Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2018

Новости за 05.03.2018

Press Review

Azatutyun.am 

“Hraparak” addresses claims that Armenia’s president-elect Armen Sarkissian did not qualify to run for the post in the first place as he did not meet the citizenship requirement under the country’s new Constitution.

«Օսկար-2018», «Ջրի ձեւը»՝ լավագույն ֆիլմ, ՄաքԴորմանդը եւ Օլդմենը՝ լավագույն դերասաններ

Гала ТВ 

Լոս Անջելեսում  կայացել է «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը: Լավագույն ֆիլմ է ճանաչվել Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը», որը համր կնոջ եւ երկկենցաղ մարդու սիրո պատմություն է։ Այս ֆիլմը հավակնում էր 13 «Օսկարի» 4 անվանակարգերում: Լավագույն դերասան է ճանաչվել Հերի Օլդմենը, ով «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորել է Ուինսթոն Չերչիլին: Բրիտանացի դերասանի համար սա առաջին «Օսկարն» էր: Լավագույն դերասանուհի է […]

Իսլանդիայում թվային արժույթների մայնինգի համար նախատեսված հարյուրավոր համակարգիչներ են գողացել

Tert.am (hy) 

Իսլանդիայում մի քանի դատա-կենտրոններից բիթքոինի և այլ թվային արժույթների «մայնինգի» համար նախատեսված մոտ 600 համակարգիչ են գողացել, հայտնում է Associated Press-ը:

Читать дальше...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան

Azatutyun.am 

Ֆրանսիայի արտգործնախարարը այսօր ժամանել է Թեհրան՝ Իրանի ղեկավարության հետ քննարկելու 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի ճակատագիրը և Սիրիայում արդեն 7 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը: Ժան-Իվ Լը Դրիանը այցը նախապես ծրագրված էր հունվարին, սակայն հետաձգվեց՝ Իրանում ծագած բողոքի զանգվածային ակցիաների պատճառով: Իսլամական հանրապետության արտգործնախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ, Լը Դրիանի երկօրյա այցի ընթացքում նրան կընդունեն Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտաքին քաղաքական գերատեսչության... Читать дальше...

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթի շրջանակում կքննի «Յուքոմ» ընկերության կողմից օրենքի հնարավոր խախտման, մասնավորապես անբարեխիղճ մրցակցության դրսևորման հարցը

Аравот 

Բացի այդ, գովազդում ցուցադրվում է մի խումբ անձանց կողմից պաստառների միջոցով «ցույցի» անցկացման գործընթաց, որի ընթացքում ցուցադրված կանաչ գույնի պաստառներից մեկի վրա սպիտակ տառերով նշված է «ԿԱՆԱՉԻՆ` ԱՅՈ, ՄՆԱՑԱԾԻՆ` ՉԱՅՈ» արտահայտությունը:



Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Արևելյան Ղուտայում տիրող իրավիճակը

Tert.am (hy) 

Սիրիայի հիմնախնդրի հարցով նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների միջև, այս մասին գրում է T24 կայքը:

Հայտնի է, որ Էմանուել Մակրոնն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, քննարկելով Արևելյան Ղուտայում տիրող իրավիճակը, շեշտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված մեկամսյա հրադադարի որոշման պահպանման կարևորությունն ու պայմանավորվել առավել ինտենսիվ քննարկումներ վարել մարդասիրական օգնության՝ տեղի բնակչությանը հասցնելու խնդիրների շուրջ:

Նշվում է, որ կողմերը... Читать дальше...

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում

Гала ТВ 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: […]

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Tert.am (hy) 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի լեռնանցքում ձյուն է տեղում:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Աստղերը՝ «Օսկար-2018»-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Լոն Անջելեսում կայացել է Կինեմատոգրաֆիական արվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը:

Կինոոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է 90-րդ անգամ:

Կարևորագույն մշակութային իրադարձություն լինելուց զատ, այն նաև հրաշալի առիթ էր հոլիվուդյան աստղերի համար ևս մեկ անգամ փայլելու կարմիր գորգին և իրենց անթերի տեսքով հիացնելու երկրպագուներին:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք մրցանակաբաշխության կարմիր գորգով անցած հայտնիներին.

Читать дальше...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

Гала ТВ 

Հանրապետության տարածքում` Մարտի մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 5-6-ը, 7-ի […]

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ ահաբեկչական վտանգի պատճառով

Tert.am (hy) 

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը՝ առկա ահաբեկչական վտանգի պատճառով, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Տարածված հայտարարության մեջ դեսպանատունը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին աշխատել հեռու մնալ դեսպանատան շենքից ու դրա շրջակայքից, ինչպես նաև զգոնություն ցուցաբերել երկրում զբոսաշրջային մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում և զվարճանքի այլ վայրերում գտնվելու ընթացքում:

Դեսպանատնից տեղեկացրել են, որ վտանգի... Читать дальше...

Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Tert.am (hy) 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքի՝

10:00-16:00 Բաղրամյան պող. 2, Թամանյան փ. 1, 1Ա շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Աթոյան անց. 11, 13, 15, 19, 21 շենքերը, Դիմիտրով փ. 76, 78, 80 շենքերը, Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 124-308 բնակարանները և 35 շենքը,

10:30-16:30 Սարի թաղ 3-8 փողոցները մասնակի և հարակից հանրային բաժանորդները... Читать дальше...

Երևանում և Վանաձորում մեքենաներ են այրվել

Tert.am (hy) 

Մարտի 5-ին, ժամը 06:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության  հերթապահ խումբը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի 17 CR 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել թիվ 21 շենքի պատին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին... Читать дальше...

Այսօր և վաղը՝ ժամանակ առ ժամանակ անձրև, Երևանում հնարավոր է նաև ամպրոպ

Azatutyun.am 

Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Երևանում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *