Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 22.02.2018

Հայաստանը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի որոշումները. Նալբանդյան

Azatutyun.am 

Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։   Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ: Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել... Читать дальше...

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. «Ազատություն»

Аравот 

«Ազատություն» ռ/կ. Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քիչ առաջ քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ: Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, …

Հայաստանը կարող է զերծ մնալ ԱՄՆ պատժամիջոցներից. Eurasianet.org

Аравот 

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և մի քանի այլ երկրների զգուշացրել է, որ նրանք պատժամիջոցների սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե շարունակեն սպառազինություն գնել Ռուսաստանից: Բայց այդ երկրների շարքն այնքան մեծ է, որ կասկածի տակ է դրվում պատժամիջիցների կիրառման հնարավորությունը, Eurasianet.org-ում գրում է …

Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին

Гала ТВ 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատելու վերաբերյալ. Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված բանաձևերը, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության... Читать дальше...

Ճապոնացի բժիշկները 6 տարի առաջ 2 վիրաբուժական սպունգ են մոռացել կնոջ որովայնում

Tert.am (hy) 

Ճապոնիայում բժիշկները կնոջ որովայնում առնվազն 6 տարի առաջ մոռացված 2 վիրաբուժական սպունգ են հայտնաբերել:

Ինչպես հաղորդում է CNN-ը, 42-ամյա կինը բուժհաստատություն է դիմել՝ նշելով, որ 3 տարի է որովայնի հատվածում փքվածություն է զգում: Համակարգչային շերտագրությունը ցույց է տվել, որ որովայնում 2 սպունգ է գտնվում, որոնք միաձուլվել են ստամոքսը որովայնային խոռոչի մյուս օրգաններին միացնող հյուսվածքի հետ:

Կինը տեղեկացրել է, որ 6 տարի առաջ կեսարյան հատում են իրականացրել, ևս մեկ կեսարյան հատում կատարվել է 9 տարի առաջ... Читать дальше...



«Արարատը» նոր հարձակվող ունի

Tert.am (hy) 

Երևանի «Արարատը» նոր համալրում ունի:

«Արարատին» է միացել Օրբելի Համբարձումյանը: Համբարձումյանը հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում: 21-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Երևանի «Բանանցը»:

Հարձակվողը Հայաստանի Բարձրագույն խմբում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ վերջերս «Արարատը» պայմանագիր էր կնքել փորձառու պաշտպան Գորան Օբրադովիչի հետ:

Baku Accused Of Opposing More Truce Monitors In Karabakh

Azatutyun.am 

Armenia accused Azerbaijan on Thursday of reneging on an agreement to allow the Organization for Security and Cooperation in Europe to deploy more ceasefire monitors in the Nagorno-Karabakh conflict zone.

Էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը նպաստող դրական գործոնները բավարար չեն եղել նվազեցման համար. ՀԾԿՀ (տեսանյութ)

Tert.am (hy) 

2018 թվականի փետրվարի 1-ին դրական գործոնները, որոնք նպաստում են էլեկտրաէներգիայի սակագնի նվազմանը, բավարար չեն եղել, որ գործող մակարդակն ավելի նվազեցվի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը` անդրադառնալով Factor.am-ի հրապարակմանը, ըստ որի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաշխիչ ցանցում արձանագրված կորուստները 2017 թ-ի արդյունքներով կազմել են 8,8 տոկոս:

«Այն գործոնները... Читать дальше...

Ազատությանը սպասում եմ. կանայք ճաղերից այն կողմ`«Աբովյան» ՔԿՀ-ում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Կանայք ճաղերից այն կողմ. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրում են բացառապես կանայք և անչափահաս դատապարտյալները: Կանանց կացարաններ մուտքն արգելված է օրենքով սահմանված կարգով, իսկ տեսախցիկներից խուսափում են գրեթե բոլորը:

Յուրաքանչյուրն իր պատմությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է, ճակատագրերը տարբեր են, կացության վայրն ու առօրյան՝ նույնը:

Ֆոտոխցիկից չխուսափող կին դատապարտյալներից մեկը Արմինե Հ.-ն է, ով յոթերորդ անգամ է կրում պատիժը, «Աբովյան» ՔԿՀ-ի վերաբերյալ էլ կես կատակ... Читать дальше...

Մեհրիբան Ալիեւա-Փաշաեւա. երկիրը սեփական «բաղ ու բոստան» սարքած առաջին տիկինը

Гала ТВ 

Մեհրիբան Ալիեւան, ով «անհիշելի ժամանակներից» առաջին տիկնոջ կարգավիճակում է, արդեն երկրորդ տարին հանդիսանում է նաեւ բարձրաստիճան պետական պաշտոնյա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին տեղակալը: Նա 12 տարի եղել է Միլի Մեջլիսի պատգամավոր, այնուհետ ամուսինն Ալիեւային նշանակել է փոխնախագահ: Միջազգային լրատվամիջոցները նրա անունը կապում են կոռուպցիայի հետ՝ նշելով, որ Ալիեւան խոշոր բիզնես-ցանց է վերահսկում: Մեհրիբան Արիֆ […]

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Azatutyun.am 

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քիչ առաջ քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ: Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:  Քվեարկությունից անմիջապես հետո Հայաստանի... Читать дальше...

Գիշերային տեսանելիություն և 8 աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփ. ներկայացվել է նոր սերնդի Peugeot 508 ֆասթբեքը (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ֆրանսիական Peugeot ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի 508 մոդելը, որը «հինգ դռնանի ֆասթբեք» է դարձել:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, այս շարքի մոդելների թվում այն առաջինն է, որը համալրվել է գիշերային տեսանելիության համակարգով և 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով:

Նորագույն Peugeot 508-ը կառուցվել է EMP2 հարթակի հիման վրա, ինչը թույլ կտա մեքենայի զանգվածը նվազեցնել70 կգ-ով: Ֆասթբեքի (սեդան, որի տանիքը սլացիկ իջնում է ներքև) երկարությունը կազմում է 4750 մմ, լայնությունը՝ 1828 մմ... Читать дальше...

Ֆրանսիացի լուսանկարիչը ցուցադրել է եզակի արտաքինով բրիտանական կարճամազ կատվին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

The Daily Mail-ն ուշադրություն է դարձրել արտասովոր կատվին, որը ծնվել է մազածածկի եզակի գունավորմամբ. կենդանու դնչի մի կեսը սև է, մյուսը՝ մոխրագույն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բրիտանական կարճամազ կատուն ապրում է Ֆրանսիայում: Նրա դիմանկարներն արել է ֆրանսիացի լուսանկարիչը, որը հատուկ այցելել է կենդանու տերերին՝ կատվին լուսանկարելու համար:

Նշվում է, որ այսպիսի գունավորումը բավական հազվադեպ երևույթ է, ահա թե ինչու կենդանին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *