Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2018

Новости за 07.01.2018

Ո՞վ է փոխարինելու Կոուտինյոյին. իրարամերժ կարծիքներ

Гала ТВ 

Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը «Բարսելոնային» վաճառելու շնորհիվ «Լիվերպուլն» անգլիական ֆուտբոլի պատմության խոշորագույն գործարքն է կնքել: Մերսիսայդցիները ստացել են 120 միլիոն եվրո, իսկ ևս 40 միլիոնի պարգևավճար կարող են ակնկալել 2-3 տարվա տարվա ընթացքում: Այժմ անգլիական գրանդին հարկավոր է ծախսել այդ գումարի մի մասը և փոխարինող գտնել իր նախկին առաջատարին: Նախապես նշվում էր, որ «կարմիրները» երկու […]

Սերը տարիք չի հարցնում. տարեց զույգը ծանոթացել և ամուսնացել է տուն-ինտերնատում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կողք կողքի, որպես հարևաններ բնակվելուց հետո, տարեկիցներ` 73 ամյա Վալերա Թորոսյանն ու Արաքսյա Հակոբյանը որոշել են զույգ դառնալ ու ամուսնացել են ինչպես հարկն է` բոլոր հայկական ավանդույթներով:

Tert.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ պսակադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:

«Ապրում ենք իրար հետ հաշտ ու համերաշխ: Երրորդ հարկում էինք, կողք կողքի դռներ էին, հարևանների էինք, այնտեղ շփվեցինք... Читать дальше...

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների …

Լրացավ «Շարլի էբդո»-ի դեմ հարձակման երրորդ տարին

Azatutyun.am 

Այսօր լրանում է «Շարլի էբդո» երգիծական պարբերականի դեմ հարձակման երրորդ տարելիցը: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ծաղկեպսակ է դրել պարբերականի նախկին գրասենյակների առջև: Համեստ միջոցառումն անցկացվել է զոհերի ընտանիքների խնդրանքով: Ներկա են եղել նաև ողջ մնացած լրագրողները, Փարիզի քաղաքապետը, կառավարության անդամներ: 2015-ի հունվարի 7-ին «Շարլի էբդո»-ի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ զոհվեց, այդ թվում՝ պարբերականի առաջատար ծաղրանկարիչները, ևս 10-ը վիրավորվեցին: Ականատեսների վկայությամբ... Читать дальше...



Ավստրալիայում ռեկորդային ջերմություն է գրանցվել. ճանապարհների ասֆալտը սկսել է հալչել

Tert.am (hy) 

Ավստրալիայում բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից երկրի հարավարևելյան շրջաններում տիրող «վտանգավոր» եղանակային պայմանների պատճառով, որոնց արդյունքում անգամ ճանապարհներն են հալչում:

Այս մասին հայտնում է The Independent-ը՝ նշելով, որ Ավստրալիայում այսօր գրանցվել է վերջին 80 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը: Սիդնեյի թաղամասերից մեկում օդի ջերմաստիճանն այսօր հասել է 47.3 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Այս ցուցանիշը առավելագույնն է 1939-ից ի վեր, երբ գրանցվել էր 47.8 աստիճան ջերմություն:

Ինչպես... Читать дальше...

Ս.Ծննդյան տօնին առիթով Սուրիոյ վարչապետ Իմատ Խամիս այցելեց Բերիոյ Հայոց թեմի առաջնորդիին ու շնորհավորեց հայ համայնքը

Аравот 

Կիրակի, 7 Յունուար 2018-ի առաւօտ, Սուրիոյ վարչապետ Իմատ Խամիս, պետական պատուիրակութեան մը ընկերակցութեամբ, այցելեց Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Շահան Սրբ. Արք. Սարգիսեանին եւ Սուրիոյ նախագահ տոքթ. Պաշշար ալ Ասատին ու պետութեան անունով շնորհաւորեց հայ համայնքը Ամանորին եւ Ս. …

32 մարդ անհայտ կորած է համարվում բեռնատար նավերի բախումից հետո

Azatutyun.am 

Չինաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ 32 մարդ, մեծ մասը՝ իրանցիներ, անհայտ կորած են համարվում այն բանից հետո, երբ Հարավային Կորեա ուղևորվող իրանական նավթային տանկերը բախվել է չինական բեռնատար նավի, Չինաստանի արևելյան ափերին: Երեկ, նավերի բախումից հետո տանկերի վրա հրդեհ էր բռնկվել: Այն 136 հազար տոննա նավթամթերք էր տեղափոխում: Չինական նավը տեղափոխում էր 64 հազար տոննա հացահատիկ: Այս բեռնատար նավի անձնակազմի բոլոր 21 անդամները փրկվել են:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Гала ТВ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:   Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք […]

Հնդկաստանում 5.5 մագնիտուտ ուժգնության երկարաշարժ է տեղի ունեցել

Tert.am (hy) 

Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջանում հունվարի 7-ին 5.5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:

Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի և Մյանմայի սահմանին՝ Հնդկաստանի Մանիպուր նահանգի մայրաքաղաք Իմփհալից արևելք ընկած շրջանում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իմփհալից 81 կմ հեռավորությամբ: Ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 10:47-ին:

Տուժածների... Читать дальше...

Պայթյուն Ստոկհոլմում, երկու մարդ վիրավորվել է

Azatutyun.am 

Այսօր Ստոկհոլմի արվարձաններից մեկում գտնվող մետրոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, այս մասին հայտնում է Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: Հաղորդվում է, որ 60 տարեկանին մոտ տղամարդ գետնից բարձրացրել է ինչ-որ իր, որն էլ պայթել է: Տղամարդը ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Մյուս տուժածը մոտ 40 տարեկան կին է, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: Շվեդիայի իրավապահները հետաքննում են միջադեպը՝ առայժմ հրաժարվելով գնահատականներից: Ստոկհոլմում անցյալ տարի ապրիլին տեղի էր ունեցել հարձակում... Читать дальше...

Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին

Аравот 

ԻՐԱՎԱԿԱՆ-ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն …

Դոնալդ Թրամփը կցանկանար հեռախոսազրույց ունենալ Կիմ Չեն Ունի հետ

Azatutyun.am 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար հեռախոսազրույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ունի հետ՝ այդպիսով հետ կանգնելով Հյուսիսային Կորեայի հասցեին իր նախկին ռազմատենչ արտահայտություններից: «Ես միշտ հավատում եմ զրույցին», - լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք կցանկանար զրուցել այն մարդու հետ, ում «փոքրիկ մարդ-հրթիռ է անվանել»: «Միանշանակ: Ես կանեի դա, ես որեւէ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ... Читать дальше...

«Շատ տհաճ է տեսնել, թե ինչպես է ՊՆ նախարարը կղերականության հետ միաձուլված, սա հիշեցնում է հետամնաց միջնադարյան բարքեր». Իրավապաշտպաններ

Medialab 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Սուրբ Ծննդյան պատարագի Ջրօրհնեքի խաչքավորի դերում հանդես գալը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները միջնադարյան հետամնաց քաղաքականություն են վարում։

Աբովյանի բժիշկները փրկել են ինքնասպանության փորձ կատարած 19-ամյա տղայի կյանքը

Гала ТВ 

Աբովյան բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորում դեղորայքով անտիպալ և տեմպալգին աղտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 19-ամյա Սամվել Չ.-ն, ով բժիշկներին հայտնել է, որ տանը անգիտակցաբար օգտագործել է մեծ քանակի դեղահաբեր: shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *