Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2018

Новости за 22.02.2018

«Ալաշկերտը» ոչ-ոքիով ավարտեց ուսումնամարզական հավաքը

Tert.am (hy) 

Երևանի «Ալաշկերտը» ավարտեց Բելեկում ուսումնամարզական հավաքը:

Ստուգողական վերջին խաղում «Ալաշկերտը» մրցեց Ղազախստանի Բարձրագույն խմբի առաջնության ներկայացուցիչ «Ատիրաուի» հետ: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: 

15-րդ րոպեին երևանյան ակումբը կարողացել է սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչի գոլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն մրցավարն արձանագրել է խաղից դուրս վիճակ:

Աբրահամ Խաշմանյանի թիմը խաղը մեկնարկել էր հատևյալ կազմով:

Արևի տակ իրենց տեղը պահպանելու խնդիրը փորձում են լուծել ՀՅԴ-ին դուրս մղելու տրամաբանությամբ, ինչը չի հաջողվի. Ա. Ռուստամյանը` իրենց քննադատող քաղաքական ուժերի մասին 

Tert.am (hy) 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով Tert.am-ի հարցերին, հստակեցրեց, որ ռեյտինգային ընտրակարգի հարցը չի կարող բերել կոալիցիայի ներսում  պառակտումների, որովհետև դա չի բխում իրենց նպատակներից: Նշենք, որ «Ծառուկյան դաշինքն» ըստ մամուլի՝ հավակնում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ և դա է պատճառը, որ ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունների նախագծով խնդիրներ է փորձում ստեղել ՀՅԴ-ի համար: «Իրենց ձեռք չի տալիս պարզապես ընդունել, որ գոյություն ունի իրենցից ոչ պակաս լուրջ քաղաքական ուժ, որն ունի իր օրակարգը և դրանից չի հրաժարվում... Читать дальше...

Արցախի միջազգային ճանաչումը մոտ ապագայի հարց է․արտասահմանցի բլոգերները՝ Արցախից ստացած իրենց տպավորությունների մասին

Tert.am (hy) 

Անպայման վերադառնալու եմ Արցախ. Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ վերջերս այստեղ այցելած արտասահմանցի բլոգերներն այս մասին միանշանակ են խոսում:

Tert.am-ը զրուցել է այցից ստացած տպավորություններից «Интересный мир» ամսագրի խմբագիր Իգոր Շիրյաևի և բլոգեր Ալեքսեյ Վեսյոլիի հետ:

Իգոր Շիրյաևի խոսքով՝ սա նրա առաջին այցը չէ. Արցախում եղել է դեռևս 2009 թվականին: Նրա պատմածով՝ այդ ժամանակ ոտքով է անցել Արցախի մեծ մասը՝  Զոդի ոլորաններից մինչև Տող գյուղ, հրաշալի տպավորություններ է ստացել Արցախից»,-... Читать дальше...

Անպատժելիություն, անարդար դատավարություններ. Amnesty International-ի զեկույցը Հայաստանի մասին

Гала ТВ 

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Մարդու իրավունքների իրավիճակը» 2017-2018թթ. զեկույցը, որտեղ Հայաստանի վիճակի մասին բարձրաձայնումներն այնքան էլ հուսադրող չեն: Զեկույցն անդրադառնում է ՀՀ-ում ոստիկանների գործողություններին՝ նրանց մեղադրելով ցուցարարների նկատմամբ բիրտ ու անհարկի ուժի կիրառման համար: Հեղինակները քննադատում են ՀՀ իշխանություններին՝ հայտարարելով, որ 2017թ.-ի խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններն անցել են խախտումներով եւ զուգորդվել... Читать дальше...



Մախաթը պարկում չես թաքցնի

Ilur  

Հետազոտող-լրագրող Թաթուլ Հակոբյանը Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այսօր անցկացված կլոր սեղանի ընթացքում խոսելով «տարածքային փոխանակման տարբերակի» մասին` ասել է. «Այդ տարբերա...

ԿԺԴՀ բանակի գեներալը կմեկնի Հարավային Կորեա՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի փակման արարողությանը

Tert.am (hy) 

ԿԺԴՀ բանակի հետախուզության նախկին ղեկավար, Հարավային և Հյուսիսային Կորեաների կառավարությունների միջև հարաբերությունների հարցով ղեկավար գեներալ Կիմ Յոն-չոլը կմեկնի Փհենչհան՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Հյուսիսային Կորեայում բարձրաստիճան պաշտոնյայի այցը պայմանավորում են Հարավի հետ հարաբերությունների կարգավորմամբ: Նշվում է, որ ԿԺԴՀ պատվիրակությունը՝ Կիմ Յոն-չոլի գլխավորությամբ, Հարավային Կորեայում այցով կգտնվի երեք օր, որից հետո կհանդիպի երկրի... Читать дальше...

«Ռոսսելխոզնադզորն» արգելել է կաթնամթերքի ներկրումը Բելառուսից

Tert.am (hy) 

«Ռոսսելխոզնադզորը» փետրվարի 26-ից ժամանակավորապես արգելում է Բելառուսից կաթի և կաթնամթերքի ներկրումը Ռուսաստան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:

Սահմանափակումների տակ են հայտնվել նաև պաստերիզացված, ստերիլացված, պահածոյացված և խտացրած սերուցքը, կոնցենտրացված և չոր կաթը:

«Բելառուսից Ռուսաստան ոչ անվտանգ կաթնամթերքի ներկրմամբ պայմանավորված՝ «Ռոսսելխոզնադզորը» նախքան Բելառուսի անասնաբուժական ծառայության հետ համապատասխան բանակցություններ... Читать дальше...

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում. The Guardian   

Tert.am (hy) 

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Սյուզան Մուրը հոդված է պատրաստել զարգացող երկրներում կանանց վերարտադրողական իրավունքների մասին:

Վերջինս անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին և փաստեր ներկայացրել սեռի ընտրությամբ պայմանավորված ամեն տարի չծնվող աղջիկների վերաբերյալ:  

«Շատերս քաջատեղյակ ենք, որ նման երևույթ առկա է Չինաստանում և Հնդկաստանում, սակայն ես այժմ Հայաստանում եմ և զրուցում են 30 տարեկան մի կնոջ հետ: Մենք գտնվում ենք Գավառի շրջանում, որը երկրորդն... Читать дальше...

Մխիթարյան. Ցանկանում եմ կրկին նվաճել Եվրոպա լիգայի գավաթը

Tert.am (hy) 

«ESPN»-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հայ ֆուտբոլիստը խոսել է «զինագործների»` Եվրոպա լիգայում հաղթելու հնարավորությունների և Պրեմիեր լիգայում լավագույն քառյակում հայտնվելու մասին: 

Читать дальше...

Մխիթարյան. Չեմ հասկանում մարդկանց, ովքեր ինձ ու Օզիլին անհամատեղելի են համարում

Гала ТВ 

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է քննադատական խոսքերն այն մասին, որ լոնդոնյան թիմում նա ու Մեսութ Օզիլը համատեղելի չեն:  «Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կասկածի տակ դնում իմ ու Օզիլի` խաղադաշտում համատեղելիությունը: Վայելում եմ Մեսութի հետ խաղը, նա հիասքանչ ֆուտբոլիստ է: Հետզհետե մեր համագործակցությունն ամրապնդվում է, իսկ նրա տաղանդի մասին բոլորը […]

Բնապահպանության նախարարության պարզաբանումը՝ «Քարերի սիմֆոնիա»-ի հարակից տարածքում շինարարության մասին

Hetq  

Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել որոշում՝ պարտավորեցնել կառուցապատողին դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը:

Եգիպտոսում հակաահաբեկչական գործողության արդյունքում 71 ծայրահեղական է ոչնչացվել

Tert.am (hy) 

Եգիպտոսի բանակը Սինայի թերակղզու հյուսիսային ու կենտրոնական մասում անցկացվող լայնածավալ հակաահաբեկչական գործողության ընթացքում 71 ծայրահեղական է ոչնչացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Տամեր Ռիֆաիին:

Ռիֆաիի խոսքով՝ փետրվարի 9-ից անցկացվող գործողության ընթացքում ռազմական ավիացիան «խոցել է ահաբեկիչներին վերաբերող 158 թիրախ, իսկ 413 օբյեկտ խոցվել է հրետանու միջոցով»:

«Ոչնչացվել է 71 ահաբեկիչ, իսկ 5 ահաբեկիչ ձերբակալվել է»... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *