարքարանը երբևէ չի ստանա պետությունից սպասված թույլատվությունը պատրիարքի ընտրությունների անցկացման հետ կապված... Читать дальше...



Ռուսաստանի ԳԴ վերաքննիչ կոլեգիան ևս մերժեց Նավալնիի դիմումը

Azatutyun.am 

Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան մերժել է Ալեքսեյ Նավալնիի բողոքը նախագահի պաշտոնում առաջադրվելու արգելքի հարցով՝ ուժի մեջ թողնելով Գերագույն դատարանի դեկտեմբերի 30-ի որոշումը: Գերագույն դատարանի այդ որոշումն, իր հերթին, հաստատում էր ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի, ընդդիմադիր գործիչն իրավունք չունի առաջադրվելու «Կիրովլեսի» գործով դատվածություն ունենալու պատճառով: Նավալնին պնդում է, որ արգելքը ապօրինի է՝ վկայակոչելով ՌԴ Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը... Читать дальше...

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Tert.am (hy) 

Հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, լեռնանցքում տեղ-տեղ նաև մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Դերբիի» հետ խաղում Մոուրինիոն չուզենալով «զոհաբերեց» Հենրիխ Մխիթարյանին (Տեսանյութ)

Аравот 

Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Դերբի Քաունթրիին»՝ ՄՅՈՒ-ն անցավ Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլ: Երեկվա հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր մտել մեկնարկային կազմում, սակայն ընդմիջումից հետո նա փոխարինվեց: Հետխաղային մամուլի ասուլիսում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոն լրագրողներին տեղեկացրել …

Վիգեն Սարգսյան. Զոհաբերողը

Medialab 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Աստծո ողորմածությունը բաշխող տղա է: Այսօր նա հանդես է եկել որպես Սուրբ Ծննդյան պատարագի Ջրօրհնեքի խաչքավոր:

Հյուսիսային Կորեան «հնարավոր է» մասնակցի ձմեռային օլիմպիադային. «Ազատություն» ռադիոկայան

Аравот 

Միջազգային օլիմպիական կոմիտեում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը «հնարավոր է» մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան հարավկորեական Փհենչհանում: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ՄՕԿ-ում Հյուսիսային Կորեան ներկայացնող Չանգ Ունգը լրագրողների հարցերին պատասխանել է Պեկինի օդանավակայանում, որտեղից նա, ըստ …

Ռուսաստանում թոշակառու կինը մահացել է հիվանդանոցում 5 ժամ հերթի մեջ սպասելուց հետո

Tert.am (hy) 

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում թոշակառու կինը մահացել է հիվանդանոցում ավելի քան 5 ժամ հերթի մեջ սպասելուց հետո, այս մասին գրում է lenta.ru-ն: 

Ծեր կնոջ թոռնիկը լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ ցերեկվա ժամերին տատիկը գանգատվել է վատ ինքնազգացողությունից, արագ զննման արդյունքում պարզ է դարձել, որ կնոջ մոտ նախակաթվածային վիճակ է, ինչից հետո տան անդամներն ամիջապես շտապօգնություն են կանչել:

«Մոտ երեք ժամ մենք նստել ենք ընդունարանում, ինչից հետո նրան ուղղորդել են նյարդաբանության բաժին... Читать дальше...

Մխիթարյանի գնահատականը ու վիճակագրությունը Դերբիի հետ խաղում

Tert.am (hy) 

«Whoscored.com»-ը ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վիճակագրական տվյալներն ու գնահատականը «Դերբիի» հետ խաղում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման առաջին խաղակեսին: Մեր ընտրանու կիսապաշտպանը խաղի ընթացքում դարպասին հարված չի կատարել: Մխիթարյանը 51 փոխանցում է կատարել, իսկ ճշգրտությունը եղել է 84.3 տոկոս: 28-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 սուր փոխանցում, 1 անգամ հաղթել է օդային պայքարում և 1 մեկ անգամ էլ խլել է գնդակը մրցակցից:

Հենրիխը խաղի կանոնները չի խախտել... Читать дальше...

Աշխարհում առաջին քրիստոնյա պետության խորհրդանիշներն ու լեգենդները. BBC-ի անդրադարձը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

BBC-ի ռուսական ծառայությունը Սուրբ ծննդյան կապակցությամբ անդրադարձել է Հայաստանի՝ առաջին քրիստոնյա երկրի խորհրդանիշներին ու լեգենդներին՝ նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է և տարբերվում է ինչպես բյուզանդական ուղղափառությունից, այնպես էլ հռոմեական կաթոլիկությունից: Այստեղ Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին, գրում է լրատվամիջոցը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *